ՀԱՅ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՁԳՏՈւՄ ԵՆ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ

Ազգային բուրժուազիայի տասնյակ հայտնի ներկայացուցիչներ որոշել են զբաղվել օրինաստեղծությամբ:

Հայաստանում մեծ բիզնեսի ներխուժումը քաղաքականություն, թերեւս, կարեւորագույն տարբերող հատկանիշը դարձավ խորհրդարանական վերջին ընտրություններում: Ազգային բուրժուազիան նոր ազգային ժողովին առավել լայն է ներկայացված, քան այն դրան արժանի է: Քսանից ավելի հայտնի բիզնեսմեններ հաղթանակ տարան պատգամավորական մանդատի ձեռք բերման մրցակցությունում: Օրենքի համաձայն` նրանք պետք է հրաժարվեն իրենց ընկերությունների ղեկավարումից եւ բացառապես կենտրոնանան օրենսդրական գործունեությամբ:
PanARMENIAN.Net - Նոր խորհրդարանում արդեն ձեւավորվում է ալկոհոլային, ծխախոտային եւ բանկային լոբբին: Իրենց շահերն ունեն նաեւ ներկրողները, որոնք եւս ներկայացված են Ազգային ժողովում: Ծխախոտի բիզնեսով զբաղվողները խորհրդարանում չորսն են: Ալկոհոլային լոբբին ամենահզորն է: Այն ներկայացնում են Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանի սեփականատերը, «Վեդի Ալկո» գինու կոմբինատի տերը, «Երեւանի գարեջրի գործարան» ընկերության նախագահը, Շոմպայնի գինու գործարանի սեփականատերը, «Գրեյթ Արարատ» կոնյակն արտադրող «Գրեյթ Վելլի» կոնցեռնի ղեկավարը:
Ավելի քիչ են ֆինանսիստները: Նրանց շարքում են «ԱրմԷկոնոմբանկի» ղեկավարը, «Ագրոբանկի» նախկին նախագահը եւ նրա մի քանի ենթականեր, որոնք խորհրդարան են մտել իրենց կողմից վերջերս հիմնած կուսակցության ցուցակով: Հայրենական շատ արտադրողներ ոգեւորված չեն այն փաստից, որ նոր խորհրդարանում նշանակալիորեն իրենց դիրքերն են ամրապնդել ներկրողները:

Պատգամավոր ընտրված բիզնեսմենների մեջ են բենզինի, ծխախոտի, ցորենի, սուրճի, բուսական յուղի, սպիրտի ներկրողները:Նրանցից շատերը զբաղեցնում են գրեթե մենաշնորհային դիրքեր: Միամիտ կլիներ կարծել, որ նրանք չեն փորձելու իրենց կարգավիճակն օգտագործելով ներկրողներին շահավետ հարկային դաշտ ստեղծել: Նորընտիր պատգամավորների շարքում կան նաեւ ավիացիայով, հյուրանոցային բիզնեսով, շինարարությամբ, տուրիզմով, ոչալկոհոլային խմիչքների արտադրությամբ, ավտոմեքենաների վաճառքով, կենդանաբուծությամբ, գյուղմթերքի վերամշակմամբ, կահույքի արտադրությամբ, ռեստորանային գործով զբաղվող բիզնեսմեններ: Կան նաեւ տոնավաճառների, կազինոների եւ նոյնիսկ գիշերային ստրիպտիզ-ակումբների տերեր:

Հատկանշական է, որ բիզնեսմենները ընտրվել են ոչ միայն մեծամասնական, այլեւ` համամասնական կարգով: Միայն հանրապետականներն իրենց կուսակցական ցուցակում 7 տեղ էին հատկացրել բիզնեսի աշխարհի ներկայացուցիչներին: Հետաքրքրիր է, որ հինգտոկասանոց արգելքը չհաղթահարած շատ կուսակցությունների ոչպաշտոնական հովանավորներն առաջին եռյակում էին: Այդպես էր մասնավորապես «Ռամկավար-ազատական», լիբերալ ժողովրդական միության հետ: Բիզնեսմենների մուտքը քաղաքականություն հատուկ է անցումային շրջանում գտնվող բոլոր պետություններին: Իշխանությունների խնդիրն է այնպես անել, որ բուրժուազիայի չափազանց շատ ներկայությունը խորհրդարանում չհանգեցնի մյուս սոցիալական խավերի շահերի ոտնահարման:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---