Ստամբուլի հայ համայնքը դարձել է թուրքական իշխանությունների եւ պաշտոնական պրոպագանդայի պատանդըՀայերի ոչնչացման պատմությունը Թուրքիայում սկսվել է 1915 թվականին եւ շարունակվում է ցայսօր: Դինքի սպանությունը դարձել է հայ ժողովրդի հետապնդումների եւ ստորացումների շղթայի օղակներից մեկը Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողների գործով դատավարությունն սկսվեց հուլիսի 2-ին եւ հաջորդ օրը հետաձգվեց մինչ հոկտեմբերի 1-ը: Դա սպասելի էր: Շատ խնդիրներ կան այս հարցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի համար, ով հավատում է, որ Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) հաղթանակ կտանի հուլիսի 22-ին կայանալիք համազգային ընտրություններում: ![]() PanARMENIAN.Net - Ռիսկի դիմելու ցանկություն չկա երկրի համար նման սկանդալային դատավարության մեջ, քանի որ ԶԼՄ-ների եւ միջազգային հանրության ողջ ուշադրությունը կկենտրոնանա դատի վրա: Կարող են այնպիսի մանրամասներ ջրի երես դուրս գալ, որոնք չեն բարձրացնի Թուրքիայի վարկանիշը: Նույնիսկ դռնփակ դատավարությունը կարող է լրջորեն խաթարել վարչապետի դիրքերը, որին առանց այդ էլ մեղադրում են «պետության մեջ պետության» գոյության հարցով: Իսպանական EI Pais թերթի կարծիքով, տվյալ գործընթացը ցույց կտա թուրքական դատարանի օբյեկտիվության մակարդակը, ինչպես նաեւ հավելում է, որ դեռ կասկածներ կան, որ Թուրքիայում գործում է «պետություն պետության մեջ» համակարգը:The New York Times-ը պնդում է, որ դատավարությունը չի կարող արդար լինել այս գործի նկատմամբ չափազանց մեծ հետաքրքրության պատճառով: Իր հերթին, ֆրանսիական Le Monde-ը հիշեցնում է, որ ոստիկանությունը տեղյակ էր պատրաստվող հանցագործությանը, սակայն հետաքննության մասին պահանջը մերժվել էր: Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա այն արդեն հայտարարություն է տարածել, որ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության սադրանքի գործով մեղադրվող Յասին Հայալը հանդիսանում է Դինքի սպանության նպատակով ստեղծված հատուկ խմբավորման կազմակերպիչը: Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչության զեկույցում ընդգծվում է, որ Հայալը խումբ է ստեղծել բանտից դուրս գալուց հետո, որտեղ գտնվում էր Տրապիզոնի McDonalds-ում կազմակերպած պայթյունի համար: Յասին Հայալը «մեղադրում էր» Դինքին «թուրք ազգին անպատվելու մեջ»: Իդեպ, նույն «մեղադրանքը» Հայալը ներկայացնում էր նաեւ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկին, ով Դինքի սպանությունից գրեթե անմիջապես հետո լքել է Թուրքիան: Anatolian news agency-ի հաղորդմամբ, Հայալը հանդիսացել է այն խմբի ղեկավարը, որի անդամ է եղել նաեւ սպանության մեջ մեղադրվողը: Զեկույցը ուղարկել են Ծանր հանցագործությունների գործով դատարան ահաբեկչական կազմակերպության մասին փաստաթղերի հետ մեկ տեղ. խմբավորումը ենթադրաբար ղեկավարում էին կասկածյալներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը: Զեկույցում նշվում է, որ վերջինս որեւէ կապ չի ունեձցել Հայալի խմբի հետ: Դինքի սպանությունից հետո պարզվել է, որ Թունջելը եղել է ոստիկանության իրազեկիչը եւ մի քանի անգամ հայտնել է Դինքի նկատմամբ կազմակերպվող մահափորձի մասին: Սակայն ոստիկանությունը դրան նշանակություն չի տվել: Իսկ գուցե, չի ցանկացել: Այնուամենայնիվ, Ստամբուլի դատարանը, որը հուլիսի 2-ին առաջին լսումներն է անցկացել «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանության գործով, որոշում է կայացրել ընդլայնել հետաքննության շրջանակները եւ քննարկել նաեւ պաշտոնյաների թերի գործողությունների վերաբերյալ մեղադրանքները: Տասներկու ժամ ձգված լսումներից հետո դատարանը ազատ է արձակել տասնութ կասկածյալներից չորսին, ինչպես նաեւ հետաձգել է դռնփակ դատավարությունը մինչեւ հոկտեմբերի 1-֊ը: «Ստամբուլի եւ Տրապիզոնի ոստիկանությունը պատասխանատու է չափազանց լուրջ սխալների եւ գրեթե միտումնավոր թերացումների համար»,- հայտարարել է Դինqի ընտանիքի փաստաբան Էրգին Չինմենը: Մինչ դեռ, ավելի քան 1000 հոգի հուլիսի 2-ի առավոտյան հավաքվել էր Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասի դատարանի շենքի մոտ` «Մենք բոլորս հայ ենք», «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պլակատներով: Ինչպես հաղորդում է Anatolia News Agency-ն, հավաքվածները ստորագրել են Դատավարությանը հետեւելու համար Համակարգող խորհրդի ստեղծման մասին փաստաթղթի տակ: Հրանտ Դինqի այրին` Ռաքել Դինքը, շնորհակալություն է հայտնել ներկաներին, որոնք նրան ողջունել են ծափահարություններով, երբ նա գնացել է դեպի դատարանի շենք: Դատարանում իր ելույթում Ռաքել Դինքը խոսել է Թուրքիայի հայ բնակչության, հատկապես Ստամբուլի հայ համայնքի մասին, որը դարձել է թուրքական իշխանությունների եւ պաշտոնական պրոպագանդայի պատանդը: «Թուրքիայի համար հայն ու հանցագործը, հայն ու երկրորդ կարգի մարդը հոմանիշներ են: Մենք սեփական երկրում ձայնի իրավունք չունենք: Հայերի ոչնչացման պատմությունը Թուրքիայում սկսվել է 1915 թվականին եւ շարունակվում է ցայսօր: Դինքի սպանությունը դարձել է հայ ժողովրդի հետապնդումների եւ ստորացումների շղթայի օղակներից մեկը»,- ընդգծել է նա: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |