Հայերից հետո թուրքերը պատրաստվում էին ոչնչացնել քրդերին եւ արաբներին

Նազիմ-բեյ. «Անհրաժեշտ է ամբողջությամբ բնաջնջել հայ ազգը` մեր հողի վրա չթողնելով եւ ոչ մի ողջ հայի: Նույնիսկ «հայ» բառը պետք է ջնջվի հիշողությունից»

Հայոց ցեղասպանության ճանաչման պատմությունն սկսկվել է անմիջապես այն բանից հետո, երբ աշխարհը տեղեկացավ ջարդերի մասին: Արդեն 1916 թվականին ԱՄՆ-ի եւ եվրոպական տերությունների կառավարությունները պատասխանատվության են կանչել Օսմանյան Թուրքիային ոճրագործության համար: Հայերի ջարդերը պաշտոնապես ճանաչած առաջին ամերիկացի նախագահը Վուդրո Վիլոսնն էր: Դրանով, ցավոք ամեն ինչ ավարտվեց: ԱՄՆ-ի մնացած բոլոր նախագահները խուսափում են «ցեղասպանություն» բառից, չնայած մեկուկես միլիոն մարդկանց սպանությունը, ինչպես էլ այն անվանես, միեւնույնե հանդիսանում է սպանություն: Առավել եւս, այդպես ծրագրված:
PanARMENIAN.Net - Երիտթուրքերը չկարողացան թաքցնել ողբերգության ողջ ահավորությունը: Ինչն էր նրանց հույսը, դժվար է ասել: Գուց է այն, որ մեծ տերությունները պարզապես կփակեն աչքերը: Դոկտոր Նազիմ-բեյը` երիտթուրքերի գաղափարախոսը, հայտարարել է. «Պետք է արագ եւ վստահ գործել: Հայերը վտանգավոր են ինչպես թարախապալարը: Սկզբում այդ թունավոր վերքը կարող է ապաքինվող թվալ, սակայն եթե լավ բժիշկը ժամանակին չխառնվի, այն կարող է մահվան հանգեցնել: Եթե մենք բավարարվենք տեղական ջարդերով, ինչպես 1909 թվականին Ադանայում, մենք միայն ամեն բան կփչացնենք, քանի որ կասկած կառաջանա նրանց մոտ, ում մենք պատրաստվում ենք ոչնչացնել հետագայում: Ես նկատի ունեմ արաբներին եւ քրդերին: Այդպիսով, վտանգը կեռապատկվի, ջարդերը դժվար կլինի իրականացնել:Անհրաժեշտ է ամբողջությամբ բնաջնջել հայ ազգը` մեր հողի վրա չթողնելով եւ ոչ մի ողջ հայի: Նույնիսկ «հայ» բառը պետք է ջնջվի հիշողությունից: Պատերազմը մեզ հոյակապ հնարավորություն է ընձեռում, մենք կարող ենք չվախենալ ոչ մեծ տերությունների խառնվելւոց, որ միջազգային մամուլի բողոքներից: Նրանք չեն հասցնի տեղից շարժվել, երբ ամեն բան արդեն արված, ավարտված կլինի: Սպանդը կլինի համընդհանուր, որեւէ հայ ողջ չի մնա»:

Այնուամենայնիվ, հայերի բնաջնջման մասին տեղեկությունները փոխանցվում էին անմիջական վկաների կողմից, գլխավորապես Կարմիր Խաչի աշխատակիցների, եւ բավականին արագ հասնում էին Եվրոպա: Ողբերգության պատկերն ապշեցնում էր երեւակայությունը նույնիսկ պատմության մեջ ամենահավոր պատերազմի տարիներին. հայերին անխոչընդոտ կերպով կոտորում էին «տեղահանության» վայրերի ճանապարհին ավազակների հատուկ խմբերը, մեծ մասամբ կազմված քրդերից, եւ «Թեշկիլյաթ մախսուսե» («Հատուկ ջոկատներ») կազմակերպության խմբերը: «Նախապես պատրաստված շրջաններ» հասնելուն պես նրանց բնակեցնում էին համակենտրոնացման ճամբարներում` առանց հացի ու ջրի, այնպես որ այնտեղից անհնարին էր ողջ դուրս գալ:

Արեւելյան Անատոլիայի ճանապարհները ողողված էին դիակներով, որոնց նույնիսկ թաղող չկար: Հայերի թողած ողջ ունեցվածքը` սկսած տներից մինչեւ սպասքը, անմիջապես ծախվել է: 1915 թվականի սեպտեմբերի 13-ին մեջլիսը «Այլ շրջաններ տեղափոխված անձանց ունեցվածքի, պարտքերի եւ թողած անշարժ գույքի մասին ժամանակավոր օրենք» ընդունեց, որի միակ նպատակը հայերի շարժական եւ անշարժ գույքի շուտափույթ վաճառքն էր, որից հետո նույնիսկ ողջ մնացած փոքրաքանակ հայերը վերադառնալու տեղ չունեին: Արդյունքում կայսրության ավելի քան 2 միլիոն հայ բնակչությունից բնաջնջվեց 1,5 միլիոնը, մոտ մեկ միլիոնը գաղթել է Ռուսաստան եւ այլ երկրներ, անհամար քանակությամբ կանայք ու երեխաներ են հափշտակվել քրդերի կողմից: Թուրքիայի հայերի ազգային, մշակութային եւ տնտեսական կյանքը վերջնականապես խախտվեց: Անհամար անգին մշակութային կոթողներ բարբարոսաբար ոչնչացվեցին:

Իր հայտնի գրքում` «Թուրքական ազգային Ես-ն ու Հայկական հարցը», պատմաբան Թաներ Աքչամը գրում է. «Չափազանություն չի լինի այն եզրակացությունը, որ «ազատագրական պատերազմի» կազմակերպման եւ հաջողության մեջ որոշիչ դեր խաղաց Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի Հանրապետությունը հիմնված է մի ողջ ազգի ոչնչացման վրա: Այս տվյալների լույսի ներքո պարզ է դառնում` ինչու ենք մենք արգելք դրել այս թեմայի վրա, որը որոշիչ դեր է խաղացել մեր ազգային գիտակցության եւ մեր պետության կառուցման գործում: Այն փաստը, որ 1915 թվականի իրադարձությունները զագվածային սպանություններ էին, նույնիսկ քննարկման թեմա չէր այն ժամանակվա գործիչների տեսանկյունից` Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ: Այն ժամանակ փարիզյան պայմանավորվածությունների քննարկման հիմնակ թեման էր, թե ինչպես պատժել «թուրքերին» հայերի ջարդերի համար: Մեղավորների դատը պատժի միջոցներից մեկն էր: Անատոլիայի բաժանումը պատժի մեկ այլ ձեւ էր: Այլ խոսքերով, արեւմտյան տերությունները հայերի զանգվածային սպանությունների իրականության ետեւում քողարկում էին իրենց կայսերական ամբիցիաները: Մուսթաֆա Քեմալն ու նրա զինակիցներն ընդունեցին այդ իրականությունը. ջարդերի մեղավորները պետք է պատժվեն, սակայն նրանք դեմ էին Անատոլիայի բաժանմանը»:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---