ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄԲաքվի քարոզիչները հերթական անգամ սադրանք են տարածել հայ հրապակախոսի դեմ: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել այն մասին` իբրեւ թե, միջազգային ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքով Իտալիայում ձերբակալվել է հայ հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը: Սխալմունքի պատճառն էր դարձել ադրբեջանական հատուկ ծառայությունների կազմակերպած սադրանքը: Համոզվելով դրանում` իտալական իրավապահները գրողից ներողություն են խնդրել եւ բարի ճանապարհ մաղթել: ![]() PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, Զորի Բալայանը հայկական Կիլիկիա առագաստանավով ճանապարհորդում է Միջերկրական ծովով: Բրինդիզի նավահանգստում սահմանապահները հրապարակախոսին հրավիրել էին բացատրություն տալու համար, քանի որ նրա անունը հայտնվել էր իրենց պահոցում գտնվող Ինտերպոլի կողմից հետապնդվող անձանց ցուցակում: Հիշեցնենք, որ 1999թ.-ին Ադրբեջանը քարոզչական նպատակներով Ինտերպոլին հայց էր ներկայացրել Զորի Բալայանին հետապնդելու համար` նրան մեղադրելով 1994թ.-ին Բաքվի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ: Ահաբեկչության իրականացնող Ազեր Ասլանովն ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների թելադրանքով ցուցմունք էր տվել այն մասին, թե ակցիայի պատվիրատուն Զորի Բալայանն էր եղել: Հայցին մեխանիկական ընթացք էր տրվել եւ Բալայանի անունը հայտնվել էր տվյալների շտեմարանում եւ Ինտերպոլի վեբ կայքում: Սակայն Հայաստանի իշխանությունների պարզաբանումներից հետո հետաքննության մասին որոշումը չեղյալ էր հայտարարվել: Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլից գրողը ստացել էր նամակ հետեւյալ բովանդակությամբ. «Սիրելի պարոն Բալայան: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ հետեւելով Ինտերպոլի արխիվների վերահսկողության Դիտորդական խորհրդի երաշխավորագրին` ես ընդունել եմ որոշում Ադրբեջանի պահանջով Ձեր դեմ ներկայացված «կարմիր քարտի» չեղյալ հայտարարման մասին: Ադրբեջանի, Հայաստանի եւ Ձեր կողմից ներկայացված բոլոր նյութերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո կարծում եմ, որ այդ գործը քաղաքական բնույթ ունի եւ ընկնում է Կանոնադրության 3-րդ հոդվածի տակ, որի համաձայն` «կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ միջամտություն կամ գործողություն իրականացնել քաղաքական, զինվորական, կրոնական կամ ռասսայական բնույթ կրող գործերին»: Այդ ժամանակ միջադեպը լիովին փակվել էր: Ինչպե՞ս էր ստացվել, որ Բալայանին պահել էին Բրինդիզի նավահանգստում: Անցյալ տարի նա եղել էր Իտալիայում եւ ոչ մի խնդիր չէր ունեցել: (Աշնանը «Կիլիկիան» նավակայել էր Վենետիկում): Ձերբակալման հանգամանքներն իրոք մշուշոտ են: Հայտնի է միայն, որ Հայաստանի իշխանությունների միջամտությունից հետո սահմանապահները խոստովանել էին, որ շփոթության մեջ էին հայտնվել թուրք եւ ադրբեջանցի գործընկերների պատճառով: Կարելի է միջադեպը փակված համարել: Սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նմանատիպ սադրանքները չեն կրկնվի: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ գործում վերջակետ դրվի, եւ ստի տարածման մեղավորները պատժվեն: Բալայանն արդեն 6 տարի է տառապում է Ադրբեջանի սադրանքներից: Ընդ որում կրում է ոչ միայն բարոյական, այլեւ` նյութական վնասներ: Բաքվի քարոզիչների պատճառով նա չկարողացավ ժամանակին մեկնել Միացյալ նահանգներ սրտի վիրահատության: Մինչ օրս չի կարողանում այցելել Արեւմտյան Հայաստանի քաղաքները: (Մինչ «Կիլիկիայի»` Թուրքիայի ջրային տարածքը մտնելը նա ստիպված էր լքել նավը եւ Հունաստան մեկնել ինքնաթիռով): Կարծում ենք, ժամանակն է, որ Զորի Բալայանը դատի տա Ադրբեջանին: Նման մտադրություն ժամանակին նա ուներ: Անցյալ տարի նա Ադրբեջանի կառավարության դեմ պատրաստել էր 178 միլիոնի պահանջի հայց: (Քանի երկիր է մտնում Ինտերպոլի կազմում եւ քանի երկրում է վարկաբեկվել իր անունը): Սակայն այդ ժամանակ գրողը որոշեց չծանրաբեռնվել, քանի որ առավել կաեւոր գործ էր իրեն սպասում. առագաստանավով ճանապարհորդություն աշխարհի շուրջ: Հերթական սադրանքը հասատատում է, որ գործն այսպես թողնել չի կարելի: Ճանապարհորդությունից վերադառնալուց հետո, ենթադրվում է, որ Բալայանը կրկին աչքի կանցկացնի հին թղթերը եւ կշարունակի հայցը կազմելու աշխատանքները: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |