ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՎ ԽՈՐԱՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է ընդլայնել եւ խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, հայտարարել է այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի Ուրսուլա Շլայխերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում Ռ.Քոչարյանը ողջունել է ԵՄ-ի «Դեպի ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնությունը: «Դա մեզ համար լուրջ խթան է բարեփոխումների ողջ գործընթացը եւ օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առումով», -ընդգծել է նախագահը: Իր հերթին Շլայխերը նշել է, որ Հարավային Կովկասը ԵՄ հետաքրքրությունների շրջանակում է, եւ Եվրոպան շահագրգռված է այս տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմամբ: Կողմերը քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքը եւ իրավիճակը Հարավային Կովկասում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---