Հայոց ցեղասպանության մասին վկայությունները պահպանվել են աշխարհի բոլոր արխիվներում, այդ թվում թուրքականԱմենածանր ճակատագրին են արժանացել ողջ մնացած երեխաները: Մի շարք աղբյուրներ, այդ թվում թուրքական, վկայում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաներից շատերը առեւանգվել են թուրքերի եւ քրդերի կողմից Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում հանգում է հետեւյալին. ոչ մի ջարդ չի եղել, «պարզապես» եղել է տեղահանություն նման դեպքերում անխուսափելի մարդկային զոհերով: Իսկ անգամ եթե կոտորած եղել է, ապա դա պետք է ապացուցել, ինչի համար Անկարան արդեն երկրորդ տարին անընդմեջ առաջարկում է պատմաբանների հանձնախումբ ստեղծել օսմանյան արխիվների հետազոտության համար: Թուրքական կառավարությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ արխիվները բաց են ուսումնասիրության համար, իմանալով, սակայն, որ թուրքերը կարող էին ոչնչացնել արխիվների մի մասը, ինչի համար բավական ժամանակ կար` ավելի քան 90 տարի: ![]() PanARMENIAN.Net - Սակայն վկայություններ են պահպանվել գրեթե բոլոր այն երկրների գրադարաններում, որոնք Ստամբուլում դեսապանատուն ունեին: ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում մի ամբողջ բաժին կա` նվիրված Հայոց ցեղասպանությանը, եւ այն մշտապես լրացվում է: Վերջերս սկսված հետազոտությունը Շվեդիայի արխիվներում, արված Ուպսալի համալսարանի կողմից, հերթական անգամ ապացուցեց, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների գործողությունները ուղղված քրիստոնյաների, մասնավորապես, հայերի դեմ, ցեղասպանություն է: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնվել են փաստաթղթեր, որոնք նկարագրում են Օսմանյան Թուրքիայում տեղ գտած իրադարձությունները 1915-ից 1923 թվականներին, ինչպես նաեւ Թուրքիայում շվեդ դեսպան Կոսվա Անկարսվարդի եւ Թուրքիայում Շվեդիայի ռազմական կցորդ Էյնար աֆ Վիրսենի նամակները Շվեդիայի ԱԳՆ-ին եւ գլխավոր շտաբին, որոնցում հեղինակները հաղորդում են, որ դարձել են հայերի սպանդի ականատեսները: Այդ նամակները հայտնաբերվել են Շվեդիայի Ազգային Արխիվում եւ Առաջին Աշխարհամարտի արխիվում: Բացի այդ, արխիվներում ավելի քան 80 փաստաթուղթ է հայտնաբերվել, որոնք վերաբերում են Հայկական հարցին, որոնք ապացուցում են, որ թուրքական կառավարությունը համակարգված ձեւով հայկական ազգին ոչնչացնելու փորձեր է կատարել: Փաստաթղթերը վկայում են, որ շվեդական կառավարությունը լավ տեղեկացված էր թուրքական կառավարության կողմից իրականցված Հայոց ցեղասպանության մասին, սակայն նախընտրել է չխառնվել: Նույնը կարելի է ասել նաեւ Գերմանիայի արխիվների մասին, որը եղել է Օսմանյան Թուրքիայի գլխավոր հանցակիցներից մեկը Հայոց ցեղասպանության հարցում: Գերմանացի դիվանագետները Ստամբուլում ձեւացնում էին, թե կոտորած չկա, այլ միայն տեղահանություններ են, չնայած Արեւմտյան Հայաստանի գերմանացի դեսապոնրդների գրավոր ապացույցներին: Երիտթուրքերի քաղաքականության զոհ են դարձել կանայք, երեխաներն ու ծերերը: Տղամարդիկ ավելի վաղ են ոչնչացվել եւ ընտանիքներից առանձին: Ամենածանր ճակատագրին են արժանացել ողջ մնացած երեխաները: Մի շարք աղբյուրներ, այդ թվում թուրքական, վկայում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին հայ երեխաներից շատերը առեւանգվել են թուրքերի եւ քրդերի կողմից: Դեպքեր են եղել, որ հայերն իրենք աքսորից առաջ, զգալով մոտեցող վախճանը, կամովի թողել են իրենց երեխաներին հարեւան մահմեդականների մոտ: Սակայն դա բացառություն էր: Հայ երեխաների մնացած մասը ուղարկվել է որնաբոցներ կամ մահմեդականացվել է: Այդ մասին վկայող փաստեր կան օսմանյան արխիվներում: «Հայ երեխաների եւ կանանց խնդիրը Թուրքիայում 1915-1920 թթ.» գիրքը, որ գրվել է թուրք գիտնական Իբրահիմ Էհեմ Ատնուրիի կողմից եւ հրատարակվել է 2005 թվականին, բազմաթիվ արխիվային փաստթղթեր է օգտագործել որբացած հայ երեխաների եւ այրի դարձած հայ կանանց մասին: Հայոց ցեղասպանության տարիներին իրականացվում էր հայ երեխաների