ՆԱՏՕ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի 90-ամյակի առթիվ կազմակերպված զինվորական շքերթին վերաբերվում է` որպես տոնական միջոցառման

Երեւանում ավարտվել է ՆԱՏՕ-ի շաբաթը: Այդ մասին քիչ ուշ, քանի որ մեկ շաբաթ դրանից առաջ նմանատիպ միջոցառում է անցկացվել Ադրբեջանում: Բաքու այդ առթիվ անգամ ժամանել էր Դաշինքի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ճիշտ է, Բաքվում Սիմոնսից ակնկալում էին ամպագոռգոռ գովեստներ ռազմական ուժի եւ շքերթի մասին, որը կոչված էր, ինչպես կարծում են Ադբեջանում, վախեցնել Հայաստանին եւ «վերջնականորեն ստիպել հրաժարվել Ղարաբաղի խնդրի ուժային կարգավորումից»... Իրոք, Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հազար Իբրահիմը իր խոսքում հասավ աբսուրդի: Սակայն, այդուհանդերձ, դա արդեն քարոզչական մեքենայի թերություններն են, որը բացասականի գերազանցումից խախտվում է արդեն:
PanARMENIAN.Net - Ավելի կարեւոր է` ինչ է ասել Սիմոնսը. «Ադրբեջանի ղեկավարության առաջ ծառացած կարեւորագույն խդնիրներից մեկը, ՆԱՏՕ-ն համարում է զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ստեղծումը: Դա կարող է նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում քաղաքացիական անձի նշանակում, կամ էլ զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահողկողության մեծացում: Զինված ուժերի նման վերահսկողությունը նաեւ ենթադրում է ՊՆ-ում հակակոռուպցիոն միջոցների իրականացում: Այդ կապակցությամբ, ՆԱՏՕ-ն ծրագրում է Ադրբեջանում հատուկ նախագիծ իրականացնել. Դաշինքի վստահության հիմնադրամ»: Խոսելով ոչ դիվանագիտական լեզվով` Սիմոնսը հասկացրեց, որ գեներալ Աբիեւը երկար մնաց պաշտպանության նախարարի պաշտոնում եւ որեւէ արդարացում, թե, իբր, երկիրը գտնվում է «պատերազմական» դրությունում այս դեպքում չի գործում: Ի դեպ, Հայաստանը, եթե առաջնորդվենք Բաքվի տրամաբանությամբ, կարծես թե եւս գտնվում է պատերազմական դրությունում, սակայն մեր նախարարը քաղաքացիական դեմք է: Ինչը, ի դեպ, հաստատում է Բաքվի տրամաբանության սխալը, սակայն բանը դրանում չէ: Բանը Ադրբեջանի զինված ուժերի 90-ամյակի եւ զինվորական շքերթի ուրճացված եւ երբեմն ծիծաղելի պատմության մեջ է: Նայելով լուսանկարները, սկսում ես հասկանալ` ուր են կորում նավթային գումարները, քանի որ որեւէ գերբնական բան մենք չտեսանք: Սակայն դա թողնենք Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարության եւ նախագահի խղճին...

Մինչ դեռ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի 90-ամյակի առթիվ կազմակերպված զինվորական շքերթին վերաբերվում է` որպես հարեւան երկրում կազմակերպված տոնական միջոցառման` տեղացիների եւ հյուրերի համար: ՀՀ ՊՆ մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի խոսքերով, զինված ուժերի կազմակերպվածության եւ համալրության մասին գաղափ կազմելու համար Հայաստանին առավել հետաքրքիր են ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ինչու չէ, Թուրքիայի եւ այլ զարգացած երկրների շքերթները:

Ինչ վերաբերում է Երեւանում բավական հաջող անցած «ՆԱՏՕ-ի շաբաթին», ապա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով տեղակալ Ժան Ֆրանսուա Բյուրոյի խոսքերով,
«Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության հիմքում դրված են երկկողմանի գործընկերության սկզբունքները»: «Մենք կիսում ենք Հայաստանի տարածաշրջանային խնդիրները, մարտահրավերները եւ շահերը եւ ես վստահ եմ, որ Դաշինքը ապագայում եւս կհամագործակցի եւ կաջակցի Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնին»,- հայտարարել է նա:
Շոշափվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ինչպես արդեն բազմաթիվ անգամներ հայտարարել էին Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները, ՆԱՏՕ-ն պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ապահովմանը, այն դեպքում եթե կողմերը դիմեն Դաշինքին: ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանի խոսքերով, Դաշինքը ուշադիր հետեում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
«ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ռազմակայան ունենալ Ադրբեջանի տարածքում: Այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ՆԱՏՕ-ն կարող է իր կայանը տեղակայել միայն Դաշինքի անդամ-երկրներում: Եթե Ադրբեջանը իրականացնի իր սպառնալիքները Հայաստանի նկատմամբ ուժ կիրառելու առումով, դա բացասական գնահատական կստանա ՆԱՏՕ-ի կողմից: Կազմակերպության սկզբունքը կայանում է նրանում, որ ուժի կիրառումը ծայրագույն միջոցն է, երբ բոլոր այլ միջոցները սպառված են»,- ընդգծել է Մկրտչյանը: Ի դեպ, նույնն է ասվել եւ Բաքվում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները նախընտրում են տալ տեղեկատվությունը` ելնելով միայն սեփական շահերից, երբեմն խեղաթյուրելով տեղեկությունները, ինչում բազմաթիվ անգամներ համոզվել են պաշտոնյաները, երբ Բաքվում ասել են մի բան, իսկ ապա կարդացել են բացարձակ այլ բառեր:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---