ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՄԱՐՏԻ ՎԵՐՋԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մարտի վերջին Պրահայում: Այդ մասին այսօր տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, ընդսմին Գուլիեւն արտահայտվել է Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսության շարունակության օգտին: «Այսօր երկխոսության շարունակության հնարավորություն դեռեւս կա: Եթե այն դադարի, հարկ կլինի դիմել հակամարտության լուծման այլ միջոցների», - ասել է ադրբեջանցի նախարարը: Նա նշել է, որ համանախագահները որոշ առաջարկներ ունեն, որոնք էլ քննարկելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ Պրահայում: «Միջնորդները ցանկանում են այդ գաղափարները ներկայացնել արտաքին գործերի նախարարներին, այնուհետեւ, հաշվի առնելով հանդիպման արդյունքները, կընդհանրացնեն դրանք եւ կկատարեն իրենց հերթական այցը տարածաշրջան»,- ասել է Վ.Գուլիեւը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---