ԲԱՔՎՈւՄ ՀԱՍՈւՆԱՆՈւՄ ԵՆ ԻՐԱՆԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՌՆԱՆՎԱՃՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ

Ադրբեջանի նախագահի թեկնածուներն առաջադրում են «Հարավային Ադրբեջանի միացման» հարցը:

Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների լարվածությունը տարօրինակ ակնկալիքներ է առաջացրել` կապված «հյուսիսային եւ հարավային Ադրբեջանի» միացման զառանցանքային գաղափարի հետ: Իրանի թուրքաբնակ շրջանների անվանմամբ կոչվող մի քանի քաղաքական ուժեր կրկին փորձում են առաջ քաշել պետական սահմանով առանձնացված միասնական ժողովրդի մասին լեգենդը:
PanARMENIAN.Net - Կովկասյան եւ իրանական թուրքերի էթնիկական նույնության մտապատրանքն առաջացել է, հիմնականում արհեստականորեն, այն հիմքով, որ ժամանակին այժմյան ադրբեջանական պետության հիմնադիր-հայրերը չէին կարողացել իրենց ժողովրդի համար առանձին անուն գտնել եւ նախընտրել էին վերցնել հարեւան Իրանի պատմական շրջանի անվանումը: Իրադրությունը նման է Հարավսլավիայի անկումից հետո ստեղծված դրությանը, երբ աթենացիները պնդում էին նախկին խորհրդային հանրապետությունը անվանել Մակեդոնիա: Հարավային սլովակներն իհարկե չանսացին հույների կարծիքին, սակայն չպնդեցին, որ Հունաստանի հյուսիսային շրջանները պետք է միացվեն նորաստեղծ պետությանը միայն այն բանի համար, որ անվանումն է պարտադրում: Բաքվում հենց այսպես են վարվում: Նույնիսկ նախագահի որոշ թեկնածուներ իրենց նախընտրական ծրագրերում պաշտոնապես հայտարարում են «Ադրբեջանի հյուսիսային եւ հարավային» շրջանների միացման մասին: Դրանց շարքում, մասնավորապես, «Միլլի Վահդաթ» կուսակցության առաջնորդ Յունուս Օգուզն է, որը «միասնական Ադրբեջանի» գաղափարը դարձրել է իր ծրագրային հիմնադրույթը:

Երկու հարեւան ժողովուրդներին միավորում է միայն լեզուն: Նրանք դավանում են իսլամի տարբեր ուղղություններ, ունեն տարբեր մշակութային արժեքներ: Տարբերվում են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրների հանդեպ իենց վերաբերմունքով: Արեւելյան եւ Արեւմտյան Ադրբեջանի շրջանների հազարավոր թուրքալեզու իրանցիներ բիզնեսով են զբաղվում հայ գործընկերների հետ` կոմերցիան չկապելով ղարաբաղյան հակամարտության հետ: Միայն անցյալ տարի Հայաստանում են գտնվել մոտ 50 հազար իրանական ադրբեջանցիներ: Երեւանում նրանք միանգամայն հարմար են զգում: Նրանք հնարավորություն ունեն այցելելու վերջերս վերականգնված մզկիթը եւ նույնիսկ մասնագիտական միություններ կազմավորել: Թավրիզի գործարարները հայկական մայրաքաղաքում ստեղծել են իրանական բիզնեսմենների ասոցիացիա, որը հիմնականում կազմված է ադրբեջանցիներից: Լուրջ հիմքեր չկան ենթադրելու, որ թուրքալեզու իրանցիները Ադրբեջանի հանրապետության քաղաքցիներին համարում են իրենց համերկրացիները: Գուցե Իրանի հյուսիսային շրջանների բնակիչները որոշ առանձնահատուկ խնդիրներ ունեն` ազգային ինքնուրույնության պահպանման հետ կապված: Սակայն դա դեռեւս չի նշանակում, որ իրանցի թուրքերն իրենց հույսերը կապում են օտարազգիների հետ: Իրանը բազմազգ պետություն է, եւ թուրք փոքրամասնությունը միշտ էլ ամենակտիվն է եղել երկրի քաղաքական գործընթացներում եւ գրեթե միշտ էլ բավականաչափ ազդեցիկ է ներկայացել երկրի քաղաքական էլիտայում: Թուրքական համայնքի առաջնորդները շատ լավ էին իրենց զգում շահի օրոք: Հայտնի է նաեւ, որ իսլամական հեղափոխության շարժիչ ուժերից էին թուրքերը: Եթե այսօր որոշ հակասություններ կան իշխանությունների եւ էթնիկ թուրքերի միջեւ, ապա դրանք առաջին հերթին կապված են երկրի ղեկավարման մեջ մասնակցություն ունենալու եւ քաղաքացիական ազատությունների մակարդակի հանդեպ վերջիններիս անբավարարվածությամբ:

Այստեղ անջատողականության մաքուր դրսեւորում չկա, որը եւ հաստատում են թուրք այլադավ Մահմուդալի Չեխրահանիի ղեկավարած կազմակերպության ծրագրային դրույթները: Նրանց սկսած շարժումը նպատակ ունի փոփոխել իշխանական այժմեական կղերական համակարգը դաշնային կառավարման, իրականացնել ժողովրդավարական ռեֆորմներ եւ թուրքական փոքրամասնության իրավունքների եւ ազատությունների պաշտպանման պայմաններ ապահովել: Արեւմուտք գաղթած այլադավին այս ծրագրերն իրականացնելու համար աջակցություն են խոստացել եւ Միացյալ նահանգները, եւ Եվրոպան: Վաշինգտոնում գտնվելու ժամանակ Չեխրահանին մի շարք հանդիպումներ է ունեցել կոնգրեսականների, Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչների հետ: Իրանական ընդդիմադիրի հետ ունեցած բանակցություներից հետո պաշտպանության նախարարության բարձրաստիճան աշխատակիցը «Վաշինգթոն Փոստի» թղթակցին հայտնել է, որ «ԱՄՆ-ի նպատակն է Իրանի քաղաքացիներին հայտնել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության նրանց պահանջների լիարժեք աջակցության մասին»: Այսինքն, Չեխրահանիին ընդունում են որպես ընդդիմադիր ժողովրդավարական շարժոմների առաջնորդներից մեկը, եւ ոչ` որպես թուրք անջատողական: Ամերիկան ձգտում է Թեհրանում իշխող քաղաքական վարչակարգի փոփոխմանը, եւ ոչ` իրանական պետության վախճանին: Երբեւէ եւ ոչ մեկը չի աջակցի Իրանի հյուսիսում հիմնավորված անջատողականությանը, նույնիսկ եթե այն հստակորեն դրսեւորվի:

Այնպես որ, իզուր են Բաքվում հույսեր կապում, թե իրանական ընդդիմությանը աջակցություն ցուցաբերելու ամերիկացիների պատրաստակամությունը կարող է հանգեցնել «ադրբեջանական ավտոնոմիայի» ձեւավորմանը, եւ կամ «Ադրբեջանական հանրապետությանը հարավային Ադրբեջանի միացման» համար հիմքեր կստեղծի: Հյուսիսային շրջանների հանդեպ Թեհրանի ինքնակալությունն այսօր ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---