ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՊԱՆՈւԹՅՈւՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

Տիգրան Նաղդալյանի սպանության կազմակերպիչները եւ իրականացնողները կպատժվեն:

Նոյեմբերի 18-ին կայացվեց վճիռ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Դատարանը հիմնավոր ճանաչեց հետաքննության բերված փաստարկները, որոնք վկայում էին, որ սպանության պատվիրատուն է եղել Արմեն Սարգսյանը` «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եւ վարչապետ, հանգուցյալ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբայրը: Պատվիրատուն դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
PanARMENIAN.Net - 36-ամյա Տիգրան Նաղդալյանը սպանվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին ծնողների տան շքամուտքում: Նա ոչ միայն հայտնի լրագրող էր, այլեւ` քաղաքական գործիչ: Ազդեցության վարկանիշային սանդղակում մշտապես զբաղեցնում էր առաջին տասնյակը: Նաղդալյանին ընդունված էր դասել նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերմների նեղ շրջանի մարդկանց շարքը: Հետաքրքրական է, որ հանցագործությունն իրականացնողների ձերբակալման մասին տեղեկությունը հայտարարվեց երկրի ղեկավարի ընտրությունների քվեարկության արդյուքների հրապարակումից հետո: Արմեն Սարգսյանը ձերբակալվեց մեկուկես ամիս հետո: Նախնական հետաքննության ընթացքում նա հաստատել էր այն փաստը, որ մարդասպաններին վճարել էր 75 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրեն չէր ճանաչել հանցագործության կազմակերպիչ: Հանցագործության անմիջական իրականացնողների ցուցմունքների համաձայն, Սարգսյանը Նաղդալյանին վերացնելու իր ցանկությունը բացատրել է նրանով, որ կասկածում է նրան 1999թ.-ի հոկտեմբերին ահաբեկիչների կողմից սպանված իր ավագ եղբոր` Վազգեն Սարգսյանի սպանության հետ կապ ունենալու մեջ:

Նշենք, որ Ազգային ժողովում ահաբեկչության գործի դատական հետաքննությունն ավարտվել է, եւ մոտ օրերես սպասվում է դատավճռի հրապարակումը: Նաղդալայնի անունը գործում չի հիշատակվում, սակայն ժամանակին քննչական մարմինները ակտիվորեն, սակայն անարդյունք, շրջանառում էին այն վարկածը, թե ահաբեկչների ղեկավար Նաիրի Հունանյանը կապեր ունի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հետ: Գաղտնիք չէ, որ սա արվում էր նախկին կառավարության պնդմամբ, որի ղեկավարումը Սարգսյան-ավագից հետո վստահված էր Սարգսյան-միջնեկին: Ահաբեկչության իրականացնողների ետեւում Նաղդալյանի ստվերը գտնելու փորձերն այն ժամանակ ոչ մի արդյունք չտվեցին: Այնուամենայնիվ, ընդդիմությունը շարունակում է շրջանառել այդ թեման: Իշխանությունն իր տեսակետն ունի Նաղդալյանին վերացնելու խնդրի մասին: Նախագահի հանդեպ լոյալ տրամադրված ԶԼՄ-ների մեկնաբանները ենթադրում են, որ սպանության ետեւում կանգնած են արմատական ընդդիմության որոշ առաջնորդներ, որոնք Նաղդալյանի եւ նրա հեղինակած շաբաթական հեռուստահաղորդումների քննադատության թիրախն էին: Ընդդիմադիրները, որոնց շարքում է նաեւ սպանության պատվիրատուի եղբայրը, երբեք չեն թաքցրել իրենց բացասական վերաբերմունքը Նաղդալյանի նկատմամբ, սակայն նմանատիպ մեղադրանքները պրովակացիա են համարում:

Հայաստանի անկախացումից հետո մի շարք հանցագործություններ մնացել են չբացահայտված: Մարդասպանների զոհերն են դարձել հանրապետության ՊԱԿ-ի նախկին ղեկավարը, Երեւանի նախկին քաղաքապետը, երկաթգծի վարչության պետը, պաշտպանության եւ ներքին գործերի փոխնախարարները: Ինչպես նաեւ, մինչ օրս չի պարզվել, թե արդյոք 1999թ.-ի հոկտեմբերին Ազգային ժողովում ահաբեկչություն իրականացրած անձինք գործել էին միայնակ: Նաղդալյանի գործն առաջին է, որ հաջողվել է բացահայտել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---