Չինաստանը եւս զերծ չի մնում Ղարաբաղյան հակամարտությունից

Յուրաքանչյուր երկիր լսում է դիվանագետներից այն, ինչ ցանկանում է լսել

Աշխարհում, երեւի թե, շատ քիչ երկրներ են մնացել, որոնք, ըստ ադրբեջանական մամուլի հաղոդրագորությունների, չեն պաշտպանում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Զերծ չի մնացել նաեւ Չինաստանը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Չինաստանի արտաքին գործող նախարարության մամլո քարտուղար Գին Գանգը հայտարարել է, որ «Պեկինը հարգում է ԱՀ ամբողջականությունը, նրա գերիշխանությունը եւ պաշտպանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ»:
PanARMENIAN.Net - Չինաստանն իհարկե մեծ երկիր է, հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ եւ վետոյի իրավունք ունի: Նրա կարծիքը, ինչպես նաեւ այլ երկրների կարծիքը այս հարցում շատ կարեւոր է: Ճիշտ է, ադրբեջանական ԶԼՄ-ներն այնքան հաճախ են դեզինֆորմացիա տարածքում, որ Չինաստանի ԱԳՆ հայտարարությանը դժվարությամբ կարելի է հավատալ: Սակայն նույնիսկ եթե այն ճիշտ է, ապա դա ասում է միայն այն բանի մասին, որ միջազգային հանրությունը, այս դեպքում ի դեմս Չինաստանի, շատ վատ է տեղեկացված հակամարտության, առավել եւս ՄԱԿ-ի բանաձեւերի մասին, որոնց օգտին նույն Չինաստանը քվեարկել է 1993 թվականին: Ի դեպ, Ադրբեջանում շատ են խոսում բանձեւերից, սակայն տեքստը, չգիտես ինչու, չեն մեջբերում: Մինչ դեռ, ՄԱԿ-ի բանաձեւը որակում է Ադրբեջանի մի շարք տարածքները իրենց վերահսկողության տակ վերցրած ուժերը` որպես «տեղական հայկական ուժեր»` այդպիսով մերժելով պաշտոնական Բաքվի պնդումը` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի առնչության մասին: Բացի այդ, ՄԱԿ ԱԽ նշված փաստաթղթերը կոչ են անում համալիր միջոցների դիմել տարածաշրջանում եւ միաժամանակ գոյություն ունեցող խնդիրների լուծման (Զորքերի դուրս բերում, տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ ուղիների վերականգնում, տեղահանված անձանց վերադարձ, բանակցություններ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, ինչպես նաեւ ուղղակի շփումներ կողմերի միջեւ վերջնական որոշման հասնելու նպատակով, եւ այլ): Բանաձեւրը ընդհանուր առմամաբ չորսն են եղել. ՄԱԿ ԱԽ Բանաձեւ N 822` 29.04.93, ՄԱԿ ԱԽ Բանաձեւ N 853` 29.06.93, ՄԱԿ ԱԽ Բանաձեւ N874` 14.10.93, ՄԱԿ ԱԽ Բանաձեւ N884` 11.11.93: Հասկանալի բան է, որ Ադրբեջանին ձեռնտու չէ հիշեցնել այդ փաստաթղթերի էությունը, ավելին, Բաքվում, երեւի թե, հուսով են, որ տարիների ընթացքում բոլորը մոռացել են` ինչ էր այնտեղ գրված, եւ նշանակում է, որ կարելի է մեկնաբանել ինչպես ձեռնտու է:

Այլ կողմից` յուրաքանչյուր երկիր դիվանագետներից լսում է այն, ինչ ցանկանում է: Ահա եւ մեր հարեւանները. ամբողջ աշխարհը տարածքային ամբողջականության կողմնակից է, սակայն, չգիտես ինչու, դրան ավելացվում է ազգերի ինքնորոշման իրավունքը: Եթե նույնիսկ ենթադրենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ադրբեջանական դիրքորոշման պաշտպանության հայտարարությունները հնչում են այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Չինաստանը, Ճապոնիան, Կորեան, կամ էլ ինչ-որ մի պետություն, ապա դա ամենայն հավանականությամբ թելադրված է տվյալ պետությունների ակնթարթային ցանկություններով` Ադրբեջանի նկատմամբ: Մեծ հաշվով, նրանց բոլորի համար լրիվ միեւնույն է` ինչով կավարտվի ԼՂՀ հակամարտությունը: Տվյալ կոնկրետ դեպքում Չինաստանին հետաքրքրում են էներգակիրները, ինչից շատ հաջող օգտվում է Ադրբեջանը: Պատահական չէ, որ ավելի վաղ չինական կողմը պատրաստակամություն էր հայտնել, որ կօգնի Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման գործում: Սակայն դա էլ հերիք չէ, որպեսզի նման հայտարարություններ արվեն: Տարօրինակ է, որ Չինաստանը մինչեւ հիմա լռել է ԼՂՀ հանրաքվեի մասին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---