Թուրքիան կարող է հայտնվել խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ

Բանակն ու թուրքական բուհերի ղեկավարությունը միանգամայն հիմնավորված մտավախություններ ունեն իսլամի տարածման առումով եւ, որպես հետեւանք, Թուրքիայի համար «Իրանի ուղու» հավանականության վերաբերյալ

Թուրքիան կարող է հայտնվել խորը ներքաղաքական ճգնաժամի մեջ, եւ դա կարող է տեղի ունենալ արդեն աշնանը: Ձեւական պատճառը Թուրքիայի ՍԴ որոշումն է հիջաբի մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ: Այդ օրենսդրական ակտը չեղյալ հայտարարելը պնդում էր ընդդիմությունը, մասնավորապես, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (DNP), որը մեղադրում է Էրդողանի կառավարությանը աշխարհիկ երկիրը տեոկրատական պետության վերածելու ձգտման մեջ:
PanARMENIAN.Net - DNP-ի մտավախությունը կիսում են համալսարաններն ու բանակը, որը քեմալիստների հենարանն է երկրում: ՍԴ-ի 11 անդամներից 8-ը քեմալիստներ են, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) եւ անձամբ նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի համար: Շուտով ՍԴ-ն ձեռնամուխ կլինի ԱԶԿ-ն փակելու վերաբերյալ Գլխավոր դատախազության հայցի քննարկմանը, ինչն իրոք խորը քաղաքական ճգնաժամ կառաջացնի երկրում: Ըստ Էրդողանի, ՍԴ-ի կայացրած որոշումն «անհաջող է»: «Դատարանը պետք է պարզաբանի այդ որոշման կայացման պատճառները, ինչպես նաեւ այն դրդապատճառները, որոնցով ղեկավարվել է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելիս»,-հայտարարել է Էրդողանը խորհրդարանում: Ամենահետաքրքիրը Էրդողանի ելույթում այն էր, որ հենց Սահմանադրությունը թույլ չի տալիս իսլամիստներին իշխանության գլուխ անցնել: Սակայն պետք չէ մոռանալ, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը իսլամ է դավանում եւ հենց նրանք էլ քվեարկել են Օսմանյան կայսրության արժեքներին վերադառնալու օգտին, բնականաբար, հաշվի առնելով ժամանակը:

Բանակն ու թուրքական բուհերի ղեկավարությունը միանգամայն հիմնավորված մտավախություններ ունեն իսլամի տարածման առումով եւ, որպես հետեւանք, Թուրքիայի համար «Իրանի ուղու» հավանականության վերաբերյալ: 70 տարուց ավելի է, ինչ Թուրքիան փորձում է պետության աշխարհիկ մոդել կառուցել, սակայն երբեք իսլամիստների ճնշումն այդքան ուժեղ եւ սպառնալից չի եղել: Հիշենք, որ երկրի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլն ընտրվեց երրորդ փորձից եւ եթե չլիներ ԱԶԿ-ի սահմանդրական մեծամասնությունը խորհրդարանում, դեռեւս անհայտ է, թե ինչպես ամեն ինչ կդասավորվեր:

Սկզբունքորեն, ԱԶԿ-ն կարող է արտահարեթ խորհրդարանական ընտրությունների գնալ եւ հավանականության մեծ տոկոսով հաղթել: Այն ժամանակ իրոք հնարավոր կլինի ասել, որ Էրդողանը վերադարձրեց Թուրքիային դեպի իսլամ եւ սկսեց նոր Օսմանյան կայսրության կառուցումը: Հավանաբար, հենց դա է իսլամիստների նպատակը: Սակայն չափազանց կարեւոր ասպեկտ, որը երբեք չի կարելի անտեսել: Թուրքական բանակն, ըստ Աթաթուրքի, Սահմանադրության եւ աշխարհիկության երաշխավորն է, եւ նա կպայքարի մինչեւ վերջ: Չնայած բոլոր բարեփոխումներին եւ ձգտմանը ԵՄ-ին, Անկարայի արտաքին քաղաքականությունը որոշում է Թուրքիայի Գլխավոր շտաբը: Հենց նա է որոշում, ինչ անել Թուրքիայի հետ, ինչպես կառուցել հարաբերությունները Հայաստանի եւ Հարավային Կովկասի այլ երկրների հետ: Ի վերջո, հենց Գլխավոր շտաբն է որոշում, թե պետք է Թուրքիան անդամակցի Եվրամիությանը թե ոչ: Իսլամիստների գալով զինվորականների դիրքերը մի փոքր խարխլվեցին եւ այժմ նրանք, օգտագործելով ՍԴ-ն, ցանկանում են իրավիճակը շրջել իրենց կողմը: Դեռեւս դա հաջողվում է: Ի վերջո, կա արդեն փորձված մեխանիզմ` զինվորական հեղաշրջում, եւ Էրդողանը իրադարձությունների զարգացման այդ սցենարի մասին բոլորից լավ գիտի` նա արդեն նստել է բանտում իր հայացքների համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա համար, սկզբունքորեն, Թուրքիայի ոչ մի կառավարություն, լինի այն աշխարհիկ թե իսլամիստական, համարձակություն չի ունենա ճանաչել պատմությունն ու երկխոսություն սկսել: Երբ թուրքական հասարակությունը պատրաստ կլինի դրան, ոչ ոք չգիտի: Կրկնենք, բանը «եղբայրական» Ադրբեջանը չէ եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղը: Բանը նրանում ն է, որ Հայաստանը ճանաչի ժամանակակից Թուրքիայի սահմանները եւ Հայոց ցեղասպանության հարցն է: Եվ մեկը, եւ մյուսը Անկարայի համար անընդունելի է: Հայաստանին մնում է միայն հետեւել իրավիճակին: Միեւնույն ժամանակ հարկավոր չէ անտեսել այն փաստարկը, որ Հայաստանը սահմանափակում է Թուրքիայի լիակատար ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---