ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼԻԱՐԺԵՔ ԿՈՂՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության լիիրավ կողմ կմասնակցի ղարաբաղյան կարգավորման բանակցություններին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` ԵԱՀԿ Գործող նախագահ, Բուլղարիայի ԱԳ նախարար Սողոմոն Պասիի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին ԼՂՀ չմասնակցելը ժամանակավոր բնույթ է կրում: «Այդ գործում ցանկացած շփումները կարեւոր են, սակայն առանց Ստեփանակերտի մասնակցության խնդիրը դժվար թե լուծվի», - հայտարարել է ԼՂՀ նախագահը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---