ԱՆԿԱՐԱՆ ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ Է ՀԱԿԱԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՄԱՐՇՈՎ

Թուրքիայում ձերբակալվել է ադրբեջանական ինքնաթիռը:

Անկարայի միջազգային օդակայանում հուլիսի 15-ին տեղի է ունեցել միջադեպ, որը կարող է առավել սրել Ադրբեջանի եւ Թուրքիայի` առանց այդ էլ լարված հարաբերությունները: Թուրքական իշխանությունները թույլատրել են առգրավել Ադրբեջանի պետական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը: Անկարան այդ կտրուկ քայլին է դիմել, որպեսզի ճնշում գործադրի Բաքվի վրա եւ ստիպի վճարել Թուրքիայի պարտքերը:
PanARMENIAN.Net - Պետական «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ՏՈՒ-134 ինքնաթիռն իրականացնում էր Բաքու-Անկարա-Բաքու թռիչքը: Դատական կատարածուներն ինքնաթիռ են բարձրացել որոշմամբ, որով իրավունք էր վերապահված ձերբակալել Ադրբեջանի կառավարության սեփականությունը եւ պահել այն որպես գրավ, մինչեւ չմարվի 9 միլիոն արժողությամբ պարտքը: Խոսքը այն պարտքի մասին է, որը գոյացել է թուրքական «Սառկա Կոռկմազ» ընկերության հանդեպ պարտավորությունների կատարումից հրաժարվելուց: Թուրքական այս ընկերությունը 1992թ.-ին միջոցներ է ներդրել Գյանջայի մանվածքային ֆաբրիկայում: Ադրբեջանը հրաժարվում է վճարել պարտքը: Երբ ինքնաթիռի ճակատագրին վերաբերող բանակցություններին միջամտել է Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը, օդանավը դատարկվել է, սակայն ուղեւորներին այդպես էլ չի փոխհատուցվել ուշացման համար: Միաժամանակ, արդեն 4 օր է Տրապիզոնի օդակայանում միեւնույն պատճառաբանությամբ պահվում է մեկ այլ ադրբեջանական ինքնաթիռ:

«Եղբայրական» երկրների միջեւ նման հարաբերություններ նախկինում էլ են եղել, սակայն այսքան մեծ սկանդալ չէին առաջացրել: Այս տարի նմանատիպ դեպքերը զանգվածային են դարձել: Վերջին երեք ամիսների ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է: (Գարնանը առգրավվել էր տրանսպորտային նավը): Կասկած չկա, որ կատարվածն ունի քաղաքական ենթատեքստ:

Սա կտրուկ հակամարտության արդյունք է, որն այժմ հասունանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, եւ անձամբ` Ռեջեբ Էրդագոնի եւ Իլհամ Ալիեւի: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած իր դստեր հարսանիքին Էրդագոնը հրավիրել էր Թուրքիային բարեկամ վեց պետությունների առաջնորդներին, սակայն Ալիեւին հրավիրատոմս չէր ուղարկել: Դրանից մի քանի ամիս առաջ` Անկարա Ադրբեջանի նախագահի առաջին պաշտոնական այցի ժամանակ թուրքական վարչապետը ցուցադրաբար լքեց երկիրը եւ մեկնեց Ճապոնիա: Սրանք բոլորը միջոցներ են, որոնք կստիպեն Ադրբեջանին իմանալ իր տեղը եւ որ այդ երկիրը հրաժարվի պահանջելուց, թե Անկարան Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին որոշումներ կայացնելիս մշտապես պետք է նայի Բաքվի կողմը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---