Ադրբեջանական հանդուրժողականությունը հայերի վրա չի տարածվում

Հազիվ թե թշնամու մշտական որոնումներն ու աճեցումը օգնեն Ադրբեջանին առաջընթացի ճանապարհին, ընդ որում բոլորովին միեւնույն է, թե ուր է նա գնում` Արեւմուտք թե Արեւելք

Վերջերս Ադրբեջանում գնալով առավել հաճախ են խոսում հանդուրժողականության, մյուս ժողովրդների հանդեպ հարգանքի եւ, բնականաբար, ժողովրդավարության մասին: Այն ամենն, ինչ ադրբեջանական քաղաքական գործչներն ու լրագրողներն ասում են հանդուրժողականության եւ «ադրբեջանցիների բաց լինելու» մասին, վերաբերում է ում ասես, սակայն ոչ հայերին, քանի որ հակահայկական հիստերիայի նման տարափ, որ թափվում է շարքային ընթերցողի վրա եւ հնչեցվում է տարբեր միջազգային կազմակերպությունների ամբիոններից, վաղուց չէր եղել:
PanARMENIAN.Net - Ամենայն հավանականությամբ, սպառելով բոլոր փաստարկները, Բաքուն որոշել է կիրառել այն, ինչն ամենից լավ է ընկալվում համաշխարհային հանրության կողմից: Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահի տեղակալ Վալեխ Ալեսկերովի խոսքերով, Ադրբեջանում երբեք խտրականություն չի եղել ազգային, կրոնական կամ էթնիկ հողի վրա: «Ադրբեջանը միշտ հանդուրժող է եղել տարբեր ազգերի, կրոնների եւ էթնիկ ժողովրդների հանդեպ: Դա դիտարկվում է նաեւ այսօր»,-ասել է Ալեսկերովը: Բավականին տարօրինակ հայտարարություն նույնիսկ այսօրվա համար: Դեռեւս Ադր. ԽՍՀ-ում բոլոր ազգերը, ադրբեջանցիներից բացի, խտրականության են ենթարկվել` նրանց չէին վերցնում նորմալ աշխատանքի, ստիպում էին փոխել ազգանունների վերջավորությունները, նամակներ գրել սեփական ազգի դեմ: Հատկապես այդ ճնշումն ուժգնացավ անցյալ դարի 80-ական թվականներին, երբ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ օրերը հաշված են: Ճիշտ է, ռուսներին ու հրեաներին գրեթե ձեռք չէին տալիս` ռուսների ետեւում Մոսկվան էր, հրեաների ետեւում` հրեական սփյուռքը եւ, ինչն անէական չէ, հսկայական փողեր: Իսկ հայերի, թալիշների, լեզգիների, ուդերի, թաթերի հետ կարելի էր վարվել ուզածիդ պես: Արդյունքն ակնհայտ է` Ադրբեջանում չկան հայեր, մյուս բոլորն անձնագրով ադրբեջանցիներ են:

Բաքվում միանգամից մոռացան, որ 1988 թվականին Ադրբեջանում եղան հայերի զանգվածային ջարդեր: Փետրվարի 27-29-ին միայն Սումգաիթում երեք օրվա ընթացքում սպանվեցին տասնյակ հայեր, զոհերի ճշգրիտ քանակը մինչ այժ անհայտ է: Պաշտոնական աղբյուրները հազորդում են 32 սպանվածների մասին: Շուրջ 14 հազար սումգաիթցի հայեր ստիպված էին փախչել քաղաքից: Սումգաիթի իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի «ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ին փոխանցելու մասին միջնորդություն Ադրբեջանական ԽՍՀ-ի եւ Հայկական ԽՍՀ-ի առջեւ» 1988 թվականի փետրվարի 20-ի որոշման պատասխանը եղան: Սումգաիթից հետո որոշ ընդհատումներով հայերի ջարդեր սկսվեցին Կիրովաբադում, մոտակա հայկական գյուղերում եւ Բաքվում: Վերջին հայերը մեկնել են Բաքվից 1990 թվականի հունվարին: Սակայն, ջարդերով, անշուշտ, գործը չավարտվեց: Սկսվեց օտար մշակույթի յուրացումը: Գործը հասավ նրան, որ Day.az ռադիոն իր հաղորդումները սկսում է Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգից», «իրավամբ» համարելով, որ եթե այն երգել է Ռաշիդ Բեյբուտովը (որն ի դեպ Հայաստանից է), ապա դա ադրբեջանական երգ է: Ճարտարապետության եւ նյութական մշակույթի հուշարձանների մասին արդեն չենք խոսում: Փաստորեն, Ադրբեջանում մի նոր սերունդ է աճել, որին մանկությունից ատելություն են սերմանում հայերի հանդեպ:

