ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀԵՐՈՍԱՑՆԵԼՈՒՆ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն դեմ է հանդես եկել Բուդապեշտում հայ զինվորականի սպանության մեղադրանքով ձերբակալված Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս դարձնելուն: Ընդսմին նա խոստովանել է, որ «Ռամիլ Սաֆարովը շատ ապրումներ է ունեցել հայկական ագրեսիայի արդյունքում, եւ նրա զգացմունքները հայերի նկատմամբ կարելի է հասկանալ»: Սակայն, եթե նրան զայրաացրեել են, ապա «Սաֆարովը կարող էր զեկույց գրել, այլ ոչ թե կացնահարել»,- ասել է Ալիզադեն: Նա հայտարարել է, որ սեփական ապրումներն անհարաժեշտ է հսկել, այլ ոչ թե կատարել չմտածված արարքներ, տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---