Ադրբեջանը կրկին աչքի ընկավԵվրաինտեգրման, քաղաքակիրթ աշխարհի մասին բոլոր խոսակցությունները փուչ խոսքեր են մնում, նախատեսված «դյուրահավատ» համաշխարհային հանրության համար Կրկին Բաքուն աչքի ընկավ: Այն ժամանակ, երբ «եղբայրական երկրի» վարչապետը ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է, թե Հրանտ Դինքի սպանությունը դա կրակոց էր, ուղղված Թուրքիայի դեմ, եւ նույնն են կրկնում Գլխավոր շտաբի ղեկավարն ու արտգործնախարարը` ըստ էության երկրի կարեւորագույն դեմքերը, Ադրբեջանն ավելի լավ բան չգտավ, քան հերթական անգամ իր իրական դեմքը ցույց տալը: Լավ էր լռեին, ավելի օգտակար կլիներ հենց Թուրքիայի համար: ![]() PanARMENIAN.Net - Բաքուն, իսկ ավելի հստակ նրա վայ-քաղաքագետները, հասարակական գործիչները, չիմանալով ինչպես հաճոյանալ Իլհամ Ալիեւին եւ նրա սանձազերծած հակահայկական հիստերիային, որը ոչ մի լավ բանի չի հասցնի Ադրբեջանին, սկսել են յուրովի մեկնաբանել «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունը: Քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի խոսքերով, որ նա ասել է Day.az-ին տված հարցազրույցում, «որքան էլ հայերը ցանկանան օգտագործել այդ սպանությունն իրենց քաղաքական նպատակներից ելնելով (իսկ ցանկացողները քիչ չեն), նրանք ոչ մի բանի չեն հասնի»: Հետաքրքիր է թե ինչի են ուզում հասնել հայերն ըստ Մուսաբեկովի տրամաբանության` 1915 թվականի Ցեղասպանության ճանաչմանը՞, Թուրքիայի հետ սահմանի բացմանը թե էլի ինչ-որ բանի: Կամ, ինչն առավել հավանական է, «Նախիջեւանի եւ Ադրբեջանի այլ շրջանների գրավմանը», ըստ ԵԽԽՎ-ում պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի: Մի խոսքով, Ադրբեջանն այդպես էլ ոչինչ չսովորեց` եվրաինտեգրման, քաղաքակիրթ աշխարհի մասին բոլոր խոսակցությունները փուչ խոսքեր են մնում, նախատեսված «դյուրահավատ» համաշխարհային հանրության համար, որը նավթի պատճառով նույնքան հանգիստ կլսի հերթական «հեքիաթները» Իլհամ Ալիեւի ապագա երկերի լիակատար ժողովածուից: Եվս մեկ մեջբերում Մուսաբեկովից. «Տվյալ դեպքում (Դինքի սպանությունը` խմբ.) խոսքն ընդամենը տհաճ միջադեպի, հերթական քրեական հանցագործության մասին է: Հասկանալի է, որ Թուրքիայի չարակամները կօգտագործեն այդ զուտ քրեական միջադեպն իրենց նպատակներում, ձգտելով վնասել այդ երկրին: Եվ այդ պայմաններում Թուրքիայի պարտքն է ցույց տալ, որ երկրի իշխանություններն ի վիճակի են ապահովել օբյեկտիվ արդարադատություն եւ մեղավորին պատժել օրենքի ողջ խստությամբ»: Ըստ էության, Բաքուն հերթական անգամ արջի ծառայություն է մատուցում Անկարային: Եվ ոչ էլ ձեւացնում է, թե կիսում է ողջ աշխարհի դիրքորոշումը, ոչ` անպայման պետք է արտահայտել սեփական, զուտ ադրբեջանական տեսակետը` հայ է, ուրեմն արժանին է ստացել: Թե որքան հեռու կգնա Ադրբեջանն այդ իր քաղաքականության մեջ, դժվար է ասել, այնպես չստացվի, որ միայնակ մնա: Թեեւ մեր հարեւանների համար դա նորություն չէ եւ նրանք արդեն ստեղծել են «Արեւմտյան Ադրբեջանից գաղթածների», այսինքն Հայաստանից գաղթածների նոր կազմակերպություն: Եվ հարց է ծագում` ուրեմն ո՞վ իրականում աչք ունի ուրիշի հողերի վրա, Երեւանը թե Բաքուն: Սակայն ամենից շատ մեր հարեւանները վախենում են հայ-թուրքական սահմանի բացումից: Չէ որ եթե դա հանկարծ տեղի ունենա, իսկ աշխարհում ամեն ինչ հնարավոր է, նույնիսկ պատմական ճշմարտության ճանաչումը, այդ դեպքում Ադրբեջանը միայնակ կմնա իր նավթով, տարածաշրջանային տերության եւ երկրի նկրտումներով, որի հետ շահավետ չէ գործ ունենալը, քանի որ այն անկանխատեսելի է: Հենց այդ պատճառով է, որ Իլհամ Ալիեւը նստած է նախագահի աթոռին, եւ դեռ երկար կնստի, ի վնաս իր ժողովրդին եւ հարեւան պետություններին: Իսկ Թուրքիան նախագահական ընտրություններից հետո արդեն հստակ կկողմնորոշվի, թե ուր գնա` եւ ելնելով դրանից կկառուցի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: Եվ հարաբերությունները բոլորովին էլ «եղբայրական» չեն լինի, այլ կհիմնվեն ավելի նպատակահարմար հարաբերությունների վրա` շահավետ է Բաքուն Անկարայի համար թե ոչ ոչ միայն էներգակիրների տեսակետից, այլ նաեւ աշխարհաքաղաքական առումով: Ձգտելով տարածաշրջանային գերտերություն դառնալ` Թուրքիան հաստատ հաշվի չի առնի Բաքվի շողոքորթությունը, այլ կմտածի, թե ում հետ է լավ նստել սեղանի շուրջ, քանի որ ուշ թե շուտ Անկարան ստիպված կլինի հրաժարվել ղարաբաղյան խնդրին միջամտելուց: Ինքն էլ բավական գլխացավանք ունի: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |