Բաքվում վախենում են ցանկացած ընտրություններից ԼՂՀ-ումԻնչ էլ չհայտարարեն կամ չասեն միջազգային կազմակերպությունները, ընտրությունները ԼՂՀ-ում միեւ նույն է կկայանան եւ, ի տարբերություն Ադրբեջանի, ազատ եւ ժողովրդավարական ԼՂՀ հերթական նախագահական ընտրությունները, նշանակված հուլիսի 19-ին, նորից դարձել են ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարությունների գլխավոր թեման: Ճիշտ է, ոչ միայն ադրբեջանցի: Եվրոպացի տարբեր կարգի պաշտոնյաները շտապում են դրանք անվավեր հայտարարել եւ, որ ամենագլխավորն է, նրանց կարծիքով, «դրանք բացասաբար կազդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա»: ![]() PanARMENIAN.Net - Այն, որ ոչ մի ընտրություն չի կարող ստիպել Ադրբեջանին հաշտվել իրականության հետ, կարծես հայկական կողմի համար արդեն սովորական է: Մնում է, որպեսզի դա սովորական լինի նաեւ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի համար: Ավելին, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի եւ նույնիսկ Թուրքիայի ԱԳՆ-ի որեւէ «հայտարարություն» ոչինչ չի փոխի: ԼՂՀ ժողովուրդը կապրի եւ կանի այն, ինչ հարկավոր է համարում: Ինչ վերաբերում է Թուրքիային, այստեղ հատուկ դրություն է. նա պարզապես պարտավոր է հայտարարություններ անել, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք «անօրինական են միջազգային իրավունքի տեսանկյունից»: «Անկարան առաջիկա ընտրությունները դիտարում է որպես Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն օրինականացնելու փորձ` խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներն ու ԵԱՀԿ սկզբունքները»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Անկարան մինիմում խոսք է օգտագործել, ինչը չես կարող ասել Ադրբեջանի մասին: Հարեւան հանրապետությունում միայն ծույլը չի արտահայտվել ԼՂՀ ընտրությունների հարցով: Ամենից շատ դա վերաբերում է քաղաքագետ, Ադրբեջանի արտաքին քաղաքական հարցերով նախկին պետական խորհրդական Վաֆա Գուլուզադեն: «Այսպես կոչված «ընտրությունների» թեման այնքան է ձանձրացրել, որ միջազգային հանրությունը վաղուց արդեն թքած ունի անջատողական ռեժիմի նման դրսեւորումների վրա: Անջատողականների նման գործողությունները չունեն ոչ իրավաբանական, ոչ էլ այլ հիմքեր եւ արվում են զուտ ինքնահանգստացման համար: Իսկ իրականում, դրանք ոչինչ են: Այս ամենը հաստատվում է հեղնիակավոր միջազգային կազմակերպությունների հայտարարություններով: Եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչում որեւէ երկիր»,- վստահորեն հայտարարում է Գուլուզադեն, մոռանալով սեփական, բավական անպատշաճ դերը հակամարտության կարգավորման գործընթացում, երբ Ալիեւ ավագը նրան պարզապես հանեց խորհրդականի պաշտոնից «անդիվանագիտության» պատճառով: Ճիշտ է, այլ բաներ եւս կան, ոչ այնքան թեմայով մոտ: Ընտրությունների, ԱՄՆ Կոնգրեսում 106-րդ բանաձեւի եւ մարդու իրավունքների հարցով լսումների շուրջ ընդհանուր «վրդովմունքի» ֆոնի վրա դիսոնանս հնչողություն ունեցավ «Զերկալո»-ում լույս տեսած հոդվածը` «ԱՄՆ իրավապահները կոչ են արել Կոնգրեսին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»: Ողջ հոդվածը, ինչպես միշտ, լի է անկեղծ անճշտություններով, բացի վերջին պարբերությունից. «Միթե՞ ինչ-որ մեկը լրջորեն մտածում է, որ, հերքելով ակնհայտը, սակայն անհավանալին երկրի համար, որը պնդում է ժողովրդավարական, իրավական պետության կայացման մասին, փնտրելով հայկական հետք բոլոր մեր չարիքներում, հնարավոր է դրությունը փոխել դրական կողմ...»: Սակայն, ինչ էլ չհայտարարեն կամ չասեն միջազգային կազմակերպությունները, ընտրությունները ԼՂՀ-ում միեւնույն է կկայանան եւ, ի տարբերություն Ադրբեջանի, ազատ եւ ժողովրդավարական: Ամբողջ տարբերությունը Բաքվի եւ Ստեփանակերտի ընտրողների միջեւ կայանում է նրանում, որ ԼՂՀ-ի բնակչությունը բավական հստակ է պատկերացնում` ինչ է նա ուզում պետության ղեկավարից: Ի տարբերություն Բաքվի, որտեղ պետության ղեկավարը անում է այն, ինչ ուզում է: Իսկ որ Բաքվում վախենում են ցանկացած ընտրություններից ԼՂՀ-ում, դա հասկանալի է: «Եվրոպական կառույցները հոյակապ տեղյակ են, որ ընտրությունները ԼՂՀ-ում ավելի թափանցիկ եւ արդար են անցնում, քան տարածաշրջանի այլ երկրներում: Ընտրությունները նրանց զրկում են Լեռնային Ղարաբաղի վրա ազդելու լծակներից, իսկ հերթական նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում եւս մեկ քայլ է դեպի անկախություն: Ոչ մի ինքնահռչակ պետությունում նախագահը չի փոխվում սահմանադրական ճանապարհով, ինչպես դա կատարվում է Ղարաբաղում: Ինչպես եւ երկրի Սահմանադրությունը, որը ընդունվել է հանրաքվեով: Ես պետք է ասեմ, որ ԼՂՀ բնակչությունը շատ քաղաքականացված է եւ միշտ ընտրում է` ելնելով անվտանգության սեփական շահերից: Այդ տեսանկյունից, ես գտնում են ԼՂՀ ընտրությունները օրինակ կծառայեն բազմաթիվ այլ երկրների համար»,- գտնում է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |