Թուրքիայի համար քիչ էր Հրանտ Դինքը, այժմ նրան հարկավոր է Դինքի որդին

Այն հարցը թե ինչ կձեռնարկի Անկարան, եթե «ազգի ազգային ինքնությունը վիրավորելուն» մասնակցեն Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրք քաղաքացիները, որոնք ենթարկվել են սիստեմատիկ բնաջնջման

Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս« թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով լսումները կսկսվեն 2007 թվականի հուլիսի 2-ին: Նիստը կանցնի փակ դռների ետեւում, լսումների մասին ցանկացած հրապարակում արգելված է: Լրագրողները զրկված են լինելու լսումների վայրից ռեպորտաժներ վարելու հնարավորությունից, նրանց չի տրամադրվի նաեւ որեւէ տեղեկատվություն լսումների մասին:
PanARMENIAN.Net - Դինքին սպանեց 17-ամյա թուրք ազգայնամոլ Օգյուն Սամաստը, որն իր հանցագործությունը հիմնավորեց նրանով, որ «Դինքը վիրավորում էր թուրք ազգի ինքնությունը»: Կարծես թե Եվրոպական հանրությանն անդամակցելու ձգտող ցանկացած պետությունում, այդ թվում Թուրքիայում, այդ ողբերգությունից հետո վերաբերմունքը մամուլի, հատկապես հայ-թուրքական մամուլի հանդեպ, պետք է փոխվեր: Սակայն, Ստամբուլի դատախազությունը գտավ, որ «Ակոս» թերթը հերթական անգամ խախտել է 301-րդ հոդվածի դրույթները եւ մինչեւ 3 տարվա ազատազրկում է պահանջում Հրանտ Դինքի որդու եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանի համար: Մեղադրանքը նույնն է` «ազգային ինքնության վիրավորանք»: Մեղադրանքի համար առիթ հանդիսացավ Հրանտ Դինքի հարցազրույցի վերահրատարակությունը, որտեղ նա խոսում է Հայոց ցեղասպանության մասին: Առաջին դատական նիստի ժամանակ Արատ Դինքը մեղադրեց դատախազներին, որ իրենք, նախաձեռնելով նման դատավարություն, նպաստեցին նրա հոր սպանությանը: «Անհեթեթ եւ վտանգավոր է այն, որ Հայոց ցեղասպանության նման պատմական իրադարձության սահմանումը ընկալվում է որպես թուրք ազգի վիրավորանք»,-ասել է նա, գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»: Եթե նրան մեղավոր ճանաչեն, իսկ դրանում կասկած չկա, Արատ Դինքին սպառնում է 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում:

Եթե անդրադառնանք Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակին համընդհանուր ընտրությունների շեմին, քրդերի դեմ ռազմական գործողության եւ բանակցությունները վերսկսելու ԵՄ-ի միանգամայն իրական մերժման նախօրեին, ապա Ստամբուլի դատախազության որոշումը միանգամայն օրինաչափ է: Փաստորեն, Թուրքիան չի պատրաստվում նահանջել Հայոց ցեղասպանության ուրացման իր քաղաքականությունից աշխարհի ոչ մի բարիքի դիմաց եւ գործում է ըստ սկզբունքի` ձգձգիր որքան կարող ես, գուցե համաշխարհային հանրությունը հոգնի առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում կատարված ոճրագործությունների հարցը արծարծելուց: Ճիշտ է, եթե ոչնչացվեին միայն հայերը, նման տարբերակը կարող էր աշխատել: Սակայն չէ որ կան նաեւ ասորիները, Պոնտոսի հույները, նույն քրդերը, որոնց ձեռքով երիտթուրքերը ամբողջ ժողովուրդներ ոչնչացրին: Հարցն այն է, թե ինչ քայլերի կդիմի Անկարան, եթե «ազգի ազգային ինքնությունը վիրավորելուն» մասնակցեն Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրք քաղաքացիները, որոնք ենթարկվել են սիստեմատիկ բնաջնջման:

Նույն օրը 86 թուրք գիտնականներ, գրողներ եւ դիվանագետներ նամակ են հղել Նոբելյան մրցանակի 53 դափնեկիրներին, որոնք կոչ էին արել Հայաստանին եւ Թուրքիային կապեր հաստատել, համագործակցել եւ հանդուրժողականություն հաստատել: «Այդ նախաձեռնությունը կնպաստի խաղաղության կուլտուրայի ստեղծմանը, որն իր պտուղները կտա ապագայում: Մենք հայտարարում ենք, որ մեր կողմից պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել եւ մեր լուման ներդնել վերջ տալու համար ներկայիս իրավիճակին: Հայերն ու թուրքերը միասին են ապրել Օսմանյան կայսրությունում եւ դա անհնար է հերքել: Մեր ժողովրդները ընդհանուր մշակութային արժեքներ ունեն: Մենք գտնում ենք, որ այդ արժեքները կարող են բազա ծառայել ապագա հարաբերությունների զարգացման համար: Թուրքիան չի դիտարկում 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն 1948 թ. Կոնվենցիայով: Տարբեր փաստաթղթեր ուսումնասիրելուց հետո մի քանի թուրք եւ օտարերկրյա ակադեմիկոսներ եկան այն եզրակացության, որ Հայոց ցեղասպանություն Օսմանյան կայսրությունում չի եղել: Մենք ցանկանում ենք հայտարարել, որ պատրաստ ենք քննարկել այդ թեման հայ պատմաբանների եւ շահագրգիռ բոլոր կողմերի հետ համատեղ հանձնաժողովներում: Մենք կարծում ենք, որ երկխոսությունը առաջ ընթանալու, մեր խնդիրները լուծելու համար միակ ճանապարհն է, »,-գրում են թուրք գիտնականները:

Ոչ մի նոր բան Թուրքիան այդպես էլ չմտածեց` մի կողմից մեղադրանքները 301 հոդվածով, մյուս կողմից` պատմաբանների քննարկումների կոչեր: Հավանաբար, այնուամենայնիվ իրավացի է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը հստակ համոզված է, որ Թուրքիայի տեղը Եվրոպայում չէ: Իրոք, մարդկայնության դեմ կատարված հանցագործությունների համար մեղքը չճանաչելու ձգտումը եւ ազատության խոսքի խախտումը ինչ-որ չեն համընկնում եվրոպական արժեքների հետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---