Հայաստանի Հանրապետությունն ու սփյուռքը պետք է հանդես գան միասնական դիրքերից

Առաջին քայլն արված է` Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներողություն է խնդրել հայրենադարձ հայերից, որոնց 1946-48թթ. արտաքսեցին Ալթայի երկրամաս ու Սիբիր

Աշխարհում միայն երկու երկիր կա, որոնց բնակչության մեծ մասը բնակվում է պատմական հայրենիքից դուրս: Դրանք են Իսրայելն ու Հայաստանը: Հայերի եւ հրեաների 2/3 ապրում է իր հայրենիքի սահմաններից դուրս, եւ այդ փաստը մեծապես ազդում է երկրների զարգացման վրա: Հայկական եւ հրեական սփյուռքի նմանությունը նաեւ նրանում է, որ այն գոյացել է հետապնդումների արդյունքում: Ճիշտ է, եթե հրեաներին բնակցեման վայրերից քշում էին գրեթե 2000 տարի առաջ, ապա հայկական սփյուռքը կազմավորվել է համեմատաբար վերջերս` 20 դարի սկզբին: Հայերի հիմնական արտահոսքը պատմական հայերնիքից` Արեւմտյան Հայաստանից եղավ 1915թ., երբ երիտթուրքերը արտաքսեցին եւ կոտորեցին շուրջ 2-միլիոնանոց հայ բնակչությունը: Այնպես որ հենց Հայոց ցեղասպանությունը պատճառ հանդիսացավ, որ հայերը սփռվեն աշխարհով մեկ, ինչի մասին բազմիցս ասվել ու գրվել:

PanARMENIAN.Net - Արեւելյան Հայաստանի տարածքում Հայկական ԽՍՀ կազմավորումից հետո սկսվեց հայերի վերադարձը, ասենք այսպես, պայմանական հայրենիք: Մինչ 1936թ. Խորհրդային Հայաստան վերադարձան շուրջ 40 հազար հայեր տարբեր երկրներից: Հետպատերազմյան խորհրդային առասպելը ասում էր, որ խոսքը գնում է «բռնագաղթված հայերի հայրենադարձության մասին»: Հայոց ցեղասպանության թեման Ստալինի ժամանակ արգելքի տակ էր եւ բոլոր նրանք, ով խոսում էր դրա մասին, անհապաղ ժողովրդի թշնամի էր հայտարարվում եւ լավագույն դեպքում արտաքսվում էր Ալթայի երկրամաս կամ Սիբիր: Իրականում շատ երկրներում կար մեծ հայկական սփյուռք, որի մի մասը անկեղծորեն հավատում էր նոր, առավել արդար հետպատերազմյան աշխարհակառուցվածքին: Ավելին, սփյուռքի մի մասը կիսում էր կոմունիստական գաղափարները, հատկապես համեմատաբար աղքատ երկրներում` Ռումինիայում, Ֆրանսիայում, Հարավսլավիայում: Գալիս էին Իրանից, Իրաքից, ԱՄՆ-ից...

Գաղտնիք չէ, որ հենց կոմունիստներն էին հորդորում արտասահմանցի հայերին մեկնել Հայաստան: Դա հայրենադարձություն չէր, քանի որ Հայաստանը Հայկական ԽՍՀ սահմաններում երբեք չէր եղել նրանց նախնիների հայրենիքը` որոնք հիմնականում Արեւմտյան Հայաստանից էին: Վերաբնակեցման պատճառ էր նաեւ «Խորհրդային երկիր կառուցելու» ցանկությունը: Սկզբում նորեկների համար բացեցին կուսակցության առանձին շրջկոմ, քանի որ շատերն էին անդամակցում ՍՄԿԿ-ին: Ի դեպ, այդ հատուկ շրջկոմը գտնվում էր Երեւանի Զեյթուն թաղամասում եւ այդ վայրն մինչ այժմ «ռայկոմ» են կոչում...

Մինչ 1948թ. Հայաստան եկան շուրջ 100 հազար հայեր: 48-ին Ստալինը «խորհուրդ տվեց» Մալենկովին մտածել, չկան արդյոք հայրենադարձ հայերի շարքերում դիվերսանտներ..Հաջորդ իսկ օրը Մալենկովը զեկուցեց Սատլինին, թե, իբր, հայրենադարձ հայերը, Բաթումում իջնելով «Պոբեդա» շոգենավից, ռումբ են տեղադրել նավի վրա: Այդ պատրվակով հայերի հայրենադարձությունը դադարեցվեց եւ վերսկսվեց միայն Ստալինի մահից հետո: 19153թ. ի վեր վերադարձան եւս շուրջ 30 հազար հայեր:

