ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՋԱՐԻԱՅՈՒՄ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

PanARMENIAN.Net - Երեւանում հույս ունեն, որ Վրաստանի եւ Աջարիայի ինքնավարության ղեկավարները կկարողանան բանակցությունների ճանապարհով լուծել գոյություն ունեցող խնդիրները, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մենք հույս ունենք, որ հակամարտող կողմերը կկարգավորեն հարցն առանց ընդհարման»,- ասել է նա: Ռ.Քոչարյանի խոսքերով` Վրաստանը եւ նրա սեւծովյան նավահանգիստները շատ կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Նախագահը նաեւ նշել է, որ Աջարիայում իրավիճակի խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին խոսվել է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջերս Երեւան կատարած այցի ժամանակ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---