ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ

Հայկական կողմն իրավունք ունի պահանջել, որ համապատասխան ստուգող հանձնաժողովն ուղարկվի նաեւ Ադրբեջանի կողմից գրավված Հյուսիսային Ղարաբաղի շրջաններ:

Հաջորդ ուրբաթ Վիեննայում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը, որտեղ պետք է մշակվի ԼՂՀ-ի շուրջ անվտանգության գոտի փորձագիտական նախատեսվելիք առաքելության աշխատանքների պլանը: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին հատուկ ստուգող հանձնախումբ է մեկնել ղարաբաղյան ուժերի կողմից վերահսկվող տարածքները, որպեսզի ճշտվեն, թե որքանով են հիմնավոր այդ տարածքներում հայերի զանգվածային տեղաբնակեցման մասին պնդումները:
PanARMENIAN.Net - Ստուգող հանձանխմբի անդամների այցի որոշ մանրամասներ արդեն հայտնի են: Արդեն հաստատված են պատվիրակության կազմը եւ երթուղին: Բացի Մինսկի խմբի համանախագահներից խմբում ներառվել են Ֆինլանդիայի, Իտալիայի, Շվեդիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչներ: Այս կազմը համանախագահների ներկայացմամբ հաստավել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից: Այլ երկրների մասնակցության վերաբերյալ կողմերը չեն տվել իրենց համաձայնությունը: Ադրբեջանցիների պահանջով առաքելության անդամները Ղարաբաղ կմեկնեն ոչ թե Հայաստանի տարածքով, որը սովորաբար լինում է արտասահմանյան պատվիրակությունների այցերի դեպքում, այլ` Բաքվով, որը մի շարք կազմակերպչական եւ ռազմական խնդիրներ է առաջացրել: Բացի այս, հիմքեր կան զգուշանալու, որ Բաքվում փորձ կարվի համապատասխանաբար «մշակել» առաքելության անդամներին: Միաժամանակ, ստոգողները հնարավորություն չեն ունենա լսել հակառակ կողմի փաստարկները, քանի որ չեն այցելի ոչ Երեւան, ոչ էլ Ստեփանակերտ:

Ստուգումներ կանցկացվեն անվտանգության գոտու 5 շրջաններում` Քելբաջարի, Լաչինի, Քուբաթլինի, Զանգելանի եւ Ջեբբրաիլի: Առաքելության անդամները նույնիսկ չեն մտնելու Աղդամ եւ Ֆիզուլի, քանի որ ադրբեջանցիներն իրենք են ասում, որ այնտեղ հայեր չկան: Միաժամանակ, Զանգելանում եւ Ջեբրաիլում նույնպես դիտորդներն անելիք չեն ունենա, քանի որ պաշտպանական կառույցներից բացի այնտեղ ոչինչ չկա: Ինչ վերաբերում է Հայաստանը Ղարաբաղից անջատող երկու շրջաններին, ապա ոչ ոք չի հերքում, որ այնտեղ իսկապես բնակեցվել են հայկական ընտանիքներ: Սակայն նրանք գրեթե բոլորն էլ փախստականներ են Ադրբեջանից, ընդ որում մեծամասնությունը լիովին ադրբեջանցիներով բնակեցված Հյուսիսային Ղարաբաղից է: Առաքելության անդամները հնարավորություն կունենան համոզվելու դրանում: Ենթադրվում է, որ նրանց մոտ էլ հարց կառաջանա, թե ինչո՞ւ Ադրբեջանը կարող է անօրինականորեն բնակեցնել գրավված տարածքները, իսկ ղարաբաղցիներն իրավունք չունեն իրենց կողմից վերահսկվող տարածքներում բնակեցնել ադրբեջանական ագրեսիայի զոհերին: Ինչպիսին էլ չլինի դիտորդների հաշվետվությունը, այն հայկական կողմին թույլ կտա պահանջել, որ համապատասխան առաքելություն ուղարկվի նաեւ Շահումյան եւ Գետաշեն: Այնտեղ փորձագետներն առավել բնութագրող պատկերի վկան կլինեն:

Ստուգողների այցի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը հնարավորություն տվեց ՄԱԿ-ի օրակարգից հանել այսպես կոչված «գրավված տարածքների» իրավիճակի մասին հարցը: Սակայն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կփորձի պահպանել շրջանցելու հնարավորությունը: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարն օրերս հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները Վաշինգտոնին եւ Մոսկվային խոստացել են, որ այլեւս ՄԱԿ-ում չեն բարձրացնի հակահայկական բանաձեւի ընդունման հարցը: Սակայն հինգշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի օգնական Արազ Ազիմովն անսպասելի հայտարարությւոն արեց, որը հակասում էր ռուս պաշտոնյայի պնդումը: Նրա խոսքերով, ադրբեջանական կողմն ընդամենը «ընդմիջում է տվել»: «Առաջնահերթ թող առաքելությունը լինի շրջաններում, պատրաստի եւ ներկայացնի իր զեկույցը: Զեկույցի հետ ծանոթանալուց հետո մենք համատասխան քայլեր կձեռնարկենք»,- հայտարարելէ նա: Շանտաժից բացի, այլ կերպ հնարավոր չէ անվանել այս դիրքորոշումը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում որոշ ուժեր պահանջում են, որ անկախ փորձագետների հաշվետվությունից, Բաքուն քվեարկության ներկայացնի բանաձեւը: Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը դեռեւս առաքելության մեկնումից առաջ կասկածի տակ սկսեց դնել դրա անդամների օբյեկտիվությունը: Բաքվի լրագրողներին տրված հարցազրույցում նա ենթադրություն հայտնեց, թե ստուգում իրականացնող միջնորդները «զուտ ժամանակ են ծախսում»: Իսկ հայտնի «Ղարաբաղի ազատագրման Կազմակերպության» առաջնորդ Ակիֆ Նագին իշխանություններին կոչ արեց անմիջապես վերադառնալ ՄԱԿ-ում հարցի քննարկմանը: «Որովհետեւ վաղն արդեն ուշ կլինի»,- համոզված է Նագին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---