Անկարայի ու Թեհրանի հարաբերությունները գնալով թեժանում են

Իրանը բազմիցս է փորձել վերահսկողության տակ առնել թուրք իսլամիստներին, եւ, առնվազն, երկու անգամ իրանցի դիվանագետներին Թուրքիայում «պերսոնա նոն գրատա» են անվանել, քանի որ նրանք մասնակցել են կրոնական-քաղաքական հանրահավաքների

Թուրքիայի Սահմանադրական դատարանի արդարացնող որոշումը իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունն արգելելու մասին հայտով, հանգստություն չբերեց Թուրքիայի ներքաղաքական դաշտ: Գյուլ-Էրդողան կուսակցությունը հրաշքով պահպանվեց, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիային հանդարտ ժամանակներ են սպասում: Հակառակը, գեներալ Իլքեր Բաշբուղի նշանակումը Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի պաշտոնում կարող է միայն արագացնել ճգնաժամը երկրում:
PanARMENIAN.Net - Բաշբուղը ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի հետ համագործակցության համոզված կողմնակից է: Բացի այդ, ինչպես նշում են մի շարք դիտորդներ, իր նախորդի պես նա էլ կոշտ գիծ է վարելու ԱԶԿ-ի չափավոր իսլամիստների նկատմամբ; Երկու տարի առաջ գեներլաը հրապարակայնորեն սպառնալիք համարեց քաղաքական իսլամը աշխարհիկ թուրքական հանրապետության համար: Ինքը Բաշբուղը բազմիցս է դարձել հարձակումների օբյեկտ թուրք իսլամիստների կողմից: Նրանց մոտ կանգնած Vakit թերթը հրապարակել է Բաշբուղի լուսանկարներն Երուսաղեմում Լացի պատի մոտ, նշելով, որ նա «չափից շատ է մերձեցել հրեաների հետ»: Բացի այդ, որոշ տվյալներով, Իլքեր Բաշբուղը փորձել է ազդել Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշման վրա:

Ամեն ինչ չէ, որ կարգին է արտաքին քաղաքականության ուղղությամբ: Դեռեւս բոլորովին վերջերս քիչ հույսեր չէին կապվում Թուրքիայի միջնորդության հետ Իրանի միջուկային խնդրի լուծման եւ Իսրայելի ու Սիրիայի միջեւ հարաբերությունների վերականգնման հարցում: Սակայն, ըստ անուղղակի նշանների, Անկարայի ու Թեհրանի հարաբերությունները գնալով թեժանում են, ընդ որում իրանական կողմի «հղումով»: Թուրքիայում նույնիսկ տեսականորեն չէին կարող առանց ուշադրության թողնել իրավիճակը, երբ իրանական կողմը հայտարարեց, թե Իրանի դեմ հարձակման դեպքում հարված կհասցնի «տարածաշրջանում ԱՄՆ-ի 32 ռազմակայաններին ու Իսրայելի հենց սրտին»: Այդ 32 ռազմակայանների թվում է նաեւ թուրք-ամերիկյան «Ինջիրլիկը», որ գտնվում է Բաքու-Ջեյհան նավթամուղից ոչ հեռու:

Իրանա-թուրքական հարաբերություններում, ավելի շուտ դրանց լարվածության հարցում կարեւոր դեր կարող է կատարել օգոստոսի 14-ին նախատեսված Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Թուրքիա: Ահմադինեժադը չի ցանկացել այցելել Քեմալ Աթաթուրքի դամբարանը Անկարայում: Ճիշտ է, ելք գտնվեց` փոխվեց այցի ձեւաչափը եւ Ահմադինեժադը մեկնեց Ստամբուլ Անկարայի փոխարեն: Սակայն դա կարող է թանկ նստել Թուրքիայի նախագահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի վրա, չէ որ Իրանը բազմիցս է փորձել իր հովանու տակ առնել թուրք իսլամիստներին, եւ, առնվազն, երկու անգամ իրանցի դիվանագետներին Թուրքիայում «պերսոնա նոն գրատա» են անվանել, քանի որ նրանք մասնակցել են կրոնական-քաղաքական հանրահավաքների:

Ինչ վերաբերում է Իսրայելի եւ Սիրիայի միջեւ միջնորդությանը, ապա բանակցությունները դադարել են, նույնիսկ չմեկնարկելով: Իսրայելը, բնականաբար, չի պատրաստվում հեռանալ Հոլանի բարձունքներից, նշանակում է` ցանկացած բանակցություններ Սիրիայի կամ այլ արաբական երկրի հետ, Եգիպտոսից բացի, դատապարտված են տապալման: Սակայն Թուրքիան ունի եւս մեկ ցավոտ եւ խոցելի տեղ` հայ-թուրքական հարաբերությունները: Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ Եվրամիությունը, ի պատասխան ԱԶԿ-ին աջակցելու, պահանջում է բացել Հայաստանի հետ սահմանը եւ վերականգնել հարաբերությունները նրա հետ: Այս ամենը չի կարող չստիպել կարծել, որ լճացման շրջանը հայ-թուրքական հարաբերություններում ավարտվել է:

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման եւս մեկ ապացույց է Նեվշեհիր նահանգի համալսարաններից մեկում հայոց լեզվի եւ գրականության բաժնի բացումը, գրում է ադրբեջանական Թրենդը: Թուրքիայի կրթության նախարարությունը Արտգործնախարարության պաշտոնական թույլտվությունից հետո հայոց լեզվի եւ գրականության բաժին բացեց համալսարանում: Այդ մասին օգոստոսի 4-ին հաղորդել է համալսարանի պրոֆեսոր Մեհմետ Մեթին Ղուլագուն: Ղուլագուն ասել է թե հուսով է, որ բաժինը կամրջի դեր կկատարի երկու երկրների միջեւ: Եթե հաշվի առնենք, որ Թուրքիայում քիչ են հայոց լեզվին տիրապետող մասնագետները, չի կարելի բացառել, որ մասնագետներ կհրավիրվեն Հայաստանից: Ճիշտ է, ընդհանուր առմամբ Թուրքիայի դիրքրորշումը Հայաստանի հանդեպ չի փոխվել: Ինչպես գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը», Թուրքիայի հիմնական պահանջը «Արեւմտյան Հայաստան» տերմինի կիրառությունը Հայաստանի Անկախության հռչակագրից հեռացնելն է, որ ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին, եւ ժամանակակից Թուրքիայի սահմանները ճանաչելն է: «Երկրորդ պահանջն է` դուրս բերել հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից, եւ, վերջապես, երրորդը` հրաժարվել Հայոց ցեղաասպանության միջազգային ճանաչումից»,-ասել է Քաշիմը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» չի կարող համեմատվել նրա հետ, ինչ ձեռնարկեց ԱՄՆ-ն 1971թ., սեղանի թենիսի «դիվանագիտական խաղ» կազմակերպելով Չինաստանի հետ: «Այն ժամանակ դա շրջադարձային պահ եղավ «սառը պատերազմում» եւ փոխզիջման բերեց երկու տերություններին, ինչը չի նկատվում Անկարայի եւ Երեւանի հարաբերություններում»,-ասել է թուրք փորձագետը:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---