«ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՏԱՐԱՆԴԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵԳԵՆԴԸ ՄՇԱԿՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Եվրոպա հայտնվելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացին նստած է Բաքվի բանտում:

Ապաստան գտնելու նպատակով Ադրբեջան մեկնած Հայաստանի քաղաքացի Իսպիր Ղազարյանն այժմ գտնվում է Ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում: Նրա ապագան անհասկանալի է: Ադրբեջանական ԶԼՄ-ները Ղազարյանի այցը շարունակում են օգտագործել որպես հակահայկական քարոզարշավի լարվածության միջոց:
PanARMENIAN.Net - Համաձայն ադրբեջանական պրոպագանդայի, Ղազարյանը պնդում է, թե Հայաստանից «փախել է» առաջին հերթին քաղաքական, այնուհետեւ` սոցիալական եւ տնտեսական շարժառիթներից դրդված: Սակայն բավականաչափ հիքմեր կան կասկածներ ունենալ ադրբեջանական ԶԼՄ-ների գրածների եւ ասածների հանդեպ: Առաջին հերթին կասկած է հարուցում «փախստականի» անսպասելի հայտնվելը Բաքվում: Ասում են, թե նա ժամանել է Մոսկվայի չվերթով: Սակայն ինչպե՞ս նա կարող էր անցնել «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթի գրանցումը հայկական անձնագրով: Դժվար չէ ենթադրել, որ Մոսկվայում նրան ուղեկցում էին ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնց հետ էլ եւ ռուսական մայրաքաղաքում կնքվել է ինչ-որ գործարք: Հայտնի է չէ, մտրակո՞վ, թե՞ շաքարով են Ղազարայանին տարել Բաքու: Փաստն այն է, որ նա ասում է այն, ինչ իրենից ուզում են լսել ադրբեջանցիները: Կարծում ենք, կգա ժամանակը եւ կիմանանք, թե կոնկրետ ինչ գործոնների ազդեցության տակ է նա դարձել այդքան հեշտորեն ղեկավարվող:

Հատուկ ծառայությունները գրեթե նույն սցենարն են իրականացրել նաեւ երկու այլ «հայ փախստականների հետ»: Տարբերությունը միայն այն է, որ Ռոման Տերյանը եւ Արթուր Ապրեսյանն չեն ասում, թե ինչպես են հայտնվել Բաքվում: Կասկած չկա, որ հատուկ ծառայությունների հրապարակած լեգենդի սյուժեն հորինված է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության վերլուծական բաժնի կողմից եւ հաստատված է անձամբ Իլհամ Ալիեւի կողմից:

Այս ամենն արվում է Հայաստանին վարկաբեկելու եւ ադրբեջանցիների «ռազմական ոգին բարձրացնելու» նպատակով: Ղազարյանը, ինչպես նաեւ Տերյանն ու Ապրեսյանը, հեռուստախցիկի դիմաց արտասանում են մտքեր այն մասին, թե Հայաստանում անտանելի պայմաններ են, թե մեր երկրի բանակը գոյատեւում է վարձկանների շնորհիվ, թե այնտեղ դասալիքներն ավելի շատ են, քան նորապսակները: Լեգենդի հեղինակները ենթադրում են, որ այս կերպ կկարողանան հասարակության ուշադրությունը շեղել սեփական սոցիալական եւ բանակում առկա խնդիրներից: Սակայն դրան հասնելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ ադրբեջանական բանակի բարոյական կերպարի մասին մտածելու առիթներն ավելի հաճախակի են լինում, որքան կցանկանային Բաքվի քարոզիչները: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ եվրապայում քաղաքական ապաստան էր խնդրել դասալիք գնդապետ-լեյտենանտ Ֆիրիզ Հասիմովը, ով հրաժարվել էր կատարել ռազմական գործողությունների վերսկսման մասին` գնդապետի հրամանը: Նախկինում քիչ դեպքեր չեն եղել, երբ չդիմանալով ադրբեջանական բանակի անտանելի պայմաններին` զինծառայողները անցել են սահմանը եւ հանձնվել հայկական իշխանություններին: Հայաստանը հանձնել է նրանց միջազգային Կարմիր խաչին: Ադրբեջանական բանակի ոչ առողջ մթնոլորտի մասին է վկայում նաեւ անցյալ տարի ռազմական ուսումնարանում տեղի ունեցած խռովությունը: Այդ ժամանակ ադրբեջանցիները, չգտնելով ոչինչ ավելի համոզիչ, տեղի ունեցածն անվանեցին ուսումնարան ներխուժած «հայերի որոնում»: Իբրեւ թե, կուրսանտներին խռովության էր մղել հրամանատարներից մեկը, որի տատիկը հայ էր:

Ի՞նչ է սպասվում Ղազարյանին եւ երկու մյուս «փախստականներին»: Ադրբեջանցիների հաշվարկը ձախողվեց: Նրանք հուսով էին, թե ՄԱԿ-ի փախստականների հարցերով կոմիսարը կնպաստեր իրենց մտահղացման իրականացմանը: Եթե այդպես լիներ, ապա մի նախադեպ կգրանցվեր, որը կգրավեր Բաքվին եւ Արեւմուտքում հայտնվել ցանկացող այլ հայերի: Սա հնարավորություն կտար շարունակել Հայաստանի վարկաբեկմանն ուղղված քարոզարշավը: Սակայն ՄԱԿ-ի կոմիսարը հրաժարվեց աջակցել, քանի որ հիմքեր չգտավ հավատալու, թե այդ մարդիկ իրենց հայրենիքում ճնշումների են ենթարկվել կամ այնտեղ նրանց ինչ-որ բան սպառնացել է: Այժմ «փախստականները» նստած են ադրբեջանական բանտում: Եթե նրանք կցանկանան այստեղ անցկացնել իրենց մնացած ամբողջ կյանքը, ապա դա նրանց իրավունքն է: Եթե նրանք ցանկանան դիմել միջազգային կազմակերպությունների օգնությանը, որպեսզի Երեւան վերադառնան, ապա կարիք կլինի պարզել, թե որքանով էին նրանք ինքնուրույն իրենց հայտարարություններն անելիս:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---