ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին հայ զինվորականների մասնակցության հարցը, ամենայն հավանականությամբ, կլուծվի մարտի վերջին` այդ զորավարժությունների պլանավորման հերթական կոնֆերանսում: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի ներկայացուցիչ` ավելացնելով, որ այդ կոնֆերանսը կանցկացվի մարտի 30-ին Կիեւում: Հիշեցնենք, որ հունվարին Ադրբեջանի իշխանությունները հայկական պատվիրակությանը թույլ չտվեցին մասնակցել Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող այդ զորավարժությունների պլանավորման առաջին կոնֆերանսին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---