ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Ամենայն հավանականությամբ, համանախագահների մոտեցումներում կրկին հակասություններ են առաջացել:

Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան թույլ տվեց նկատել, որ որոշակի հակասություններ կան այն երկրների մոտեցումներում, որոնց ԵԱՀԿ-ն վստահել է համակարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Բաքվում գտնվելու ժամանակ, համանախագահներից մեկը մյուս համանախագահի հայտարարությանը լրիվ հակառակ արտահայտություն է թույլ տվել: Նման բան չէր եղել 1997թ.-ից ի վեր, երբ անիմաստ էր արդեն թաքցնել ռուսական եւ ամերիկյան դիվանագետների միջեւ առկա լուրջ հակասությունները: Եւ չնայած այսօր հակասություններն առնչվում են միայն տակտիկական հարցերին, ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների միջեւ միասնականության բացակայությունը կարող է ազդել բանակցությունների վերսկսման ընթացքի վրա:
PanARMENIAN.Net - Դեկտեմբերի իննին ադրբեջանական «Էքսպրես» թերթին հարցազրույց տալով` Ֆրանսիան ներկայացնող Մինսկի խմբի համանախագահ Անրի Ժակոլեն ըստ էության կասկածի տակ է դրել այն փաստը, որ Ղարաբաղը հակամարտության ինքնութույն կողմ է: «Անհրաժեշտություն չկա, որպեսզի Ղարաբաղը մասնակցի խաղաղ բանակցություններին` որպես առանձին կողմ»,- հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը: «Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, քանի որ Ղարաբաղի հայերը բանակցություններին մասնակցում են Հայաստանի միջոցով: Համոզված եմ, որ բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումները համընկնում են: Բացի այդ, հենց ինքը` Ռոբերտ Քոչարյանը, ծագումով ղարաբաղցի է»,- ասել է Անրի Ժակոլեն:

Խաղաղարարի այս արտահայտությունը լիովին հակասում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշմանը: Պարոն Ժակոլենի անսպասելի ելույթից տառացիորեն մեկ օր առաջ Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը Ստեփանակերտում հավաստել է, որ Կրեմլը Ղարաբաղը դիտում է որպես հակամարտության սուբյեկտ: «Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, եւ դա անհնար է ժխտել»,- հայտարարել է նա: Համանախագահի պաշտոնը զբաղեցնող Մերզլյակովին նախորդող Նիկոլայ Գրիբկովն առավել կոնկրետ էր արտահայտվել: «Վաղ թե ուշ ղարաբաղյան կողմը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Առանց Ստեփանակերտի մասնակցության, առանց Լեռնային Ղարաբաղի շահերը հաշվի առնելու դժվար թե հնարավոր լինի խոսել կարգավորման մասին: Կարծում եմ` բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը ոչ թե բանակցությունների օբյեկտ է, այլ` սուբյեկտ»,- հաստատել է ռուսական դիվանագետը: Իսկ Ղարաբաղի հարցով Ռուսաստանի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նույնիսկ դիվագիտական պաշտոնից հեռանալուց հետո էլ շարունակում է հրապարակումներով հանդես գալ եւ շեշտել բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղին ներգրավելու կարեւորությունը: «Ստեփանակերտը հակամարտության կողմ ճանաչելու, բանակցություններում նրա մասնակցության դեմ` Ալիեւի դիրքորոշումը տրամաբանական հիմք չունի,- ասում է նա,- Սակայն քանի անգամ ճակատամարտում Բաքուն փորձել է ուղիղ կապեր հաստատել Ստեփանակերտի հետ, ձեւակերպել է հրադադարի պայմանագրեր, անվանել նրան փաստաթղթի կողմ..»: Պարոն Կազիմիրովի կարծիքով, բանակցությունները եռակողմ կազմով վերսկսելու` Բաքվի անհամաձայնությանն ընդառաջ գնալու համանախագհների զիջումները «դատապարտված են նրան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները բանակցային գործընթացի ակտիվացման իմիտացիա կստեղծեն միայն»:

Պարոն Ժակոլենի հայտարարությունը ոչ միայն հակասում է մյուս համանախագահների արտահայտություններին, այլեւ` միջազգային չափանիշներին, քանի որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության ինքնուրույն կողմ է ճանաչվել մի շարք պաշտոնական փաստաթղթերով: Հայտնի է, որ 1994թ.-ի խաղաղության համաձայնագիրը ստորագրվել է Հայասատանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների պաշտպանության նախարարների կողմից: ԼՂՀ-ի առաջնորդների հետ միասին բանակացային սեղանի շուրջ է նստել նաեւ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարը, ում ստորագրությունը դրված է Բիշկեքյան համաձայնագրի տակ: Փաստաթուղթը հաստատում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին դիտում է որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Եվ վերջապես, ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթաժողի ժամանակ հստակեցված համանախագահների առաքելությունը նախատեսում է բանակցություններ երեք կողմերի միջեւ` Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի: Զարմանալի է, որ պարոն Ժակոլեն մոռացել է այդ մասին: Ամենայն հավանականությամբ, դիվանագետին պետք է հիշեցնել, որ նրա գործողությունները դուրս են գալիս այն լիազորությունների շրջանակներից, որոնք նրան տրվել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---