ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԹԵՀՐԱՆԻ ԶԻՋՈՒՄԸ

Իրանը համաձայնել է սառեցնել ուրանի հարստացման աշխատանքները:

Հաստատվեց տվյալներն այն մասին, որ Իրանն ընդունել է միջուկային ծրագրի սահմանա փակման վերաբերյալ Եվրամիության առաջարկը: Իրանը համաձայնել է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները Եվրամիության նախաձեռնության փոխարեն: Եվրոպական միությունը Թեհրանին խոստացել է էներգետիկ կարիքների համար միջուկային վառելիք տրամադրել, եթե Թեհրանը երաշխքիներ տա, որ միջուկային տեխնոլոգիաները չի օգտագործելու ռազմական նպատակներով: Իրանական կողմի զգալի զիջումը թույլ է տալիս հուսալ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ առկա լարվածության թուլացումը: Երեւանը միայն ողջունում է ձեռք բերված համաձայնությունը, քանի որ Հայաստանը շահագրգռված է հակամարտությունների խաղաղ կարգավորմամբ:
PanARMENIAN.Net - Եթե այս պայմանավորվածությունն իսկապես նշանակում է, որ Իրանը փոխում է իր ռազմական ծրագիրը եւ կամ դրանով ապացուցում է, որ այն երբեք էլ չի եղել, ապա սա զգալիորեն քչացնում է պատերազմի հնարավորությունը մեր հարավային սահմանների մոտ: Հայաստանի համար սա խիստ կարեւոր է, քանի որ ամերիկյան ներխուժման հեռանկարը սպառնում է շրջափակմամբ հարավային սահմանում: Բացի այդ, հայտնի է, որ ռազմական գործողություններ սկսելու դեպքում ամերիկացիները հույս ունեն «երկրորդ ճակատի» բացմանը` ի դեմս Հայաստանի հարավային սահմանի մոտ բնակվող թուրք անջատողականների: Եթե իսկապես Վաշինգթոնը հովանավորի իրանական ադրբեջանցիներին, ապա անջատողականները կարող են ինքնավարության հարց բարձրացնել: Այդ դեպքում Երեւանը կարող է զրկվել դեպի Թեհրան ճանապարհից: Մեզ համար դա աղետ կլինի:

Ակնհայտ է, որ վերջին շաբաթվա ընթացքում Թեհրանն առավել զիջող է դարձել: Սա անկասկած կապված է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ: Բուշի վերընտրությունը զգուշավոր է դարձնում Թեհրանին: Իրաքյան հաջող ռազմական հարձակումը հարմար հիմք ստեղծեց Իրանի վրա հնարավոր հարձակման համար: Հարձակմանը խանգարող միակ հանգամանքը միջազգային հանրության կարծիքն է, մասնավորապես` ԱՄՆ-ի եվրոպական գործընկերների: Եթե Իրանը չընդուներ ԵՄ-ի առաջարկը, ապա անխուսափելի կլիներ ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը: Դա բարենպաստ քարոզչական մթնոլորտ կստեղծեր հարված հասցնելու համար:

Վերջերս Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավարը փորձում էր հանգստացնել լրագրողներին` նրանց հավաստիացնելով, որ Բուշի վերընտրությունը դեռեւս չի նաշանակում, թե Իրանի դեմ պատերազմն անհետագելի է: Սակայն խնդրի նման ձեւակերպումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ հարցը մնում է օրակարգում: Հիշեցնենք, որ վերջերս Ներկայացուցիչների պալատը անհրաժեշտության դեպքում Իրանին հարվածելու թույլտվույթուն է տվել: «Կողմ» քվեարկել էր 376 անձ, «դեմ»` ընդամենը երեքը: Նման որոշում էր ընդունվել Իրաք ներխուժելու նախօրեին:

Ամերիկացիները նույնիսկ չեն թաքցնում, որ իրանին հակահարվածներ հասցնելու պլանը վաղուց մշակված է եւ մանրամասնորեն քննարկված է: Օրերս ադրբեջանական մամուլի միջոցով ամերիկացիները տեղեկատվության արտահոսք կազմակերպեցին այդ պլանի մասին: Համաձայն տեղեկատվական աղբյուրի` Իրանի վրա հարձակման համար Ադրբեջանը կդառանա հիմնական վայրերից մեկը: Խոսքն առաջին հերթին ադրբեջանական օդակայանների օգտագործման մասին է: (Նշվում են Աբշերոնի «Գալա», Բաքվի «Բինա», գարաչալայի «Սալյան», ինչպես նաեւ` Լենկորանի, Եվլախի, Գյանջայի եւ Նախիջեւանի օդակայանները): Հիշեցնենք, որ ամերիկյան մամուլի տեղեկատվության համաձայն` փաստացիորեն լուծված է Ադրբեջանում ամերիկյան բանակի շարժական խմբերի տեղակայման հարցը:

Օրերս «Cmag» կանադական պարբերականը հաղորդագորություն էր տարածել այն մասին, որ Պենտագոնի ղեկավարությունն արդեն իսկ սկսել է բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ այդ երկրի տարածքը Իրան ներխուժելու համար օգտագործելու համար: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը շտապեց հերքել այդ տեղեկատվությունը: Սակայն, ինչպես երեւում է, Թեհրանում գիտակցում են, որ «ծուխն առանց կրակի չի լինում»: Իրանի առաջնորդները վերջին շաբաթն առավել ուշադիր են դարձել ոչ միայն Եվրոպայի հանդեպ, որն իր վրա է վերցրել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնորդի դերը, այլեւ` Ադրբեջանի: Սրա վկայությունը թուրքաբնակ Թեբրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի բացումն էր, ինչին վաղուց էր ձգտում պաշտոնական Բաքուն: Շաբաթ Իլհամ Ալիեւին զանգել էր հենց ինքը` նախագահ Մահամմադ Հաթիմին:

Ակնհայտ է, որ Եվրամիության երկրների եւ Իրանի միջեւ ձեռքբերված փոխզիջումը կհանգեցնի տարածաշրջանում քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության վտանգի նվազեցմանը: Իսկ սա բխում է Հայաստանի ազգային շահերից:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---