19-րդ դարում ձեւավորված Անդրկովկաս վերադարռնալու հայերի ավանդույթը բավական երկար պահպանվեց նաեւ խորհրդային տարիներին: Ամբողջ խորհրդային շրջանում եղավ հայրենադարձության երեք հիմնական ալիք` 1921-36թթ. (42 հազար մարդ), 1946թ. (ամենամեծ ալիքը` 90-100 հազար մարդ) եւ 1962-1982թթ. (32 հազար մարդ): Առաջին հետպատերազմյան ալիքը կազմեցին հիմնականում Լիբանանի ու Սիրիայի, ինչպես նաեւ Իրանի, Հունաստանի ու Կիպրոսի հայերը: Այդ երկրներից էին եկածների շուրջ երկու երրորդը: Բավական զգալի էր նաեւ` մի քանի հազարական մարդ, նաեւ ներգաղթը Ֆրանսիայից, Եգիպտոսից, Բուլղարիայից, Ռումինիայից: Վերջին ալիքը 3/4 կազմված էր իրանահայերից: Հայ հայրենադարձների ընդհանուր թիվը խորհրդային տարիներին կազմեց շուրջ 180 հազար մարդ:

Սակայն հայրենադարձներին դյուրին չէր հարմարվել խորհրդային Հայաստանի պայմաններին, եւ հենց նրանց ու իրենց երեխաների շրջանում սկսեց աճել ԽՍՀՄ-ից հեռանալու ձգտումը: Առաջին իսկ հնարավորության դեպքում, 1956թ. առաջացավ եւ սկսեց ավելանալ հայկական արտագաղթի հոսքը` հիմնականում դեպի Արեւմուտք` Ֆրանսիա, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա: 1956-1989թթ. հայ արտագաղթողների թիվը կազմեց շուրջ 77 հազար մարդ: Ճնշող մեծամասնությունը` շուրջ 80 տոկոսը ԱՄՆ մեկնեց:

Երկար ժամանակ նորանկախ Հայաստանում չէին խոսում սփյուռքի խնդիրների մասին: Նման լռութայն պատճառներն այնքան էլ հասկանալի չեն, եթե հաշվի առնենք, որ հենց սփյուռքի օգնության շնորհիվ էր, որ Հայաստանը կարողացավ դիմակայել: Հսկայական օգնություն է ցուցաբերում սփյուռքը նաեւ Լեռնային Ղարաբաղին: Սրանք բոլորին հայտնի բաներ են, սակայն չգիտես ինչու դրա մասին դեպքից դեպք են խոսում: Սակայն սառույցը կոտրվեց: Արդեն ստեղծվել է սփյուռքի նախարարություն, որը պետք է մերձեցնի Հայաստանի եւ ողջ հայկական սփյուռքի դիրքորոշումները, ինչն ինքնին դյուրին գործ չէ:Առաջին քայլն արված է` Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներղություն է խնդրել հայրենադարձ հայերից, որոնց 1946-48թթ. արտաքսեցին Ալթայի երկրամաս ու Սիբիր:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հայաստանը սփյուռքի հետ որակապես այլ երկիր է, քան առանց նրա, եւ 21-րդ դարում ուղղակի անհնար է ուշադրություն չդարձնել այդ հանգամանքին: «Այսօր աշխարհը շատ արագ է փոփոխվում, եւ հանրապետության իշխանություններն իրավասու չեն սխալներ թույլ տալ հայրենադարձության գործում, որպեսզի մի քանի տարի անց կրկին ներողություն չխնդրեն սփյուռքի ներկայացուցիչներից»,-ասել է Տիգրան Սարգսյանն Երեւանում:

Հազիվ թե բոլոր հայերը ապրեն մեկ երկրում` դա անհնար է եւ հարկավոր էլ չէ: Առանց հզոր սփյուռքի անհնար է լուծել հայկական հարցերը, որի մեջ մտնում են ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այլ նաեւ այն օրենքների լոբբինգը, որոնք հնարավորություն կտան Հայաստանին զարգանալ տարածաշրջանային շրջափակման պայմաններում: Սակայն հարկ է նշել, որ հայկական լոբբիի ձայնը շատ ավելի զորեղ կլինի, եթե նա արտահայտի հայկական պետության տեսակետը, ինչպես, օրինակ, դա տեղի է ունենում Իսրայելի դեպքում: Դա դեռեւս չի ստացվում: ՀՀ-ն ինքն իրեն է գործում, սփյուռքը` ինքն իրեն, ինչը ներկա պայմաններում ուղղակի անթույլատրելի է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---