ԱՄՆ-ն աննախադեպ պատժամիջոցներ է նախատեսում կիրառել Իրանի դեմԻրանը նավթի եւ գազի իր պաշարներով կարող է Իրաքի ճակատագրին արժանանալ, եթե ԱՄՆ-ն կարողանա օգտագոծրել Արեւմուտքում բնակվող իրանական ընդդիմությանը Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է գլխացավանք մնալ Ջորջ Բուշի վարչակազմի համար: ԱՄՆ-ն աննախադեպ պատժամիջոցներ է նախատեսում կիրառել Իրանի դեմ, որոնք մասնավորապես ուղղված կլինեն Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի դեմ, որոնց Բուշի վարչակազմը մեղադրոմ է զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու եւ պետական մակարդակով ահաբեկչությանը սատարելու մեջ: ![]() PanARMENIAN.Net - Վարչակազմը նման որոշում է կայացրել, քանի որ Իրանի դիրքորոշումը միջուկային հարցում չի փոխվել: «Մեր դիվանագիտությունը պետք է առավել ուժեղ եւ արդյունավետ լինի»,-գրում է «The Washington Post»-ը: Նոր պատժամիջոցները դատապարտում են Իրանին ամբողջական տնտեսական մեկուսացման, հատկապես ռազմական ոլորտում: «Իրանի քաղաքականությունը հսկայական մարտահրավեր է Ամերիկայի անվտանգությանն ու մեր շահերին Մերձավոր Արեւելքում, իսկ հնարավոր է նաեւ ողջ աշխարհում, քանի որ իրանական ահաբեկչության, սեփական երկրում բռնադատումների եւ զենքի արտադրման համար միջուկային տեխնոլոգիա ստանալու ձգտումը շատ վտանգավոր խառնուրդ է»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը` ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում: Այս բոլոր մեղադրանքները նոր չեն, իրավիճակը գրեթե կրկնում է Իրաք ներխուժման նախօրեին ստեղծվածը` նույն մեղադրանքները, նույն սպառնալիքները եւ արդյունքում` քաոս եւ Իրաքի փլուզում մի քանի «անկախ» նահանգների, որոնց նշանակությունը որոշվում է նավթային պաշարների չափերով: Առաջին տեղում է Քրդստան գավառը, որի համար ԱՄՆ-ն չի ցանկանում վիճել Թուրքիայի հետ եւ ամեն կերպ ջանում է «համոզել» Էրդողանի կառավարությանը զերծ մնալ այդ երկրի հյուսիս զանգվածային ներխուժումից: Իրանը նավթի եւ գազի իր պաշարներով կարող է Իրաքի ճակատագրին արժանանալ, եթե ԱՄՆ-ն կարողանա օգտագործել Արեւմուտքում բնակվող իրանական ընդդիմությանը: ԱՄՆ-ն կարող է նաեւ օգտագործել Բաքվին, հաշվի առնելով Ադրբեջանի նկրտումները Իրանի մի մասի հանդեպ, որը Բաքվում անվանում են Հարավային Ադրբեջան: Ճիշտ է, Եվրոպան ձգտում է ինչ-որ կերպ պայմանավորվել Իրանի հետ, հիանալի հասկանալով եւս մեկ հակամարտության առաջացման հետեւանքները: Այդպես, Իրանն ու ԵՄ-ն կառուցուղական են անվանել իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Համապատասխան հայտարարություններ է արել Հռոմում կայացած խորհրդակցություններից հետո ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանան եւ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանին, որը մասնակցել է հանդիպմանը որպես Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Համենեիի ներկայացուցիչ: Ճիշտ է, իրանական պատվիրակությունը գլխավորում էր անցյալ շաբաթ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակված Սաիդ Ջալիլին, սակայն դա ոչինչ չի փոխում: Խավյեր Սոլանան նույնպես հույս է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը կշարունակվի մինչեւ նոյեմբերի վերջ: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խոսքերով, Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցություններն իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն չի պատրաստվում ինչ-որ մեկի հետ քննարկել իր անքակտելի իրավունքները: «Իրանը հրաժարվում է մորատորիում սահմանել ուրանի հարստացման աշխատանքներում, ինչպես դա պահանջում է միջազգային հանրությունը, որը վախենում է, որ ապագայում իրանցիները ռազմական միջուկային տեխնոլոգիաներ կունենան: Շուտով կակտիվանա իրանական դիվանագիտության նոր փուլը, Իրանի պաշտոնատար անձինք ուղեւորություններ կկատարեն տարբեր երկրներ, օտարերկրյա ներկայացուցիչներ կայցելեն մեր երկիր: Ես եւս նոր ուղեւորություններ կունենամ արտերկրում: Այդ այցերի ժամանակ խորհրդակցություններ եւ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, որոնք էական ազդեցություն կունենան միջազգային իրավիճակի վրա, կստորագրվեն նաեւ տնտեսական համաձայնագրեր»,-նշել է Իրանի նախագահը: Իր հերթին, Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Փուր-Մոհամմադը խոստացել է, որ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի իր երկրին, հանրապետությունը ռեվանշիստական գործողություններ չի ձեռնարկի Պարսից ծոցի երկրների դեմ, որտեղ մշտապես տեղակայված են ամերիկյան զորքեր: Իրանի նախարարը նշել է, որ իր քաղաքականության մեջ Իրանը չի նահանջի բարիդրացիության սկզբունքներից եւ երկկողմ հարաբերություններ կզարգացնի Պարսից ծոցի բոլոր երկրների հետ: Փուր-Մոհամմադը բարձր է գնահատել այդ երկրների դիրքորոշումը, որոնք հրաժարվել են ԱՄՆ-ին տարածք տրամադրել Իրանին հարվածելու համար, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Ամենաբարդ դրությունը Հայաստանինն է, որը Իրանի դեմ հնարավոր հարձակման դեպքում կհայտնվի համատարած շրջափակման մեջ: Ճիշտ է, ամեն ինչ այդքան վատ չէ, ավելի ճիշտ, վատ է, բայց ոչ այդքան: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան, ԱՄՆ կառավարությունը ըմբռնումով է վերաբերվում հայ-իրանական հարաբերություններին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն հիանալի հասկանում է, որ Հայաստանի միակ ցամաքային ճանապարհն անցնում է Իրանով: «Մենք հասկանում ենք ձեր դրության ողջ լրջությունը եւ ես խոսել եմ այդ մասին Վշաինգտոնում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ կառավարությունը մտահոգ է իրավիճակի զարգացմամբ, կապված Իրանի միջուկային խնդրի հետ: Մենք հուսով ենք, որ հարցը խաղաղ լուծում կստանա»,-ընդգծել է Փերինան: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ ԱՄՆ պատժամիջոցները չեն տարածվի նաեւ Թուրքիայի վրա, որը պայմանագիր է կնքել Իրանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ, չնայած ԱՄՆ-ի ակտիվ դիմադրությանը: ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |