Կարող է այնպես ստացվել, որ Հարավային Կովկասն ավելի մոտ դառնա ԵՄ-ին, քան Թուրքիան

Հարավային Կովկասի երկրներն ավելի կախված են արտաքին գործոններից եւ համաշխարհային տերություններից եւ միջազգային կառույցներից, քան Թուրքիան

Հայաստանում ԵՄ մշտական ներկայացուցչության բացումը հանդիսանում է եւս մեկ քայլ ուղված Հարավային Կովկասում Եվրամիության դիրքերի հետագա ամրապնդմանը: ԵՄ-ն այդ երկրներին ավելի մեծ նշանակություն է տալիս, որն աճում է տարածարջանում Ռուսաստանի դիրքերի թուլացմանը զուգահեռ, եւ դրանք դատարկ խոսքեր չեն: Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Ռուսաստանը անհրաժեշտ է Եվրոպային բացառապես էներգետիկ տեսանկյունից, չնայած հենց այդ լծակն է նա օգտագործում, որպեսզի հասնի ավելի մեծ ազատության քաղաքական մանյովրներում, հատկապես չկարգավորված հակամարտություններով պետություններում:
PanARMENIAN.Net - Միջազգային հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների կարծիքով, սառեցված հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խանգարում է ինչպես առանձին վերցրած պետությունների զարգացմանը, այնպես էլ նրանց համագործակցությանը տարածաշրջանային մակարդակով: Այդ թվում Եվրահանձնաժողովը սահմանափակվում է համագործակցության բոլոր նախաձեռնություններում: «Այդ տեսակետից հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ վարած խաղաղ բանակցությունների շրջանակներում կկարողանան գտնել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները: Հանձնաժողովը հրավիրում է Հայաստանին եւ Ադրբեջանին մասնակցել տարածաշրջանային նախաձեռնություններին, ինչը կարող է վստահության հիմք ստեղծել եւ արագացնել խաղաղ պայմանագրի ստորագրման գործընթացը»,-հայտարարել է նա:


Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն վստահ է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահական ընտրությունները բացասական ազդեցություն չեն ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարատության հարցով խաղաղ համաձայնագրի կնքման վրա, երկուշաբթի Բաքվում լրագրողներին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Դիմիտրի Ռուպելը: «ԵՄ-ն ուշադիր հետեւում է Հայաստանի եւ Ադբեջանի միջեւ հակամարատության կարգավորման բանակցային գործընթացին եւ կողմերի միջեւ ցանկացած համաձայնությունը ոգեշնչում է մեզ»,- ասել է Ռուպելը: Նրա խոսքերով, ԵՄ-ն լրիվ բացառում է հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը: «Կողմերը պետք է հասկանան, որ հակամարտության կարգավորումը կհանգեցնի ողջ տարածաշրջանի զարգացմանը»,- լրագրողներին ասել է ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները

Նա նաեւ կրկնել է, որ Հանձնաժողովը բազմիցս է նշել, որ կցուցաբերի ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական օգնություն այն նախագծերին, որոնք ունեն բացառիկ եւ տարածաշրջանային նշանակություն: «Սակայն դեռեւս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին մեզ այդպիսին չի թվում»,- ընդգծել է նա:

Լրիվ հավանական է, որ Հարավային Կովկասի երկրները դառնան շատ ավելի մոտ ԵՄ-ին, քան հենց նույն Թուրքիան է: Եւ գործն այստեղ այնքան աշխարհագրության մեջ չէ: Հարավային Կովկասի երկրները ավելի կախված են արտաքին գործոններից եւ համաշխարհային տերություններից եւ միջազգային կառույցներից, քան Թուրքիան: Նրանք, եթե կարելի է այդպես ասել, ավելի կանխատեսելի են եւ կառավարելի: Այլ կողմից, չի կարելի չնշել, որ Հայաստանի եվրաինտեգրումը կարող է հավելյալ խթան հանդիսանալ ժողովրդավարության ուղով երկրի զարգացման համար, ինչ քիչ կարեւոր չէ: Հայաստանի եւ ԵՄ-ի համագործակցությունը կարող է նաեւ կարգավորել վաղուց ի վեր ցավալի դարձած հայ-թուրքական սահամանի հարցը: Ճիշտ է այդ հարցում, ԵՄ դիրքորոշումը կայանում է նրանում, որ կողմերը պետք է փոխիզջման գնան: Ինչում դա կարտահայտվի, դեռ վաղ է խոսել: Սակայն պարզ է մի բան. Հայաստանի համար նախընտրելի է, որպեսզի իր կողքին լինի կանխատեսելի եվրոպական հարեւան, այլ ոչ թե իսլամական երկիր, ումից ինչ ասես, կարող ես սպասել:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, Հայաստանի համագործակցությունը եվրոպական կառույցների հետ 2007 թվականին հաջող էր: «Հարաբերությունները ԵՄ-ի հետ կրում են ռազմավարական բնույթ եւ Եվրամիության հետ տնտեսական համագործակցության հնարավորություն են ընձեռում»,- ընդգծել է Օսկանյանը: Նա նաեւ նկատել է, որ համագործակցության ծրագրի շրջանակներում, ԵՄ-ն իր վրա Հայաստանին Եվրամիության ներքին շուկայում բաժին հատկացնելու պարտավորություն է վերցնում:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---