ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԻՐԱՌՎԵՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Երեւանի եւ Բաքվի հանդեպ Եվրոպայի խորհրդի կիրառած հավասարության սկզբունքը կարող է հանգեցնել Հայաստանի համար անսպասելի հետեւանքների:

Եվրոպայի խորհրդի խարհրդարանական վեհաժողովը որոշել է հաջորդ նստաշրջան տեղափոխել Ադրբեջանում քաղբանտարկյալներին առնչվող բելգիացի պատգամավոր Ջորջ Կլեյֆարդի ներկայացրած զեկույցի քննարկումը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել հենց ինքը` զեկուցողը` առաջարկելով պաշտոնական Բաքվին ժամանակ տալ իրեն ներկայացված ուլտիմատումը կատարելու համար: Այսպիսով, այս երկրի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառման հարցի քննարկումը հետաձգվել է եւս երեք ու կես ամիս: Սա վերջնաժամկետն է: Քչերն են հավատում, որ մինչ Վեհաժողովի հաջորդ նստաշրջանը Հեյդար Ալիեւի վարչակարգը կհամաձայնի կատարել ԵԽԽՎ-ի պայմանները եւ ազատել ավելի քան 200 քաղբանտարկյալներին: Սա նշանակում է, որ արդեն սեպտեմբերին Ադրբեջանը նվազագույնը կզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, իսկ առավելագույնը` այս միջազգային կազմակերպության անդամությունից:
PanARMENIAN.Net - «Եթե մինչ 2003թ.-ի սեպտեմբերը լուծված չլինի քաղբանտարկյալների խնդիրը, Վեհաժողովը կդադարեցնի ադրբեջանական պատվիրակության անդամների մանդատների ժամկետները»,- ասվում է հունիսի 26-ի նիստին Ժորժ Կլերֆայտի ներկայացրած զեկույցում: Նա գործընկերների կողմից լիազորված էր հետեւել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրների հետ կապված իրադարձություններին: Նա ընդգծել է, որ Վեհաժողովն այլընտրանք չի ունենա, եթե Բաքվի իշխանավորները չկատարեն պարտականությունները: «Պետք է շեշտենք, որ առանց քաղբանտարկյալների խնդրի լուծման Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հարցը խիստ վիճարկելի է»: Զեկույցի այս ձեւակերպումը կասկածներ չի թողնում ԵԽԽՎ-ի ղեկավարության մտադրությունների հետ կապված: Այս մասին է վկայում նաեւ ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմմերի արտահայտությունը: «Ոչ ես, ոչ Եվրոպայի խորհուրդն այլեւս համբերություն չունի, որպեսզի սպասենք Ադրբեջանում գտնվող բոլոր քաղբանտարկյալների ազատմանը»,- հայտարարել է նա: Զեկույցի քվեարկությունը աշնանային նստաշրջան տեղափոխելու մասին որոշումը մեկնաբանելով` Շվիմմերն ասել է, որ «սա Բաքվի վերջին հնարավորությունն է»:

Հատկանշական է, որ զեկույցում տեղ գտած գնահատակնները հավանության են արժանացել նստաշրջանում ելույթ ունեցող բոլոր պատգամավների կողմից: Նույնիսկ Թուրքիայի ազգային ժողովի պատգամավոր Աթեշը միացել է բոլոր «խղճի բանտարկյալներին» անհապաղ ազատագրման պահանջին` միաժամանակ նշելով, որ «նույնիսկ մեկ քաղբանտարկյալն արդեն իսկ շատ է»: Պետք է նշել, որ ադրբեջանական պատվիրակության կողմից առաջարկված քննադատությունը մեղմացնող 20 ուղղումներից եւ ոչ մեկը չընդունվեց: Սակայն, այնուհանդերձ, Ադրբեջանին մի քանի զիջումներ արվեցին: Քննարկման վերջում Ժորժ Կլերֆայտը ձայն խնդրեց եւ ասաց, որ ցանկանում է ելույթ ունենալ ոչ որպես զեկուցող, այլ` ինչպես պատգամավոր: «Ես առաջարկում եմ զեկույցը վերադարձնել հանձնաժողով, մինչեւ սեպտեմբեր: Աշնանային նստաշրջանին մենք կրկին կվերադառնանք այս հարցին եւ վերջնական որոշում կընդունենք»,- ասել է նա: Առաջարկն ընդունվել է ձայների 72 կողմ, եւ 20 դեմ հարաբերակցությամբ: Սակայն նշենք, որ պատժամիջոցների կիրառման մասին հարցի տեղափոխումը հունիսից սեպտեմբեր վերջին հաշվով պաշտոնական Բաքվի համար ոչինչ չի նշանակում: Չէ որ Ադրբեջանի նախագահի ընտրությունները կայանալու են հոկտեմբերին: Իսկ քաղբանտարկյալների մեծ մասին ճաղերի ետեւում պահելը հիմնականում կապված է նրա հետ, որպեսզի նախընտրական քարոզարշավում չեզոքացնեն նրանց: Այսպիսով, ակնհայտ է, որ զիջումներ անելու Կլեյֆայտի առաջարկը կարելի է զուտ պայմանական համարել: Բաքվի իշխանավորները գտնում են, որ այս դեպքում ԵԽԽՎ-ն երկակի չափանիշներ է կիրառել: «Հայաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին հետաձգվեց այդ երկրում մահապատժի վերացման հարցի քննարկումը: Իսկ երբ մեզ մոտ է նմանատիպ հարց ծագել, չգիտես ինչու, դա տեղի չի ունենում»,- Վեհաժողովի նիստին հայտարարեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Իլհամ Ալիեւը:

Պատահական չէ, որ Ալիեւ-կրտսերը Հայաստանի հետ զուգահեռներ է անցկացնում: Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների կիրառման անխուսափելիությունը գիտակցելով` «գահաժառանգը» փորձում է իր ետեւից անդունդը տանել նաեւ Հայսատանին: Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ ԵԽԽՎ-ի որդեգրած հավասարության սկզբունքը կարող է հանգեցնել Երեւանի հանդեպ ճնշումների սաստկացմանը: Հիշեցնենք, որ աշնանային նստաշրջանին վերանայվելու է նաեւ Վեհաժողովում հայկական նոր պատվիրակության լիազորությունների ճանաչման հարցը: Առանձնապես չմանրամասնելով խնդիրը` ԵԽԽՎ-ի պատգամավորները Ադրբեջանի հետ մեկտեղ կարող են պատժել նաեւ Հայաստանին: Եվրոպական խորհրդարանականներին այդպես ավելի հեշտ կլինի ազատվել հայերի հանդեպ լավ վերաբերմունք ունենալու մասին ավելորդ կասկածներից: Որքան էլ պարադոքսալ չլինի, ստեղծված իրադրությունում Երեւանը ծայրահեղ հետաքրքրված է, որ պաշտոնական Բաքուն կարողանա իրականացնել իր վրա վերցրած պարտավորություններից գոնե մի մասը, որն էլ գուցե թույլ կտա ազատվել գրեթե անխուսափելի պատժամիջոցներից: Միայն թե հույսերը բավականին քիչ են:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---