ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին ասվում է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Թուրքիայի ձեռքբերված առաջընթացի մասին զեկույցում, որն արժանացել է Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի հավանությանը: Զեկույցում նշված են բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծի Թուրքիան մինչեւ ԵՄ-ին նրա հնարավոր անդամակցության մասին բանակցություններ սկսելու հստակ ժամկետ սահմանելը: Փաստաթղթում, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նշվում է, որ բացի սահմանի վերաբացումից, Անկարան պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի Երեւանի հետ: Զեկույցում նաեւ կոչ է արվում Եվրոպական հանձնաժողովին ճնշում գործադրել Թուրքիայի վրա` այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ապահովման եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հետ կապված հարցերը լուծելու համար:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---