ՀՀ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՀԱՅՑԻ ԼՍՈՒՄԸ 3 ապրիլի 2003 - 23:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ նախագահի նախկին թեկնածու, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հայցի լսումը: Հայցվորի շահերը ներկայացնող ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը եւ դատապաշտպան Աշոտ Սարգսյանը հանդես են եկել միջնորդությամբ նիստը հետաձգելու մասին` ապրիլի 2-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու նպատակով: Դրանց թվում են` ԿԸՀ-ի կողմից ստացված բողոքների եւ հայտարարությունների մասին փաստաթղթերը, ինչպես նաեւ դրանց ուսումնասիրման արդյունքները: Փակ խորհրդակցությունից հետո դատարանը որոշեց հետաձգել նիստը մինչեւ ապրիլի 5-ը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |