ՎՈՒԱՄ «բերկամական» գագաթնաժողովը Բաքվում ավարտվեց ոչնչով

ՎՈՒԱՄ-ի կանոնադրությունը մինչեւ հիմա չի վավերացվել ՄԱԿ-ում, եւ ՎՈՒԱՄ տարածաշրջանային կազմակերպությունը դեռ չի դարձել միջազգային իրավունքի սուբյեկտ

Բաքվում կայացած ՎՈՒԱՄ գագաթնաժողովը ավարտվեց Բաքվի հռչակագրի ընդունմամբ, որի տեքստը դեռեւս չի հրապարակվում: Թե ինչի մասին է խոսվում փաստաթղթում, կարելի է միայն ենթադրել, սակայն մի կետ այնտեղ կա` հակամարտությունների եւ դրանց կարգավորման ուղիների մասին, բացառելով ռազմականը: Այդպես պետք է լինի, ըստ էության: Բնական է, որ կան կրկնվող բառեր ՎՈՒԱՄ երկրների տարածքային ամբողջականության մասին:
PanARMENIAN.Net - Այդ մասին ասվում է ՎՈՒԱՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ, որը անցնում էր Կազմակերպության Բաքվի գագաթնաժողովի շրջանակներում: Փաստաթղթում ընդգծվում է, որ ԱՄՆ-ն ճանաչում են ՎՈՒԱՄ երկրների տարածքային ամբողջականությունը, պաշտպանում են միջուկային անվտանգության ապահովման եւ բեռնափոխադրումների իրականացման կազմակերպության ջանքերը: ԱՄՆ-ն ֆինանասական օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնում ՎՈՒԱՄ-ի նորաստեղծ քարտուղարության գործնեությունն իրագործելու համար: Մամլո հաղորդագրությունում նաեւ ընդգծվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՎՈՒԱՄ-ի ազգային համակարգողների եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հանդիպման եւ Վաշինգթոնում ՎՈՒԱՄ-ԱՄՆ կոնֆերանսի անցկացման մասին:

Լայնորեն գովազդված գագաթնաժողովում մի շատ մեծ «բայց» կա: 2006 թվականի սեպտեմբերի 25-ին ՎՈՒԱՄ նախարարների խորհուրդը հաստատել է կազմակերպության բյուջեն եւ բազմազգ ոստիկանական ուժերի ստեղծման մասին որոշումը: Ծրագրվում է, որ նրանք լինելու են ՀԱՊԿ այլընտրանքը: Սակայն մի էական պահ կա. ՎՈՒԱՄ-ի կանոնադրությունը մինչեւ հիմա չի վավերացվել ՄԱԿ-ում, եւ ՎՈՒԱՄ տարածաշրջանային կազմակերպությունը դեռ չի դարձել միջազգային իրավունքի սուբյեկտ: Փաստորեն, որքան էլ չջանային Վրաստանն ու Ադրբեջանը սեփական խաղաղապահ ուժեր ստեղծել, ՎՈՒԱՄ-ը չի կարող հատուկ ակտիվ գործնեություն ծավալել: Սակայն դրանք դեռ բոլոր մինուսները չեն, որոնց մասին համառորեն լռում են մամուլում: Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի բացակայությունը, ով չէր ժամանել Բաքու Բրյուսել այցելության պատճառով, մտածելու առիթ է տալիս, որ նույն Մոլդովայի համար Ռուսաստանի հետ դաշինքը այնուամենայնիվ ավելի նախընտրելի է կազմակերպության հետ «համագործակցությունից»: Չէ որ 10 տարիների ընթացքում ՎՈՒԱՄ-ն այդպես էլ ոչինչ չարեց` չհաշված հռչակված եւ ոչնչի չպարտավորեցնող բարեկամության, ժողովրդավարացման եւ ինտեգրման մասին պարտավորությունները: Հիշենք, որ ՎՈՒԱՄ-ը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ ի հակակշիռ ԱՊՀ-ին: ՎՈՒԱՄ-ի մեջ ընդգրկվեցին բոլոր նրանք, ովքեր կարող են գազ ու նավթ տեղափոխել հետխորհրդային տարածքով: Հիշեցնենք, որ կազմակերպությունում որոշ ժամանակ եղել է նաեւ Ուզբեկստանը, սակայն 2005 թվականին Ռուսաստանը շատ արագ նրան վերադարձրեց ԱՊՀ: Երեւում է, նույնն սպասվում է եւ Մոլդովային: Կազմակերպության գերծրագիրը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գրավումն է: Սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել: Եթե Ղազասխատնի նախագահն էլ փոխվի, այն ժամանակ էլ հնարավոր կլինի դրա մասին խոսել:

Ամենահետաքրքիրն այն է, որ ՎՈՒԱՄ-ի ապագայի համար մեծ նշանակություն ունի Ուկրաինան: Չէ որ, եթե Վարստանն ու Ադրբեջանը լիովին համաձայն են մասնակցել բոլոր ամերիկյան եւ եվրոպական նախագծերին, ապա Ուկրաինայում կա ամերիկա-եվրոպամետ Յուշչենկո եւ չափավոր ռուսամետ Յանուկավիչ: Երբ նրանցից մեկը հաջողության հասնի, այն ժամանակ էլ հնարավոր կլինի խոսել ՎՈՒԱՄ-ի ապագայի մասին: Ավելի վաղ հնարավոր չէ:

«Ներկա դրությամբ ՎՈՒԱՄ-ը հանդիսանում է շատ հարմար գործիք շահագրգիռ կողմերի համար, դա կազմակերպություն է, որը միշտ «ձեռքի տակ է»: Կփոխվի նպատակը, կփոխվի նաեւ կազմակերպության լրջության մակարդակը: ՎՈՒԱՄ-ն օգտագործում են կամ էլ փորձում են օգտագործել բոլորը. ՌԴ-ն, Լեհաստանը եւ ամբողջ Արեւելյան Եվրոպան, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն: Տնտեսական տեսանկյունից տարբերակներ կան: Եթե ինքնուրույն տնտեսական նախագիծը պայթի, հնարավոր է հանագործակցություն: Քաղաքական տեսանկյունից «սեփական» շահերի պաշտպանություն է: Այսինքն, եթե կազմակերպությունն այնքան էլ խիստ հակառուսական դիրքորոշում չի որդեգրել, ապա այն կունենա իր դիքորոշումը Ռուսաստանի առջեւ սեփական շահերը պաշտպանելու հարցում: Կոպիտ ասած, հնարավոր է միջազգային կառույցների կողմից ՎՈՒԱՄ-ի օգտագործումը` որպես «առեւտրի» գործիք Մոսկվայի հետ բանակցություններում»,- գտնում է «Spectrum» Ռազմավարական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը:

Երեւում է, Իլհամ Ալիեւին հանգիստ չեն տալիս հոր դափնիները, ով համաձայնություն էր տվել ՎՈՒԱՄ-ի ստեղծմանը: Նույնը կարելի է ասել նաեւ Միխայիլ Սահակաշվիլիի մասին: Սակայն ինչ են այդտեղ անում Յուշչենկոն ու Վորոնինը, այնքան էլ հասկանալի չէ: Ինչպես արդեն նշվել է, հակամարտությունների կարգավորման հարցում նրանք միմյանց օգնել չեն կարող, շատ-շատ կարող են բարդացնել ստեղված իրավիճակը: Դեռեւս չկա այլընտրանք ԱՊՀ-ին, եւ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն չի հրաժարվել իր ներկայությունից ողջ հետխորհրդային տարածքում: Ինչին, խոստովանենք, դժվար է հավատալ: Ամբողջ միջոցառման մեջ եւս մեկ անհանսանալի պահ կար. չգիտես ինչու գագաթնաժողովին չէին հրավիրել Թուրքիային: Չէ որ հենց նա պետք է լիներ այնտեղ. թե որպես ԱՄՆ-ի գործընկեր, եւ թե որպես Ադրբեջանի «բարեկամ»: Ամենայն հավականությամբ, Թուրքիան հենց հիմա է, որ չի ցանկանցում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---