ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՎԵՑ` ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՀԱՇՏԵՑՆԵԼՈՎ ՀԱՅԵՐԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԵՐԻՆ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի մոսկովյան հանդիպումը վերջինը եղավ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախաձեռնությամբ 2001թ.-ի հունիսին ստեղծված հայ-թուրքական հաշտեցման Հանձնաժողովը հայտարարեց իր լուծարման մասին: Հանձնաժողովի անդամների ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է նրանով, որ արդեն հասել են գլխավոր նպատակին` «հասնել երկու ժողովրդների միջեւ լայնածավալ կապերի հաստատմանը»,- նշված է փաստաթղթում:
PanARMENIAN.Net - Լուծարման որոշումն անսպասելի չէր: Ենթադրվում էր, որ Հանձնաժողովը պետք է գործեր մեկ տարի: Այս փաստը ժամանակին իսկապես ամրագրվել էր, իսկ այսօր դրա մասին հիշում են, որպեսզի հերքեն լուրերն այն մասին, թե Հանձնաժողովի լուծարման պատճառը դրա ձախողումն է: Սակայն լուծարման որոշման մեջ այնուամենայնիվ նշվում է այն, որ երկու կողմից էլ բավականաչափ աջակցություն չի եղել: Եվ Երեւանում, եւ Անկարայում շատերն էին դժգոհություն արտահայտել այն կապակցությամբ, որ Հանձնաժողովն իր վրա էր վերցրել լիազորություններ, որոնք չէր ստացել երկու ժողովուրդներից: Սա առաջին հերթին վերաբերում է Հանձնաժողովի հայ անդամներին, ովքեր բացառապես ներկայացնում էին հասարակական եւ քաղաքական կառույցները, եւ ամենեւին` ոչ պետական, եւ գործում էին առանց իշխանությունների հավանության: Ի տարբերություն հայ ներկայացուցիչների, թուրքական կողմի հիմնադիրներն անուղղակի կապեր ունեին պաշտոնական ղեկավարների հետ: Սակայն հետագայում Հանձնաժողովի կազմում տեղի ունեցան փոփոխություններ, եւ արդյունքում հիմնադիրներից ոչ ոք չմնաց: Հանձնաժողովի հակառակորդները պնդում են, որ անդամների շարունակական փոփոխումը վկայում է Հանձնաժողովի անլրջության եւ անարդյունավետության մասին:

Դժվար է ասել, թե Հանձնաժողովի գործունեությունը որքանով էր օգտակար մեզ համար: Մի կողմից, Հանձնաժողովի հարցման հիման վրա Նյու Յորքի անցումային իրավունքի կենտրոնն անցած դարասկզբի իրադարձությունները որակեց որպես ցեղասպանություն: Այդ թվում նաեւ, Հանձնաժողովի անդամների ջանքերի շնորհիվ հայ-թուրքական սահմանի բացման հարցը կրկին վերադարձավ օրակարգ: Հանձնաժողովի նախկին անդամ Անդրանիկ Միհրանյանն օրերս նույնիսկ կարծիք է հայտնել, որ «հնարավոր է` սահմանը կբացվի այս տարի»: Միեւնույն ժամանակ կարեւոր է, որ Հանձնաժողովի շնորհիվ հնարավոր եղավ ճշտել կողմերի դիրքորոշումները եւ հստակեցնել առաջնային լուծումներ պահանջող հարցերի շրջանակը: Սակայն մյուս կողմից, ակնհայտ է, որ Հանձնաժողովի գոյությունն արգելակեց մի շարք պետությունների խորհրդարաննների կողմից ընդունվելիք ցեղասպանության մասին բանաձեւերը, քանի որ այս պատմական փաստի ճանաչման հակառակորդները մերժումը պատճառաբանում էին այն փաստով, թե ցանկություն չունեն խանգարել «հաշտեցման հանձնաժողովի շրջանակներում նշմարվող հայ-թուրքական երկխոսության կայացմանը»:

Հատկանշական է, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի լիարժեք չեզոքացման մասին դեռեւս վաղ է խոսելը, քանի որ աշնանը Հանձնաժողովի անդամները մտադիր են կազմակերպել հայ-թուրքական հաշտեցման հարցերով գագաթաժողով Հարվարդի հակամարտությունների կարգավորման կենտրոնում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---