ՍՊԻՏԱԿ ՏՈւՆԸ ԿՐԿԻՆ ԴԺԳՈՀ Է ԱՆԿԱՐԱՅԻՑ

Եթե թուրքերն հրաժարվեն մասնակցել Իրաքում նախատեսվող խաղաղարար գործողություններին, Վաշինգտոնը կարող է հիշել հայերի ցեղասպանության մասին:

Կարծես թե, Թուրքիայի իշխանությունները գիտակցել են, որ իզուր են շտապել դրական արձագանք տալ թուրքական խաղաղարար խումբն Իրաք ուղարկելու` ամերիկացիներին պահանջին: Երեկ արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը Աթենքում ընթացող իր գործընկեր Պանդրեուի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ հնարավոր է` Անկարան վերանայի իր որոշումը: Նախապես ձեռք բերված համաձայնության փոփոխությունը հնարավոր է համարել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդագոնը: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Անկարան գուցե վերանայի Իրաք 10 հազարանոց խաղաղարար ուժերի ուղարկման մասին որոշումը: Այս տեղեկությունը Վաշինգտոնում ծայրահեղ դժգոհություն է առաջացրել: Իրադրության զարգացումը հղի է ամերիկա-թուրքական հարաբերությունների նոր լարումներով:
PanARMENIAN.Net - Սոցիոլոգիական հարցումների համաձայն, Թուրքիայի բնակչության ավելի քան 90 տոկոսը դեմ է արտահայտվել թուրքական խաղաղարարների ուղարկմանը, որոնց կյանքը, երկրի քաղաքացիների կարծիքով, կարող է վտանգի տակ դրվել: Դժվար չէ հասկանալ նման անհանգստությունը` նկատի ունենալով, որ Իրաքի հյուսիսում բնակվող քրդերի առաջնորդները կտրականապես դեմ են արտահայտվել թուրքական բանակի ներկայությանը եւ նույնիսկ սպառնացել են զինված հակագրոհի դուրս գալ թուրքերի դեմ: Ամերիկացիների կողմից ինչ-որ չափով վերահսկվող ջոկատի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են թուրքերին սվիններով դիմավորել: Ընդդիմությունն արդեն կառավարությանը մեղադրել է նրանում, որ այն պատրասվում է իր զինվորներին ուղարկել գնդակներին դեմհանդիման: Բացի այդ, Անկարան անհանգստացած է նաեւ այն հանգամանքով, թե իր պահվածքն ինչպես կընդունի իսլամական հանրությունը: Նման իրադրությունում վարչապետի սխալը հղի է ճգնաժամով: Էրդագոնի վարկանիշն ընկնում է այն նույն արագությամբ, որքանով մեծանում է երկրի սոցիալական լարվածությունը եւ խորանում է քաղաքական ճգնաժամը:

Ըստ երեւույթին, Էրդագոնը ենթարկվել է քուրդ առաջնորդների եւ իսլամական աշխարհի առաջնորդների ճնշումներին եւ արդեն պատրաստ է հրաժարվել ամերիկացիներին տրված խոստումից: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ խոստացված աջակցության փոխարեն Վաշինգտոնը Անկարային տրամադրել էր 8.5 միլիոն դոլարի վարկ: Սակայն խիստ միամիտ պետք է լինել, կարծելու համար, թե թուրքերը կստանանա այդ գումարները, եթե հրաժարվեն իրենց խոստումը կատարելուց: Ավելի շուտ Անկարան ոչինչ չի ստանա այն գումարից, որ Էրդագոնը կարողացել էր սակարկել Բուշի հետ: Ավելին, ամերիկացիները լիարժեք բարոյական իրավունք կունենան աջակցել իրաքյան քրդերին, որոնք ձգտում են ստեղծել սեփական պետական միավորումը:

Առաջին անգամ չէ, որ թուրքերը խաբում են ամերիկացիներին: Ամենապատասխանատու պահին Անկարան հրաժարվեց մասնակցել Հուսեյնի վարչակարգի տապալմանն ուղղված ռազմական գործողություններին: Բուշի վարչակարգը լի էր անվստահելի գործընկերոջը պատժելու վճռականությամբ: Հակամարտության լրջության աստիճանի մասին են վկայում ԱՄՆ պաշտպանության նախարար Պոլ Վուլֆովեցի հայտարարությունները: CNN-Turkey հեռուստաընկերությանը տրված հացազրույցում նա նշել է, որ Անկարայի հետ Վաշինգտոնի համագործակցության մասին խոսք լինել անգամ չի կարող այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը չի ընդունի, որ սխալվել է: նա Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել է Սադամի հետ առանձին բանակցություններ անցկացնելու մեջ: «Արդյունքում կորուստներ կրեց Թուրքիայի բնակչությունը»,- ասել է Վուլֆովեցը` ավելացնելով, որ «առայժմ կառավարությունը չի էլ պատկերացնում, թե ինչի առաջ է կանգնեցրել իր ժողովրդին»: Պենտագոնում երկրորդ դեմքը հասկացնել է տվել, որ Անկարան ոչ միայն վարկեր չի ստանա, այլեւ` կզրկվի Իրաքի պետական կառուցվածքի ստեղծման վրա ազդեցություն ունենալու հնարավորությունից: Նա նաեւ ակնարկել է, որ հնարավոր է` Ինջերլիկ քաղաքում տեղեկայված ամերիկյան զորքերը դուրս բերվեն երկրի տարածքից:

Թուրքերը դժվարությամբ հաղթահարեցին իրենց կամակորության հետեւանքները. ճիշտ ժամանակին արված եզրահանգումների շնորհիվ հնարավոր եղավ խուսափել Միացյալ նահանգների պատժամիջոցներից: Եվ ահա այժմ Անկարան կրկին Վաշինգտոնին առիթ տվեց հիշել մեկ անգամ արդեն արտահայտած սպառնալիքի մասին: Ժամանակին թուրքական մամուլում դիվանագիտական աղբյուրներին հղում անելով` հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ Սպիտակ տունը սպառնացել է ճանաչել հայերի ցեղասպանությունը, եթե Թուրքիայի իշխանությունները չդադարեցնեն սակարկել պատերազմին մասնակցելու գնի շուրջ: «Ջումհուրիեթ» թերթը տվյալներ էր հրապարակել այն մասին, որ Սադամի դեմ պատերազմում մասնակցելու` թուրքերի հրաժարականի դեպքում, Միացյալ նահանգները խոստացել է աջակցել կոնգրեսում հայերի ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը: «Կոնգրեսում հայերի կողմնակիցները վաղուց արդեն առիթ են փնտրում կրկին սկսել հայերի ցեղասպանության բանաձեւի ընդունման քարոզարշավը»,- գրել է թերթը:

Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ սպասվելիք լարվածության կծիկը կրկին կարող է արդիական դարձնել ցեղասպանության թեման: Այն նշանակալիորեն կավելացնի օրինագծի հաջողության հնարավորությունները, որին արդեն կողմ են արտահայտվել Ներկայացուցիչների պալատի ավելի քան 30 տասնյակ անդամներ: Ամերիկայի հայկական լոբբին վաղուց արդեն հարմար առիթի է սպասում, որպեսզի այսպես կոչված «հայկական բանաձեւը» ներկայացնի օրենսդիրների դատին: Բացառված չէ, որ այդ հարմար առիթը կստեղծվի շատ շուտով:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---