մահմեդականացում: Դա կատարվում էր հետեւյալ կերպ. ջարդերից փրկված անօթեւան եւ սոված երեխաներին պետության աջակցությամբ մահեդականացնում էին եւ բաժանում մահմեդական ընտանիքներին: Այդ մասին վկայում է օսմանյան արխիվում պահվող փաստաթուղթը` թվագրված 1915 թվականի հուլիսի 10-ով, որում ասվում է, որ մահեմադկանացված հայ երեխաներին պետք է հարուստ մահմեդական ընտանիքներին տալ, հատկապես այն գյուղերում եւ բնակավայրերում, որտեղ հայեր չկան: Եթե երեխաները շատ են, ապա նրանց պետք է նաեւ աղքատ ընտանիքրներին տալ եւ յուրաքանչյուրի համար ամսեկան վճարել 30 քուրուշ: Հատուկ նշվում է, որ երեխաներին հանձնում են այդ ընտանիքներին մեկ պայմանով, որպեսզի նրանք մահմեդական կրթություն ստանան: Հայկական երեխաների մահմեդականացման եւ թրքացման հարցում ավելի շատ ջանքեր է ներդրել թուրքական հանրությունը: Թուրքական կողմը, ի վիճակի չլինելով հերքել անհերքելի փաստերը, միեւնույն ժամանակ տարածեց վարկածը, որ «մեծահոգի» թուրքերը, ղեկավարվելով մարդասիրական զգացմունքներով, «փրկել են» աքսորից մազապուրծ երեխաներին: Մահմեդականացնելով հայ երեխաներին` թուրք եւ քուրդ գյուղացիները մի կողմից անվճար աշխատուժ էին ստանում, իսկ մյուս կողմից իրենց հարեմները լրացնում էին հայ աղջիկներով: Բացի այդ, առեւանգված եւ մահմեդականացված երեխաներին նաեւ վաճառում էին, եւ դա եկամտի տարածված աղբյուր էր առեւանգողների համար: Այդ ամենը լիովին տեղավորվում էր «ստրկավաճառության» շրջանակներում, առավել եւս, եթե հաշվի առնենք Օսմանյան կայսրության հարուստ փորձը այդ ասպարեզում: «1915. Առասպելներ եւ իրականություն» հոդվածում թուրք պատմաբան Թաներ Աքչամը գրում է, որ հիմնական կետերից մեկը, որ պնդում են թուրքերը 1915 թվականի քննարկումների հարցում, զոհերի թվաքանակի չափազանցեցումն է: «Որքա՞ն մարդ է իրականում զոհվել կամ սպանվել: Այսօր, երբ Բոսնիայում 7000 մարդու սպանության համար պատասխանատու գեներալներին դատում են ցեղասպանության համար, դա շատ տաօրինակ փաստարկ է: Բացի այդ, նրանք ովքեր նման հիմքերով են առաջնորդվում, երեւի թե բացարձակ գաղափար չունեն 1948 թվականի ցեղասպանութան մասին կոնվենցիայից, ըստ որի ՄԱԿ-ը «սպանության» սկզբունքը որպես անպայման չի համարում: Այդ պատճառով պնդում է, որ զոհերի թվաքանակը 50 000-ից 600 000 է, այլ ոչ թե միլիոնից միլիոնուկես, ոչ մի նշանակություն չունի, այդ պատճառով պնդումն ինքը լուրջ չի ընդունվում: Այն ընկալվում եւ բացատրվում է որպես խուճապի նշան մեղքի զգացումից: Դա իրականությունն է, որը մեր ժողովուրդը չի տեսնում կամ չի ցանկանում տեսնել»,- գրում է Աքչամը: «Միացում եւ առաջընթաց» կուսակցության անկումից հետո նոր կառավարության առաջնային խնդիրը այդ հարցի հետաքննումն էր: 1918 թվականի դեկտեմբերին ձեւավորվեց Հանձնաժողով ներքին գործերի նախարար Մուսթաֆա Արիֆի (Դեյմեր) նախաձեռնությամբ: Հանձնաժողովը աշխատեց երեք ամիս եւ նրա եզրահանգումները հայտնեցին հանրությանը նոր ներքին գործերին նախարար Ջեմալ Բեյի օրոք 1919 թվականի մարտի 14-ին: Ըստ Օսմանյան կայսրության արխիվային նյութերի, 1914-ից 1918 թվականներին զոհվել է 800 000 հայ (Վակիտ, Ալեմդար, Իկդամ, 1919 թվական, մարտի 15): Այն փաստը, որ 800 000 հայ է սպանվել եւ զոհվել տեղահանությունների ժամանակ, բոլորի քննարկման առարկան էր: Այդ թիվը նշողների շարքում էր նաեւ Մուսթաֆա Քեմալը, ով ամերիկացի գեներալ Հարբարդի հետ հանդիպմանը նշել է, որ սպանվել է 800 հազար հայ: Նույն Մուսթաֆա Քեմալի խոսքերով, «այդ հանցագործ արարքը մի փոքր կոմիտեի ձեռքերի գործն է, որ գրավել էր իշխանությունը»: 1920 թվականի ապրիլի 24-ի ելույթում Մուսթաֆա Քեմալը հայերի նկատմամբ գործողությունները 1915 թվականին «վախոտ» է անվանել: Սակայն ժամանակակից Թուրքիայում պնդում են, որ Աթաթուրքը ոչ մի նման բան չի ասել... ![]() ![]() ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում ![]() ![]() ![]() Պարտության առաջին ամիսը ![]() Դրագոմանների ժամանակը ![]() Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |