Հարավային Կովկասի երկրները չե՞ն օգտվի եվրոպական մուտքի արտոնագրերից

«Արեւելյան գործընկերության» երկրների ցուցակը հուշում է, որ, ըստ ԵՄ-ի, հենց այդ երկրներն է պետք առաջին հերթին կտրել Ռուսաստանից

Բրյուսելում ավարտված ԵՄ ամառային գագաթնաժողովը հավանություն տվեց «Արեւելյան գործընկերության»շվեդա-լեհական նախագծին: «Արեւելյան գործընկերություն» նախագիծը նախատեսում է ԵՄ-ի երկրների հետ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ տարածաշրջանային համագործակցության համաժողովի ստեղծում, իսկ փորձագիտական մակարդակով` նաեւ Բելառուսի հետ: «Արեւելյան գործընկերություն» նախագծի իրականացումը, ըստ նախագծի հեղինակների, պետք է հանգեցնի թվարկված երկրների հետ ԵՄ մուտք գործելու արտոնագրային ռեժիմի վերացմանը, ինչպես նաեւ ծառայությունների եւ ապրանքների ազատ առեւտրի գոտու ստեծղմանը:
PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրների համար այս նախագիծը, հավանաբար, կդառնա մինի ԵՄ-ին անդամակցելու պես մի բան եւ երբ որոշ վերլուծաբաններ ասում էին թե Հայաստանն, Ադրբեջանն ու Վրաստանը կարող են Թուրքիայից եւ Խորվաթիայից շուտ անդամակցել ԵՄ-ին, նրանց գրեթե ոչ ոք չէր հավատում: Սակայն, հենց դա էլ կարող է տեղի ունենալ մոտ ապագայում: «Արեւելյան գործընկերության» երկրների ցուցակը հուշում է, որ հենց այդ երկրները, ըստ ԵՄ-ի, պետք է առաջին հերթին կտրել Ռուսաստանից: Քիչ դեր չի կատարում այստեղ նաեւ Ադրբեջանի նավթն ու գազը, որի վրա հույս է դրել Եվրոպան, որն այժմ լիովին կախման մեջ է Ռուսաստանի առաքումներից: Հենց այդ պատճառով էլ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը էներգետիկան էր: Ճիշտ է, գագաթնաժողովը զգուշավոր էր նավթի աճող գների հարցում: Բրյուսելում կայացած նիստերում այդպես էլ չգտնվեց այդ խնդրի հիմնովին լուծումը, որը, ցավոք, Եվրոպայի համար, կախված չէ Ռուսաստանից: ԵՄ երկրները այժմ լոկ նավթամթերքի սպառողներ են եւ չեն կարող միակողմանի կարգով ազդել էներգակիրների գնաճի ճգնաժամի վրա:

Ինչպես գրում է Deutsche Weelle-ն, ամփոփիչ փաստաթղթում գրանցվեց, որ «նավթի գնաճը տեւական բնույթ է կրում եւ պահանջում է համաեվրոպական երկարաժամկետ միջոցների կիրառում, հակազդելու համար դրա հետեւանքներին»: Այդ կապակցությամբ, հետաքրքրական է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաի հայտարարությունը գագաթնաժողովի կուլուարներում: Նա, չցանկանալով նշել իր անունը, պնդում էր, որ Եվրոպայում նավթամթերքի գների հետ կապված հարցերը բանավեճի կարեւոր թեմա կդառնան Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովում, որ կկայանա Խանտի Մանսիյսկում հունիսի 26-27-ին:

Նման պայմաններում Կասպից ծովի նավթը իրոք ռազմավարական նշանակություն է ձեռք բերում: Սակայն ամբողջ հարցը նրանում է, թե կբավականացնի արդյոք այն բավարարելու համար աճող պահանջները: Նավթի արդյունահանումը էներգակիրրներով հարուստ Կասպից տարածաշրջանում կանխատեսվող մակարդակից ցածր է, եւ ԱՄՆ-ն չափազանց հիասթափված է դրանից: Այդ մասին հայտարարեց ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության պետական վարչության ղեկավար Գայ Կարուզոն: Նրա խոսքերով, այդ վարչության կանխատեսումներով, նավթի գնի աճը կշարունակվի մինչեւ 2009 թվականը: Կանխատեսվող պաշարներին փաստացի արդյունահանման անհամապատասխանության պատճառը, նրա կարծիքով, որոշ նախագծերի հետաձգումն է տարածաշրջանում: Մեկ այլ պատճառ է հանդիսանում այն, որ կանխատեսման ժամանակ հաշվի չի առնվել գների նման աճը, գրում է «The Hill» թերթը:

Ճիշտ է, շվեդա-լեհական նախաձեռնությունն ունի ոչ միայն էներգետիկ, այլ նաեւ քաղաքական ուղղվածություն: Հարավային Կովկասի երկրները, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը կարող են կարեւոր խաղաղաքարտեր դառնալ աշխարհաքաղաքական հաշվարկներում, իսկ Եվրոպան, դատելով այս ամենից, մտադիր է խաղալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ: Կա համագործակցության եւս մեկ ասպեկտ` այն առավել դյուրին է հաստատել տարածաշարջանային մակարդակով, նման կառույցները մոբիլ են եւ ավելի մեծ արդյունք են տալիս, քան ԵՄ-ի, կամ նման այլ կազմակերպության, հսկայական վարչակազմը: Միանգամայն հավանական է, որ «Արեւելյան գործընկերությունը» կփորձի լուծշել նաեւ տարածաշրջանային հակամարտությունները: Այս ամենը նոր նախաձեռնության առավելություններն են, եթե նա իրոք ստանա կազմակերպության շրջանակներ: Ի դեպ, նման տարածաշրջանային նախագծերի ստեղծումը վաղուց ի վեր օգտագործում է ՆԱՏՕ-ն, ինչը որոշակի դրական արդյունքներ է տալիս: Իսկ եթե իրականություն դառնա նաեւ Նիկոլյա Սարկոզիի Միջերկրական նախագիծը, ապա կարելի է ասել, որ մի ժամանակվա միասնական Եվրոպան կբաժանվի «ըստ հետաքրքրության» կազմակերպվող ակումբների:

Հավանաբար, այդպես էլ կարող է լինել, քանի որ երկօրյա նիստերի ընթացքում 27 երկրների առաջնորդները այդպես էլ միասնական կարծիքի չեկան Լիսաբոնի պայմանագրի վերաբերյալ, որն Իսլանդիան մերժեց, իսկ մի շարք երկրներ, այդ թվում նաեւ Չեխիան, Լեհաստանը եւ Մեծ Բրիտանիան հետաձգում են վավերացումը: Պայմանագիրը կքննարկվի հոկտեմբերին: Ճշտ է, 27 պետություններից 19-ը արդեն ավարտել են Լիսաբոնի պայմանագրի վավերացումը, սակայն ըստ կանոնադրության անհրաժեշտ է ստանալ բոլոր 27 երկրների հավանությունը:

Լիսաբոնի պայմանագրի, եւ ամենակարեւորը, այնտեղ պարունակվող ընկերակցությունների ղեկավար համակարգի բարեփոխումների ծրագրերի վավերացումը մինչեւ 2009 թվականի հունիսի 1-ը, թույլ կտան անցկացնել Եվրախորհրդարանի նոր ընտրություններ, որոնք կայանալու են 2009 թ. հունիսին: Նոր խորհրդարանը արդեն հավանություն կտա նաեւ Եվրահանձնաժողովի նոր կազմին արդեն նոր, բարեփոխված կանոններով: Բացի այդ, այդ պայմանագրի գործարկումը ժամանակին թույլ կտա ԵՄ-ին խուսափել ընդլայնման գործընթացի սառեցման տհաճ գործից: ԵՄ-ի անդամակցության մոտակա թեկնածուն Խորվաթիան է: Այնուհետեւ կգա մնացած բալկանյան երկրների հերթը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ գործընթացը, ըստ դիտորդների, կտեւի եւս առնվազն տասը տարի:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---