ԲԱՔՎՈՒՄ ՃՆՇՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Նորվեգիայի իրավապաշտպանների կարծիքով, «Ադրբեջանի կառավարությունը թշնամաբար է վերաբերվում կրոնական ազատության գաղափարին»:

«ֆորում 18» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնը գտնվում է Օսլոյում, տարածել է Եվրոպայի եւ աշխարհի երկրներում հավատացյալների իրավունքների վերաբերյալ իր ամենամյա հաշվետվությունը: Նորվեգացի իրավապաշտպաններն Ադրբեջանը ներառել են այն երկրների ցանկում, որտեղ ճնշվում են քաղաքացիների կրոնական դավանանքի իրավունքները: «Ադրբեջանի կառավարությունը թշնամաբար է վերաբերվում կրոնական ազատության գաղափարին, որն, ակնհայտորեն, պայմանավորված է սոցիալական ուժերի հանդեպ չինովնիկների ունեցած վախով, ինչպես նաեւ այլընտրանքի հանդեպ ունեցած անբարյացկամությամբ»,- նշվում է փաստաթղթում: «ֆորում-18» կազմակերպության հաշվետվությունը վերջին երկու շաբաթվա մեջ պաշտոնական Բաքվի վարկանիշին ուղղված երկրորդ ուժեղ հարվածն էր:
PanARMENIAN.Net - Մի քանի օր առաջ «ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունը, ամփոփելով տարվա արդյունքները, Ադրբեջանը ներառել էր «անազատ» պետությունների ցանկում, որտեղ «բացակայում են հիմնական քաղաքական իրավունքները, իսկ քաղաքացիների ազատությունները պարբերաբար եւ զանգվածաբար ոտնահարվում են»: Հաշվետվության վերաբերյալ ադրբեջանական լրագրողներին պարզաբանումներ է տվել «ֆորում-18» կազմակերպության ղեկավարության նախագահ Ֆելիքս Կորլեյը, որը նաեւ լրատվական տեղեկագրի խմբագիրն է: «Ադրբեջանի պետական չինովնիկները տանել չեն կարողանում այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են գործել մուսուլմանական շրջանակներից դուրս: Որոշ կրոնական խմբավորումներ հնարավոր չէ վերահսկել, այդ պատճառով էլ դրանց չեն սիրում»,- հայտարարել է նա: Իրավապաշտպանը շեշտում է, որ իշխանությունների վարած քաղաքականության զոհերն են դառնում առաջին հերթին կրոնական փոքրամասնությունների առաջնորդները, մասնավորապես` բողոքականները: Միաժամանակ պարոն Կորլեյը նշում է, որ ադրբեջանական չինովնիկները բավականին համբերատար են հրեական եւ ռուսական ուղղափառ համայնքի հանդեպ: «Ադրբեջանական իշխանությունները ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել Իսրայելի եւ Ռուսաստանի հետ: Սա է պատճառը, որ այդ կրոնական խմբերը պրոբլեմներ չունեն»,- ասում է նա: Առավել վատ իրավիճակում են գտնվում այլ դավանանքների ներկայացուցիչները: Նորվեգացի իրավապաշտպանի տվյալներով, «կրոնական խմբավորումների հետ աշխատանքների պետական հանձնաժողովը խոչընդոտում է կրոնական կազմակերպությունների գործունեությանը»: Ֆելիքս Կորլեյը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ երկրում գործող բոլոր կրոնական կազմակերպությունների 90 տոկոսը չեն ստացել պաշտոնական գրանցում: «Ֆորում-18» կազմակերպության ղեկավարը պնդում է, որ չնայած օրենքը չի ամրագրում պարտադիր գրանցում, այնուհանդերձ չգրանցված կազմակերպությունները ենթարկվում են իշխանությունների ճնշումներին: Հաշվետվության մեջ նշվում է, որ կրոնական փոքրամասնությունների ղեկավարները վախենում են դիմել դատարան, քանի որ զգուշանում են կառավարության ճնշումներից: «Պետական հանձնաժողովը գրաքննության է ենթարկում ողջ կրոնական գրականությունը»,- պնդում է Ֆելիքս Կորլեյը: Նրա տվյալներով, մաքսատներում առանց որեւէ լուրջ պատճառների բռնագրավվում է կրոնական գրականությունը, ընդ որում ոչ միայն բողոքականներինը եւ այլ քրիստոնեական դավանանքներինը, այլեւ` այն մուսուլմաններինը, որոնք կասկածի տակ են դնում Կովկասի մուսուլմանների վարչությանը` իսլամական համայնքի ենթարկվելու հարցը: «Անընդունելի է կառավարության այն դիրքորոշումը, թե Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարության ներքո չցանկացող յուրաքանչյուր մուսուլման ահաբեկիչ է»,- ասում է Կորլեյը:

Նշենք, որ իշխանություններն ահաբեկիչների շարքին են դասում Ջումա-մզկիթի առաջնորդ Իլգար Իբրահիմօղլուն, որը ղեկավարում է նաեւ խղճի եւ հավատամքի ազատության կենտրոնը: Վերջերս Իբրահիմօղլին ձերբակալվել է: Նա մեղադրվել է անկարգություններ կազմակերպելու մեջ: Եվրոպայի խորհրդի կարծիքով, նա քաղաքական բանտարկյալ է: Իբրահիմօղլին դեմ է Կովկասի մուսուլմանների վարչությանը ենթարկվելուն: Նա քննադատում է վարչության ղեկավար Ալլահշուքյուրա Փաշազադեին, որն անհայտ հիքմերով իրեն հայտարարել է Ադրբեջանում, Վրաստանում, Հայաստանում եւ Ռուսաստանում բնակվող բոլոր մուսուլմանների առաջնորդը: «Ֆորում-18» կազմակերպության ներկայացուցչի խոսքերով, «Կրոնական խմբավորումների հետ աշխատանքների պետական հանձնաժողովը թշնամաբար է վերաբերվում իրավապաշտպաններին եւ չի ցանկանում կարդալ նրանց հաշվետվությունը»: Այնուամենայնիվ, փաստաթղթում ամրագրված գնահատականներն անշուշտ կազդեն քաղաքական գործընթացների վրա: Օսլոյում պատրաստվում են հաշվետվությունը ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին, ԵԱՀԿ-ին եւ Եվրոպայի խորհրդին: Ի դեպ, Ստրասբուրգում վաղուց են նկատել, որ կրոնական փոքրամասնությունների հանդեպ Ադրբեջանի կառավարության վարած քաղաքակակությունը հակասում է Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պաշտոնական Բաքվի պարտավորություններին: Սա եւս մեկ առիթ է մտածելու եվրոպական համայնքում այս երկրին ներգրավելու հնարավորության մասին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---