ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔ»

Բաքվի իշխանավորները փոորձում են հայկական հատուկ ծառայություներին մեղադրել ընդդիմադիր լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության մեջ:


Բաքվում տեղի է ունեցել ցույց, որում պահանջվում էր օբյեկտիվորեն հետաքննել «Մոնիտոր» ընդդիմադիր ամսագրի խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության հանգամանքները: Հայտնի լրագրողի հանդեպ իրականացրած ահաբեկչական գործողությունը աստիճանաբար քաղաքական երանգ է ստանում: Դրան նպաստում է այն, որ շուտով Ադրբեջանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Ստեղծված իրադրությունում Բաքվի իշխանությունները չկարողացան ավելի խելացի բան հնարել, քան Հուսեյնովի սպանության մեջ հայերին եւ Հայաստանին մեղադրելը:
PanARMENIAN.Net - Բաքվի լրատվամիջոցները, հանրապետության դատախազությանը հղում անելով, հայտնում են, որ Վրաստանի տարածքում ձերբակալել են ոմն վրացու, ով, իբրեւ թե, կապ ունի ահաբեկչության իրականացման հետ: Տվյալների համաձայն, որոնք ԶԼՄ-ները հավաստի են անվանում, Վրաստանի դատախազությունը համաձայնել է կասկածյալին փոխանցել Ադրբեջանի համապատասխան մարմիններին: Եվ, իբրեւ թե, հենց այն պահից, երբ նա կալանքի տակ է առնվել երկրի ազգային անվտանգության նախարարության մենախցում եւ սկսել է ցուցմունքներ տալ, հետաքննող մարմինները եկել են այն եզրակացության, որ գործը պետք է քննվի ոչ թե «դիտավորյալ սպանություն» հոդվածի հատկանիշներով, այլ` «ահաբեկչություն»: Հետաքրքի՞ր է` ինչու: Պարզվում է, վրացին ցուցմունք է տվել այն մասին, որ ընդդիմադիր լրագրողի վերացման պատվիրատուն Ադրբեջանում ազդեցություն եւ կապեր ունեցող ոմն հայ է եղել: Հիշեցնենք, որ սա Բաքվի թերթերի տարբերակն է, որոնք հղում են անում վստահելի աղբյուրներին:

Այս տարբերակի տրամաբանությունը խիստ յուրօրինակ է. հայը պատվիրել է հայտնի լրագրողի սպանությունը նրա համար, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին անկայուն դարձնի իրադրությունը: Այսպիսով, ակնհայտ է, որ իրենց վրայից կասկածները շեղելու համար Ադրբեջանի ղեկավարները կրկին դիմել են փորձված մեթոդին: Հայր եւ որդի Ալիեւների վարչակարգը մշտապես այս մեթոդին է դիմել, երբ լուրջ խնդիրներ է ունեցել: Մամուլին հանձնարարավեց գտնել «հայկական հետքը», երբ Միջազգային արժույթի հինադրամը հրաժարվեց վարկ տրամադրել Ադրբեջանին, երբ արգելակվեց «Բաքու- Ջեհյան» նավտաթարի շինարարության հարցի մասին որոշումը, երբ բոյկոտեցին Բաքվի ռազմական ուսումնարանի կուրսանտները, երբ Եվրոպայի Խորհուրդը կառավարությունից պահանջեց ազատ արձակել շուրջ հինգ հարյուր քաղբանտարկյալների: Օրինակներ կարելի է բավականաչափ բերել:

Միաժամանակ բավականին աբսուրդ կողմեր կան Էլմար Հուսեյնովի սպանության վրաց-հայկական հետքի մասին տարբերակում: Առաջին հերթին, Վրաստանի դատախազությունը կտրականապես հերքում է Վրաստանի քաղաքացու ձերբակալման եւ նրան Ադրբեջանի իրավապահ մարմիններին փոխանցելու մասին տեղեկությունները եւ դրանք աբսուրդ անվանում: Այդ դեպքում, ո՞վ է ցուցմունք տվել հայ-պատվիրատուի մասին: Այն, որ «հայկական հետքի» մասին տարբերակը շրջանառվում է տեղի մամուլի ոչ սեփական կամքով, այլ` իշխանությունների պատվերով, ապացուցում է Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի խոսքը: Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խորհուրդ է տվել հանցագործության իրականացնողների ետեւում փնտրել Հայաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին:

Լիովին հասկանալի են հետաքննող մարմինների եւ հասարակության ուշադրությունը իրական մարդասպաններից շեղելու` իշխանությունների ձգտումները: Բանն այն է, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հուսեյնովի գործն օգտագործվում է իշխանություններին վարկաբեկելու համար: Յուղի մեջ կրակ լցրեց «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Ռոբեռ Մենարը: Բաքու ժամանելուց առաջ նա հայտարարեց, որ Իլհամ Ալիեւին հիշեցնելու է, որ Կիեւի լրագրող Գեորգի Գոնգաձեի սպանությունը հանգեցրեց հեղափոխության: Բաքվի իշխանավորները դա ընդունեցին որպես ադրբեջանական ընդդիմադիրներին ուղղված կոչ: Սակայն տեղի ընդդիմադիրներն առանց հուշելու էլ շատ լավ գիտեն, թե ով կոնկրետ կարող էր շահագրգռված լինել ազդեցիկ լրագրողի սպանությամբ, ում գրիչը լուրջ խնդիրներ էր առաջացնում ալիեւյան կլանի բարձրաստիճան շատ գործիչների համար:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---