Բաքուն սպասում է, որ Նիկոլա Սարկոզին կայցելի Ադրբեջան «հակառակ հայերի ճնշմանը»

Ադրբեջանը գտնում է, որ ածխաջրածինները կարող են ազդել ցանկացած, նույնիսկ բարոյական չափանիշների վրա, եւ այդպիսով հույս ունի իր օգտին կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին այցելության ժամանակ Ֆրանսիա պայմանավորվածությունն էր հաստատվել Նիկոլա Սարկոզիի այցելության մասին Բաքու: Սակայն Բաքվում արդեն սկսել են խոսել այցելության մասին` որպես ինքընստինքյան ենթադրվող: Ավելին, Ադրբեջան-Ֆրանսիա միջխորհրդարանական աշխատանքային խմբի անդամ, պատգամավոր Ազայ Ղուլիեւի կարծիքով, «Սարկոզին մեկնում է Ադրբեջան հակառակ հայերի ճնշմանը»:
PanARMENIAN.Net - Իսկ եթե Ֆրանսիայի նախագահը չայցելի Բաքու, ապա, ադրբեջանական վարկածով, դա կնաշանակի, որ նա «ենթարկվել է հայկական ճնշմանը»: Ինչպես գրում է «Էխո» թերթը, Ֆրանսիայում շատ հզոր հայկական համայնք է գործում, կան Հայաստանին աջակցող շատ ուժեր. «Չնայած դրան, ֆրանսիացի առաջնորդը ծրագրում է այցելել Ադրբեջան այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախկին նախագահը այցելել է Երեւան: Դա, իհարկե, արժանի է ուշադրության, խոսում է այն մաին, որ Ֆրանսիայի նախագահը պրագմատիկ քաղաքականություն է վարում եւ գործում է հակառակ հայամետ ուժերի ճնշմանը: Կա հավասարակշռված քաղաքականություն»:

Իդեպ, ավելորդ չի լինի հիշեցնել, որ նախագահների այցելությունները կախված չեն կամ, համենայն դեպս, քիչ են կախված այս կամ այն համայնքի ցանկություններից, որքան էլ այն հզոր լինի բնակության երկրում: Ադրբեջանը գտնում է, որ ածխաջրածինները կարող են ազդել ցանկացած, նույնիսկ բարոյական չափանիշների վրա, եւ այդպիսով հույս ունի իր օգտին կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը: Իսկ Ֆրանսիան, որ հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ անդամ, «կարող է օգնել» Ադրբեջանին: Համենայն դեպս, Բաքուն մեծ հույս է կապում դրա հետ: Բնական է, եթե Սարկոզին ժամանի Ադրբեջան, ապա նրանից սպասելու են Ադրբեջանի սահմանների անխախտության մասին հայտարարություններ: Սակայն, կարող է այնպես ստացվել, որ Փարիզը հերթական անգամ ընդգծի, որ հակամարտության կողմերն իրենք պետք է պայմանավորվեն: Նման բանաձեւն Արդբեջանին, իհարկե, ձեռնտու չէ: Ազայ Ղուլիեւի խոսքերով, Բաքուն արել է իրենից կախված ամեն ինչ: «Մենք դիվերսիֆիկացիայի ենք ենթարկում ածխաջրածնային պաշարների մատակարարումը Եվրոպա, դրա համար շարունակել ենք ԲԹՋ-ն, մասնակցում ենք ՆԱՏՕ-ի ծրագրերին, Իրաքի եւ Աֆղանստանի խաղապահ գործողություններին մենք սկսկել ենք մասնակցել մահմեդական երկրներից առաջինների շարքում եւ այլն: Ցավոք, մեր երկիրը դեռ պատասխան չի տեսնում` Ադրբեջանի դիրքորոշման աջակցության տեսքով»,- գտնում է պատգամավորը: Փաստորեն, Բաքուն հերթական անգամ շահարկում է նավթն ու գազը հույս ունենալով ցանկալիին հասնել` մոռանալով գլխավորը. էներգակիրների հետ կարող է մանիպուլիացիաներ անել եւ պայմաններ թելադրել միայն այնպիսի տերությունը, ինչպես Ռուսաստանը: Սակայն իհարկե ոչ Ադրբեջանը: Եթե հաշվի առնել Ֆրանսիայի «սառը» հարաբերությունները Բաքվի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ, ապա սպասումները Նիկոլա Սարկոզիի ենթադրվող այցելությունից կարող են շատ համեստ լինել:

Ամբողջ բանը նրանում է, որ Ֆրանսիայի նախագահը, նաեւ Եվրամիությունը հոյակապ տեղեկացված են Ադրբեջանի ներքաղաքական իրադրության, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառների մասին: Կարելի է հնարավորինս անգամ հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներով, որ ինչ-որ պետության հերթական պաշտոնյան հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, գրել այն մասին, որ առանց Բաքվի էներգապաշարների Եվրոպան եւ ողջ աշխարհը չեն կարող ապրել, այդ ամենը միայն խոսքեր են: Պրագմատիկ Սարկոզին կանի այնպես, ինչպես պետք է իր երկրին եւ ԵՄ-ին, որտեղ Ֆրանսիան խաղում է առաջին դերերից մեկը: Եթե Բաքուն իրոք ցանկանում է ինչ-որ բան ստանալ ԵՄ-ից, ապա նա պետք է փոխի իր քաղաքականությունը եւ դադարի համառորեն ժխտել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը կայացել է որպես անկախ պետություն, որը կախված չէ Բաքվի նավթից, որի շնորհիվ այն փոխանցվեց Ադրբեջանին 1920 թվականին, եւ որը, հիշեցնենք, կազմում է համաշխարհային պաշարի ընդամենը 0,7 տոկոսը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---