ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները արգելակու՞մ են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատումը

ԱՄՆ-ի շահերը կախված են ավելի լուրջ բաներից, քան «Մեծ սպանդը» ցեղասպանություն ճանաչելուց, ինչի համար Վաշինգթոնն ստիպված կլինի վերանայել արտաքին քաղաքականության հայեցակարգը

ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովում Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչի նշանակման հարցով քվեարկության արդյունքները բավական բարդ է կանխորորշել: Եթե կիսել ԱՄՆ-ի հայ համայնքի տեսակետը ի դեմս Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA), ապա ներկա վարչակազմի դեպքում Հայաստանում չի լինի ԱՄՆ դեսպան: «Մեզ անհանգստացնում են Մարի Յովանովիչի խուսափողական պատասխանները, այն, որ նա կտրականապես հրաժարվեց որեւէ ընդունելի հիմնավորումներ տալ ԱՄՆ վարչակազմի սխալ քաղաքականությանը Հայոց ցեղասպանության հարցումե,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
PanARMENIAN.Net - Նրա խոսքերով, Ամերիկայի հայ համայնքը երբեք թույլ չի տա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել մի մարդու, ով հերքում է Հայոց ցեղասպանության փաստը: «Մենք վտանգում ենք մեր վարկանիշը, երբ պահանջում ենք բարձրաստիճան դիվանագետներին ստել կամ թաքցնել ճշմարտությունը ելնելով մեր արտաքին քաղաքականությունից: Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությունը, որի մասին խոսում են բոլորը, թուրքական կառավարության ճնշման արդյունք է, եւ այն խաթարում է մեր վստահությունը»,- ընդգծել է Համբարյանը: Սակայն արդյո՞ք դա այդպես է: Եթե ամեն ինչ միայն «ցեղասպանություն» տերմինի օգտագործման մեջ է, ապա Համբարյանը ճիշտ է: Սակայն կա մի բայց Հանձնաժողովում կայացած լսումներին Երեւանում դեսպանի պաշտոնի թեկնածուն բառացիորեն ասաց հետեւյալը. «ԱՄՆ կառավարությունն ու ես ճանաչում ենք Օսմանյան կայրսությունում մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների եւ բռնագաղթի փաստը: ԱՄՆ-ն ճանաչում է այդ իրադարձությունները որպես 20 դարի մեծագույն ողբերգություն, «Մեծ Եղեռն» կամ Մեծ աղետ, ինչպես դա անվանում են շատ հայեր: Հենց այդ պատճառով է, որ երկրի նախագահը ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում եւ համերաշխությունն է հայտնում հայերին Հիշատակի այդ օրը»: Ուրիշ ինչպես բնութագրել 1915 թվականի իրադարձությունները: Մեր կարծիքով, Մարի Յովանովիչն ասել է ավելին, քան կարող էր

Այո, «ցեղասպանություն» տերմինը չկա Յովանովիչի ելույթում: Սակայն այն չի էլ կարող լինել, այն պարզ պատճառով, որ նախագահ Բուշի, ինչպես նաեւ նախկին նախագահների քաղաքականությունը, անկախ կուսակցական պատկանելիությունից, կայանում է նրանում, որպեսզի խուսափել այդ տերմինից: Լրիվ հավանական է, որ թուրքական կառավարության ճնշումը շատ մեծ է: Սակայն կան նաեւ ԱՄՆ-ի շահերը, որոնք կախված են ավելի լուրջ բաներից, քան «Մեծ սպանդը» ցեղասպանություն ճանաչելուց, ինչի համար Վաշինգթոնն ստիպված կլինի վերանայել արտաքին քաղաքականության հայեցակարգը: Հայերը հերթական անգամ իրենց հույսերը կապում են նախագահի թեկնածուի, այս անգամ Բարակ Օբամայի խոստումների հետ: Սակայն կա՞ արդյոք այն երաշխիքը, որ դառնալով ԱՄՆ նախագահ` Բարակ Օբաման կկրկնի Ռոնալդ Ռեյգանի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին:

1920 թվականի մայիսի 24-ին նախագահ Վուդրո Վիլսոնը, դիմելով Կոնգրեսին, ընդգծել է, որ հայերը դաժանաբար սպանվել են եւ վտարվել են Օսմանյան Կայսրությունից Առաջին աշխարհամարտի տարիներին: Այն բանի պատճառով, որ այն թվականներին չի եղել ցեղասպանություն տերմինը, չի նշանակում, որ չեն եղել սպանդ ու տարհանումներ Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին: 1916 թվականի փետրվարի 9-ին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանի զեկույցի հիման վրա Հենրի Մորգենթաուն ընդունել է հայտարարություն մեկ ու կես միլիոն հայերի սպանությունների եւ տարհանման մասին, իսկ 1919 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ Կոնգրեսը նույնատիպ բանաձեւ է ընդունել:

«Հայոց ցեղասպանություն» տերմինը հայտնվել է Կոնգրեսի փաստաթղթերում 1975 թվականին: Սակայն այն ժամանակ Թուրքիան արդեն դարձել էր ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը ԽՍՀՄ-ի դեմ: Հայաստանի հետ սահմանին տեղակայվել էին ամերիկյան հրթիռներ եւ այլ կայաններ, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը արմատապես փոխվել է: Ավելին, Ամերիկան սկսել էր բացահայտ աջակցել Իսրայելին արաբների դեմ դիմակայությունում եւ Հայոց ցեղասպանության ճանաչման-չճանաչման հարցը հետաձգվեց: Եւ այսօր, երբ Երեւանում պարզապես անհրաժեշտ է ԱՄՆ դեսպան, հայկական կազմակերպությունները ամեն կերպ արգելակում են նրա հաստատումը: Ինչը, ի դեպ, ձեռնտու է նույն Թուրքիային:

Երեւանում դեսպանի նշանակման հարցը դարձել է քննարկման առարկա նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հանդիպմանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ նոր դեսպանի թեկնածությունը կհաստատվի մոտ ապագայում, եւ նա կժամանի Երեւան: «Դա դրական ազդեցություն կունենա հետագա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Ի դեպ, պատասխանելով սենատոր Բարակ Օբամայի գրավոր հարցերին` Մարի Յովանովիչը ընդգծել է, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը համագործակցում է Թուրքիայի կառավարության հետ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրության նպատակով: «Բացի այդ, ԱՄՆ դեսպանատները Երեւանում եւ Անկարայում օգտագործում են ցանկացած հնարավորություն Հայաստան-Թուրքիա երկխոսության հաստատման համար: ԱՄՆ վարչակազմը աշխատում է International Visitor Program-ի իրականացման համար հիմք ստեղծելու ուղղությամբ, որի շրջանակներում Թուրքիայի պետական արխիվների աշխատողները կժամանեն Ամերիկա, որպեսզի ծանոթանան ԱՄՆ-ում պատմության ուսումնասիրության մեխանիզմներին: Այդ ծրագրին մասնակցելու համար հրավիրված են նաեւ հայ մասնագետները, ու կազմակերպիչները հուսով են, որ այդ նախաձեռնությունից հետո հայ եւ թուրք աշխատակիցները կկարողանան համատեղ աշխատել այդ խնդրի կարգավորման համար»,- ասել է նա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---