ԱԴՐԲԵՋԱՆԻՑ Է ԲԽՈւՄ ՎԱՀՀԱԲԻԶՄԻ ՍՊԱՌԱԼԻՔԸ

Իսլամական ծայրահեղականներն առավել մեծ աջակցություն են գտնում Բաքվում:

Ադրբեջանում ակտիվանում են վահհաբիզմն ազատորեն քարոզող կառույցները: Վերջին շրջանում Բաքվում մեծացել է իսլամական ագրեսիվ ֆունդամենտալիզմը քարոզող եւս մեկ կազմակերպության ազդեցությունը: Միջազգային վահհաբիթյան ցանցի նոր ճյուղը գործում է «Ադրբեջանում սովորող մուսուլման-ուսանողների միություն»(ԱՍՄՈւՄ) անվանմամբ: Այս միությունը Արդարադատության նախարարությունում պաշտոնապես գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն եւ լիովին օրինականորեն է գործում:
PanARMENIAN.Net - Իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում ծայրահեղական կառույցների չեզոքացման ուղղությամբ, չնայած կրոնական հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ռաֆիկ Ալիեւը չի թաքցնում, որ «այդ կազմակերպությունը վարում է անօրինական կրոնական քարոզարշավ»: Նրա խոսքերով, ԱՍՄՈւՄ-ն` ձեւականորեն լինելով օտարազգիների միություն, իրականում «իր գործունեության մեջ ներգրավում է ադրբեջանցիներին»: Ֆունդամենտալ հոսանքների փորձագետ, թեոլոգ Նարիման Հասիմօղլին, ուսումնասիրելով կազմակերպության կողմից տարածված գրականությունը, հանգել է միանշանակ եզրակացության այն մասին, որ «այդ կառույցը վահհաբիթի հետեւորդն է»: Կազմակերպության անդամները քարոզում են «սկզբնական իսլամի» վերադարձը, որն իբրեւ թե եղել է Մուհամեդի օրոք: Ինչպես կարծում են փորձագետները, սա վահհաբիզմի թեզերից մեկն է:

ԱՍՄՈւՄ-ն գործում է ոչ միայն Բաքվում, այլեւ` շրջաններում: Ուժեղ դիրքեր ունեն հատկապես Իրանի հետ սահմանակից երկրի հարավային շրջանները: Սակայն «իրանական հետք» այստեղ փնտրելն անիմաստ է, քանի որ եկվոր ֆունդամենտալիստները եւ նրանց ադրբեջանցի հետեւորդները քարոզում են իսլամի սուննիթյան ուղղությունը, այն դեպքում, երբ պարսիկները, ինչպես նաեւ Ադրբեջանի հարավային բնակիչները շիիթներ են: Բաքվում հրատարակվող «Էխո» թերթի տվյալներով, Լենկորանսկի շրջանի գյուղերում միության ակտիվիստները տարրական դասարաններում ուսանում են իսլամի կանոնների իրենց տարբերակները` երեխաներին ազատորեն քարոզելով վահհաբիզմի գաղափարները: Նրանք նաեւ դասախոսություններ են անցկացնում «սկզբնական իսլամին վերադառնալու» թեմայով: ԱՍՄՈւՄ-ի էմիսարներն հատկապես ակտիվ են Վերավուլ ավանում, որտեղ նրանք ամբողջապես վերահսկում են մզկիթը: Տվյալներ կան այն մասին, որ կազմակերպությունը կապված է Բաքվի «Հաջի Սուլթան Ալի» մզկիթի հետ, որը հայտնի է որպես վահհաբիթյան վարակի աղբյուր:

«Մուսուլման-ուսանողների միությունը» Ադրբեջանում գործող վահհաբիզմի ագրեսիվ գաղափարները տարածող միակ կազմակերպությունը չէ: Այստեղ գործում են առավել արմատական ծայրահեղական կառույցներ` թաքնվելով իսլամի շղարշի տակ: Ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, որ երկար տարիներ Բաքվում գործում էր «Ալ Քաիդայի» մասնաճյուղը: Այստեղ հիմնավորվել էին նաեւ «Իսլամական Ջիհադ», «Խեզբոլախ», «Իհվանուլ Մուսլիմին», «Գութբիեյ», «Գլոբալ ռելիեֆ հիմնադրամ», «Միջազգային բարեգործական հիմնադրամ» ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունները: Հատկապես հայտնի են «Խիզբութ-Թահրիր» եւ «Ջեյշուլախ» ադրբեջանական կազմակերպությունները: Հայտնի է, որ «Խիզբութ-Թահրիրի» առաջնորդները, նախապատրաստվելով զինված ապստամբության, մտադրվել էին ստեղծել իսլամական պետություն: «Ջեյշուլախ» խմբավորումը նույնպես նպատակ ունի բռնի կերպով փոխել Ադրբեջանի պետական կառույցը եւ ստեղծել խալիֆաթ: «Ջեյշուլախի» մարտիկները մի քանի ահաբեկչական գործողություններ են իրականացրել, որոնց թվում եւ` սպանություններ: Ապացուցված է, որ խմբավորման անդամները նախապատրաստական աշխատանքներ էին տանում Բաքվում ԱՄՆ դեսպանության շենքի պայթեցման ուղղությամբ:

Բաքվում հրատարակվող «Սոբիտիյա» թերթի տվյալներով, երկրի հյուսիսային շրջաններում գործում են մի շարք ուլտրածայրահեղական կազմակերպություններ, որոնք «զբաղվում են իսլամի բռնի տարածմամբ նենգ նպատակներով» եւ «ձգտում են իրականացնել ջիհադը, որպեսզի այնուհետեւ ստեղծեն իրենց սեփական պետությունը` պետական միավորում որպես ադրազգայաին նարկոմաֆիայի սինդիկատների ապագա խալիֆաթի հիմք»: Իսկ Բաքվի քաղաքագետ Ռովշան Նովրուզօղլու հավաստմամբ, մինչ օրս Ադրբեջանում գործում են արաբական երկրների կողմից վերահսկվող «Ալ-Ախսար»(Եգիպտոս), «Ազ-Զեյթուն»(Թունիս), «Մարգարե»(Սաուդյան Արաբիա), «Աբի-Նուր»(Սիրիա) ծայրահեղական իսլամական խմբավորումները, ինչպես նաեւ` Սուդանի, Լիբանանի եւ այլ պետությունների նմանատիպ մի շարք կազմակերպություններ:

Վերընշված բոլոր փաստերը, որոնք դուրս են բերված ադրբեջանական աղբյուրներից, հաստատում են, որ Ադրբեջանը շարունակում է մնալ իսլամական ծայրահեղականության աղբյուր: Եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի մարելու համար այդ աղբյուրը, ապա նրան լուրջ խնդիրներ են սպասվում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---