ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ ԿՃԱՆԱՉԵՆ ՄԻ ՓՈՔՐ ՈւՇ

ԱՄՆ-ի Սենատում hետաձգվել է հայերի ցեղասպանության փաստի ճանաչման մասին հարցի քննարկումը:

Երեկ ԱՄՆ-ի Սենատում նախատեսվում էր քննարկել հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը: Օրակարգում այդ հարցը հայտնվել էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բյուջեի քվեարկության կողքին: Եվ որպեսզի սենատորները մակերեսայնորեն չվերաբերվեին բանաձեւի նախագծին, Կոնգրեսի «հայկական խմբի» անդամները ետ վերցրին օրինագիծը: Այն կրկին կմտնի օրակարգ մոտ ժամանակներս: Նկատենք, որ բավականին հիմքեր կան դրական որոշման սպասելիքներ ունենալու համար
PanARMENIAN.Net - Հիշեցնենք, որ բանաձեւի նախագիծը մշակվել էր Կալիֆորնիայի կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչը եւ Ադամ Շիֆը: Փաստաթուղթն արդեն ստորագրել է ավելի քան 100 օրենսդիր: Մայիսի 21-ին Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովը քննարկել է օրինագիծը եւ ձայների մեծամասնությամբ հաստատել այն: Փաստաթղթի քննարկման համար պաշտոնական առիթ է համարվում Ցեղասպանության կասեցման եւ դատապարտման մասին Պայմանագրին` ԱՄՆ-ի միացման տարելիցը: Փաստաթուղթը պարունակում է 20-րդ դարի ամենասարսափելի հանցագործությունների հիշատակումը. հոլոքոսթ, Կամբոջիայի եւ Ռուանդայի ջարդերը, ինչպես նաեւ` հայերի ցեղասպանությունը: Ըստ էության, սա նոր մոտեցում է` արտաքնապես փոփոխելու այն նույն «հայկական բանաձեւը, որի ընդունումը կասեցրեց Սպիտակ տունը դեռեւս 2000թ.-ին: Հիշեցնենք, որ երեք տարի առաջ ադմինիստրացիայի հզոր ճնշման արդյունքում նախկինում բանաձեւի ընդունմանը կողմ արտահայտված պալատի խոսնակը կամավոր որոշմամբ նախագիծը դուրս հանեց օրակարգից:

Փաստաթղթի ներկայիս տարբերակը նախորդից մի փոքր մեղմ է: Նոր խմբագրումը չի պարունակում ուղղակի մեղադրանքներ ցեղասպանությունն իրագործած Թուրքիայի հասցեին: Բանաձեւի նախագծում ընդհանրապես չեն հիշատակվում արյունալի իրադարձություններին մասնակից երկրների անունները: Սակայն, հենց «հայերի ցեղասպանություն» ձեւակերպումն Անկարայի համար բավականին վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Կոնգրեսի կողմից փաստաթղթի ընդունման դեպքում ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը պաշտոնապես կճանաչի ցեղասպանությունը: Իսկ դրանից հետո չեն կարող չառաջանալ իրավական հետեւանքներին առնչվող հարցեր: Ի տարբերություն այսպես կոչված «հայկական բանաձեւի», նոր օրինագիծն առանձին վերցված պատմական փաստին առնչվող փաստաթուղթ չէ: Ռադանովիչի եւ Շիֆի ներկայացրած նախագիծն ուղղված է ցեղասպանության վերացմանը եւ դատապարտում է դրա ցանկացած դրսեւորում: Հոլոքոսթի կողքին հայերի ցեղասպանության հիշատակումը կարող է փոխել փաստաթղթի նկատմամբ շատ կոնգրեսականների վերաբերմունքը, ովքեր գտնվում են հզոր հրեական լոբբիի ազդեցության տակ: Բանաձեւին դեմ քվեարկելով` սենատորներն, ըստ էության, դեմ կքվեարկեն հոլոքոսթին: Իսկ դա հղի է հակասեմիթականի խարան ձեռք բերելու հեռանկարով: Հայկական լոբբիստների նոր ռազմավարությունից բացի նկատելի է նաեւ գլոբալ քաղաքական մթնոլորտի փոփոխություն, որը կարող է նպաստել հարցի դրական լուծմանը: Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների սառեցումը, որն առաջացել էր Իրաքի դեմ ռազմական գործողությունների աջակցությանը` Թուրքիայի հրաժարականից, անկասկած կօգտագործեն Կոնգրեսի «հայկական խմբի» անդամները: Այս խումբն արդեն կազմված է 123 անդամից:

Այսպիսով, 2000թ.-ից հետո առաջին անգամ հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւն ընդունելու իրական հնարավորություն է ստեղծվել: Եթե երկրորդ անգամ օրակարգ մտնելուց հետո օրինագիծն ընդունվի Կոնգրեսի վերին պալատի կողմից, այն կփոխանցվի Ներկայացուցիչների պալատին: Այնուհետեւ փաստաթուղթը կսրբագրվի Համաձայնեցման հանձնաժողովում եւ կրկնակի հաստատման համար կվերադարձվի սենատորներին ու ներկայացուցիչներին: Եվ միայն երկու պալատների կողմից վերջնական հավանության դեպքում փաստաթուղթը կհայտնվի նախագահի սեղանին: Ջորջ Բուշը թույլ կտա արդյո՞ք, որը գործը դրան հասնի: Երեք տարի առաջ Անկարայում Բուշ-ավագը հայտարարեց, որ «Եթե Ջորջն այնպիսի բան անի, որը կհանգեցնի ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացմանը, ապա ես կսպանեմ նրան»: Ներկայիս նախագահը միթե՞ հնարավորություն կտա թուրքերին հիշել նրա հոր անհաջող կատակը: Թե՞ նա, Բիլ Քլինթոնի օրինակով, բանաձեւի ընդունումն ամեն կերպ խոչընդոտելու համար կդիմի արգելված մեթոդներին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---