ՂԱՐԱԲԱՂԸ ՁԳՏՈւՄ Է ԻՆՏԵԳՐՎԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆԼՂՀ-ն աշխարհում միակ չճանաչված պետությունն է, որը վերացրել է մահապատիժը: Չնայած, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը համաշխարհային հանրության կողմից մինչ օրս չի ընդունվում որպես անկախ պետություն եւ եվրոպական կառույցների առջեւ ոչ մի պարտավորություն չունի, այնուամենայնիվ երկրի խորհրդարանը հետեւողականորեն օրենսդրական բարեփոխումներ է իրականացնում, որոնք համապատասխանում են միացյալ Եվրոպայի ընդունած կանոններին: Որոշ հարցերում նույնիսկ պաշտոնական Ստեփանակերտը առաջ է անցել Երեւանից: Մասնավորապես` մահապատժի վերացման խնդրում: ![]() PanARMENIAN.Net - Չնայած ԼՂՀ-ի ղեկավարությունից ոչ ոք չի պահանջել միանալ Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիային եւ չի պահանջել 6-րդ դրույթի ամրագրումը, այնուամենյանիվ չճանաչված պետության Ազգային ժողովը վերացրել է պատժի բարձրագույն աստիճանը: Օգոստոսի մեկից Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում եւ նրա ղեկավարման տակ գտնվող անվտանգության գոտու շրջաններում պատժի բարձրագույն աստիճանը համարվում է ցմահ բանտարկությունը: ԼՂՀ-ն աշխարհում միակ չճանաչված պետությունն է, որ վերացրել է մահապատիժը: Այս փաստը չի կարող անտեսվել Եվրոպայի կողմից: Հարկ է նշել, որ եվրոպական կառույցների ղեկավարները նախկինում էլ այլ կերպ էին վերաբերվում Ղարաբաղին, քան ետխորհրդային շրջանում ձեւավորված մյուս չճանաչված պետություններին: Նման վերաբերմունքը մասնավորապես արտացոլվեց Եվրախորհրդի մարդու իրավունքների պաշտպանության բաժնի 2001թ.-ի հոկտեմբերին տպագրած մահապատժի վերացմանն առնչվող տեղեկագրում: Այս գրքում մանրամասնորեն շարադրված է եվրոպական բոլոր երկրների վերաբերմունքը մահապատժի նկատմամբ: Վրաստանի եւ Մոլդովայի դեպքում տեքստում նշված է, որ «մահապատիժը շարունակում է գործել անջատողական երկրներում»: (Նկատի է առնվում ինքնահռչակ հանրապետությունները` Աբխազիան, Հարավային Օսեթիան եւ Մերձդնեստրը): Ադրբեջանին նվիրված բաժնում, ոչ մի բացառություն չկա, չնայած 2001-ին Լեռնային Ղարաբաղը դեռեւս չէր վերացրել մահապատիժը: Սրանից կարելի է ենթադրել, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների պաշտպանության բաժինն ընդունում է, որ Ադրբեջանի իրավական դաշտը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա: ԼՂՀ-ի իշխանությունն ապագայում նույնպես պատրաստ է իրականացնել այն բոլոր պահանջները, որոնք ներկայացվում են եվրոպական միության լիիրավ անդամ դառնալու հավակնություններ ունեցող պետություններին: Ստեփանակերտում սպասում են Հայաստանի խորհրդարանի որոշմանը` կապված այլընտրանքային զինծառայության հետ, որից հետո այդ հարցը կմտնի նաեւ ղարաբաղյան օրենսդիր մարմնի օրակարգ: ԼՂՀ-ի Ազգային ժողովի խոսնակ Օլեգ Եսայանն օրերս հայտարարել է, որ չնայած ռազմական դրությանը, Ղարաբաղի իշանությունները լիովին հնարավոր են համարում որոշակի խումբ քաղաքացիների համար թույլատրել այլընտրանքային զինծառայությունը: (Հիշեցնենք, որ այս հարցը նույնպես Եվրախորհրդի պահանջների շարքում է): Ինչ վերաբերում է հանրապետությունում տոտալիտար սեկտաների գործունեության որոշ սահմանափակումներին, ապա այս պահանջը բխում է ռազմական դրության մասին օրենքից: Դրա վերացումից հետո խորհրդարանը պատրաստ կլինի վերանայել կրոնական խմբավորումների գրանցման հարցը: Ռազմական դրության պահպանման անհրաժեշտությունը կվերանա խաղաղության համաձայանգրի ստորագրումից անմիջապես հետո: Բացառված չէ, որ մինչ այդ արդեն Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը պատրաստ կլինի Եվրախորհրդին անդամակցող պետությունների առջեւ դրված բոլոր պարտավորությունները կատարել: Այս մասին են նաեւ վկայում բազմիցս Ստեփանաակերտ այցելած ադրբեջանցի իրավապաշտպանի ուսումնասիրությունները, որը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում ակտիվորեն ընթանում է քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը»: Ադրբեջանցի իրավապաշտպանին չհավատալու ոչ մի հիմք չկա: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով ![]() ![]() ![]() «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |