ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՀՈՒՅՆԵՐԸ ԶԻՋԵՆ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հունաստանի նոր կառավարությունը հնարավոր է, որ վաճառի «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր ՕՏԵ ընկերության բաժնետոմսերի` իրեն պատկանող փաթեթեը:

Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ «Նոր դեմոկրատներ» պահպանողական կուսակցությունը: Տաս տարի անց սոցիալիստները կրկին ընդդիմություն են կազմելու: Չնայած քաղաքական մեկնաբանները կարծում են, որ կառավարության փոփոխումը լուրջ փոփոխություններ չի առաջացնի պաշտոնական Աթենքի ներքին քաղաքականության մեջ, այնուհանդերձ, Հունաստանի հարեւաններն, անկասկած, կզգան փոփոխությունները: Պահպանողականների` իշխանության գալը կարող է ազդել նաեւ Հայաստանի վրա:
PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ կոմունիստների հետ սոցիալիստների հաջողության հասած ոչֆորմալ միավորումը չի կարող պահպանողականներին խանգարել ինքնուրույն ձեւավորելու նախարարների կաբինետոը: Նոր կառավարությունն առավել աջ կլինի, քան նախորդը: Սա նշանակում է, որ կրկին կառաջանա կապի եւ էներգետիկայի ոլորտում գործող խոշոր ընկերությունների պետական բաժնեմասերի վերաբաշխման հարցը: Հունաստանը լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ է, որի հաղթահարման ճանապարհը դեմոկրատները տեսնում են համընդհանուր սեփականաշնորհման մեջ: Դեռեւս ընտրություններից առաջ կուսակցության առաջնորդները չէին թաքցնում, որ իշխանության գալով կպնդեն երկրի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության` «ՕՏԵ»-ի կառավարական բաժնեմասի վաճառքի մեջ: ՕՏԵ-ն ժամանակին պետական ձեռնարկություն էր, սակայն 90-ականների սկզբին ընկերության բաժնետոմսերի 65 տոկոսը վաճառվեց: Սակայն կառավարությունը շարունակում է մնալ խոշորագույն փաթեթի տերը եւ բաժնետերերի Խորհրդի որոշումների վրա ազդելու մեխանիզմներ ունի:

ՕՏԵ-ի բաժնետոմսերի կառավարությանը պատկանող փաթեթը, հնարավոր է, վաճառքի հանվի արդեն այս տարում: Ենթադրվում է, որ ընկերության լիարժեք սեփականաշնորհման գործընթացը կտեւի ութից ինը ամիս: Այդպիսով, արդեն հաջորդ տարվա կեսին «ԱրմենՏելը» կունենա մեկ այլ խոշոր բաժնետեր, որի նկրտումների հետ ստիպված կլինենք հաշվի նստել, քանի որ նրան կպատկանի բաժնետերերի խորհրդի ձայների մեկ երրորդը: Արդեն հայտնի է` ով է հավակնում դառնալ ՕՏԵ-ի բաժնետոմսերի կառավարական մասի տերը: Հեռահաղորդակցական ընկերության բաժնետոմսերի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «France Telecom», «Telecom Italia», բրիտանական «Cable&Wireless», եւ նույնիսկ, Ադրբեջանում խոշորագույն օպերատոր համարվող եւ Վրաստանում գործող թուրքական «TurkCell» ընկերությունները:

ՕՏԵ-ի բաժնետմոսերի խոշորագույն փաթեթի նոր սեփականատերը ստիպված կլինի որոշում ընդունել հեռահաղորդակցության հայկական շուկայում գործելու նպատակահարմարության մասին: ՕՏԵ-ի ներկայիս ղեկավարությունը «ԱրմենՏԵլի» բաժնետոմսերի վաճառքի հնարավորության հիքմն արդեն իսկ դրել է: Անցյալ տարվա աշնանն այդ թեմայով բանակացություններ էին սկսվել ռուսական «Ռոստելեկոմ» ընկերության հետ: Բանակցությունները կանգնեցվեցին հենց սպասվելիք ընտրությունների պատճառով, իսկ սեփականաշնորհումից հետո կարող է վերսկսվեն:

Սակայն «ԱրմենՏելում» փոփոխություններն, ամենայն հավանականությամբ, կսկվեն մինչ ապապետականացման գործընթացը: Հնարավոր է, որ սեփականաշնորհման գործընթացի վրա լիարժեք վերահսկողություն ունենալու համար Հունաստանի կապի նոր նախարարը ցանկանա փոխել ՕՏԵ-ի ղեկավարությանը եւ իր մարդկանց նշանակել: (Այդ հնարավորությունները նա ունի): Իսկ դա էլ իր հերթին կհանգեցնի «ԱրմենՏելի» ղեկավարության փոփոխությանը: Այնպես որ, բջջային կապի մենաշնորհից ընկերությանը զրկելու պայմանները, ամենայն հավանականության, կքննարկվեն նոր մարդկանց հետ: Իսկ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսն, ամենայն հավանականությամբ, պետք է սկսի ճամպրուկները հավաքել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---