Հազիվ թե թշնամու մշտական որոնումներն օգնեն Ադրբեջանին առաջընթացի ճանապրհին, ընդ որում բոլորովին միեւնույն է, թե ուր է նա գնում` Արեւմուտք թե Արեւելք: «Հանդուրժողության» նման ընկալման դեպքում սնկի նման աճում են ամեն տեսակի խմբավորումներ, որոնք միավորվում են իսլամի կամ մեկ այլ դրոշի ներքո: Գլխավորը թշնամուն գտնելն է, իսկ հետո եվրոպական եւ ամերիկյան ամբիոններից գեղեցիկ խոսքեր են ասվում: Ադրբեջանի մտավորականության շարժումը` ԱՄՇ-ն եւ «Ազերի» հասարակական միավորումը «կլոր սեղան» են անցկացրել Միջազգային մամլո կենտրոնում «Պաշտպանենք մեր բարոյականությունը» թեմայով: Նրա աշխատանքին մասնակցելու նպատակով հրավիրվել են մտավորականության, քաղաքական, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սակայն առարկայական բանավեճ ադրբեջանական հասարակությունում ազգային մտածելակերպին, իսլամական արժեքներին հակասող երեւույթների տարածման պատճառների մասին չստացվեց: Ելույթ ունեցողներից գրեթե յուրաքանչյուրն իր պարտքը համարեց քննադատել ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որոնք, իրենց կարծիքով, անբարոյականություն են սերմանում Ադրբեջանում: Բացելով միջոցառումը, ԱՄՇ-ի նախագահ Էլդանիզ Գուլիեւը նշել է, որ անբարոյականությունը գլոբալ խնդիր է դարձել երկրի համար: «Թեեւ բոլորն ասում են, որ Ադրբեջանի համար ամենակարեւոր խնդիրը Ղարաբաղն է, ես կարծում եմ, որ այդ տարածաշրջանը կորցնելու հիմնական պատճառը մեր անբարոյականությունն էր»,-նշել է նա: Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ հաջի Մովսում Սամեդովի խոսքերով, հրեաները ստեղծեցին ագրեսիվ սիոնիստական պետություն, որը սպառնալիք է իսլամին եւ իսլամական պետությունը: Մի քանի րոպե հատկացնելով Պաղեստինի պատմությանը, կուսակցության առաջնորդը նշել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կանգնած են նրանց մեջքին, ով քարոզում է Ադրբեջանում վնասակար բարոյականություն: «Միջազգային սիոնիզմն իր ձեռքերում է պահում ադրբեջանական հեռուստատեսությունը»,-նշել է ԱԻԿ-ի նախկին նախագահ հաջի Հաջիաղա Նուրիեւը: Նրա տեսակետից, իսլամի պաշտպանությանը պետք է ելնեն բոլոր մտավորականները:

Եվ վերջինը: Մութ զանգվածին միշտ հեշտ է կառավարել: Ցավոք, որպես հիմք է ընդունվում բնակչության անգրագիտությունը, որի մասին լավ է գրել Kultura.az-ը. «Ադրբեջանական ժողովրդի գենետիկ հիշողության մեջ չկա այնպիսի հասկացողություն ինչպես «գիրքը»: Զանգվածային ընթերցանություն մեզ մոտ երբեք չի եղել եւ ընթերցողները միշտ եղել են բացառիկ, «հոգեպես հիվանդ» մարդիկ...
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---