ԿՈՍՈՎՈՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅ ԽԱՂԱՐԱՐԱՐՆԵՐԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Բուլղարական լրատվական գործակալությունների հաղորդագրություններն այն մասին, թե Հարավսլավիայում բախումներ են տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի խաղարարարների միջեւ, չի համապատասխանում իրականությանը:

Հայկական զորամիավորումը շարունակում է խաղարարար առաքելություն իրականացնել Կոսովոյում, որտեղ վերջին շրջանում իրադրությունը խիստ սրվել է: Հունական գումարտակի կազմում գործող հայ զինվորականների ջոկատը Հարավսլավիայում է ընդամենը մեկուկես ամիս, սակայն արդեն հասցրել է մասնակցել կայունության ապահովմանն ուղղված կարեւոր գործողություններին: Հայտնի իրադարձություններից հետո գումարտակում իրականացվել է մարտական պատրաստվածության բարձրացում: Սակայն, հաշվի առնելով հայ խաղարարարների դեռեւս անբավարար փորձը, որոշվել է նրանց չուղարկել առավել դժվար վայրեր: Հայկական գումարտակը բավականին հեռու է տեղակայված է սերբերի եւ կոսովյան ալբանացիների անմիջական բախումների վայրերից:
PanARMENIAN.Net - Գումարտակը գտնվում է սերբերով խիտ բնակեցված վայրում, որը պակաս կարեւոր չէ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ խաղարարար գործողություններին հայերը մասնակցում են հունական դրոշի ներքո: Հայտնի է, որ կոսովյան մուսուլմանները որոշակի անվստահություն են տածում հույների հանդեպ` մտածելով, որ նրանք գաղտիորնե աջակցում են սերբերին: Ի տարբերություն ալբանացիների, սերբերը բավականին լավ են վերաբերվում հույներին, որոնք նույնպես ուղղափառ են: Այնպես որ, ուղղափառների շրջապատում մեր զինվորականներին ոչինչ չի սպառնում:

Զարմանալի էր բուլղարական որոշ ԶԼՄ-երի հաղորդագրությունն այն մասին, թե հայ խաղարարարները ներգրավված էին եղել բախումներին, որոնց արդյունքում կային վիրավորներ: Այս տեղեկատվությունը տարածել էր Սոֆիայում գործող «Նովինար» լրատվական գործակալությունը: Նշենք, որ խոսքը ոչ թե հակամարտող կողմերի միջեւ բախումների մասին էր, այլ` Կոսովոյում գտնվող ադրբեջանական խաղարարար գումարտակի: Գործակալության տվյալներով, բախումների արդյունքում, իբրեւ թե, մահացել է երկու մարդ` չնշելով հայ, թե ադրբեջանցի: Շտապենք նկատել, որ Հարավսլավիայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած բախման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն, այդպես էլ չի հաջողվել պարզել, թե բուլղարացի լրագրողն ինչ աղբյուրից է օգտվել, եւ ինչ նպատակով են նրան թյուրիմացության մեջ գցել:

Բախման մասին տեղեկատվությունը լրատվական գործակալությունը տարածել է հաստատելու համար այն վարկածը, թե խաղարարար առաքելությունն անկարող է ինչ որ բան փոխել: Իմաստն այն է, իբր, չպետք է հուսալ առաքելության հաջողությունը, եթե տարբեր երկրներ ներկայացնող խաղարարարները իրար հետ են կռվում: Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն, որ հայ եւ ադրբեջանցի խաղարարարներն, իբրեւ թե, ծառայում են իրար հարեւանությամբ: Իրականում, նրանք բավականաչափ հեռավորության վրա են: 32 անձինց բաղկացած ադրբեջանական գումարտակը տեղակայված է Ալբանիայի սահմանին մոտ գտնվող Պռիզրեն քաղաքի մոտ, այն դեպքում, երբ հայերը գտնվում են արեւելյան Պռիշտինում: Նրանք երբեւէ եւ ոչ մի տեղ չեն հանդիպել: Միաժամանակ, տեղեկատվությամբ պնդում են, թե հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առաջին բախումը տեղի է ունեցել դեռեւս Հունգարիայում, որտեղից նրանք ճանապարհվել են Կոսովո: Սա նույնպես անհեթեթություն է, քանի որ, հայտնի է, որ մեր խաղարարարները Կոսովո են ժամանել Հունաստանի տարածքով, իսկ ադրբեջանցիները` Թուրքիայի: Գուցե լրագրողը շփոթել է փաստերը եւ նկատի ունի Հունգարիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պատահարը, երբ ադրբեջանցի սպան վայրագորեն սպանել էր հայ գործընկերոջը:

«Նովինար» լրատվական գործակալության տարածած տեղեկատվությունը հերքում են նաեւ Բաքվում: Սակայն, հատկանշական է, թե ինչպես են դա անում եւ հենց ինչ փաստարկներ են բերում հօգուտ այն բանի, թե ինչու չէր կարող բախում տեղի ունենալ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը հայտարարել է, որ նման բան չէր կարող պատահել թեկուզ այն պատճառով, որ Կոսովոյում չկան հայ խաղարարարներ եւ երբեւէ չեն եղել: Գնդապետի նման անտեղյակությունը վկայում է Ադրբեջանի զինվորական գերատեսչության աշխատակիցների մասնագիտական մակարդակի մասին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---