«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ» ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստան-Բելառուս դաշնային պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը բացակայում է հայկական պետության արտաքին քաղաքականության օրակարգում: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը այդպես է արձագանքել «Դե-ֆակտո» գործակալությանը Դաշնային պետության պետքարտուղար Պավել Բորոդինի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Ռուաստանն ու Բելառուսը հանդես են գալիս ռուս-բելառուսական դաշնությանը Հայաստանի անդամակցության օգտին: Միեւնույն ժամանակ, Պ.Բորոդինը հայտարարել է, որ նման դաշինքը բացառապես տնտեսական բնույթ կկրի: Նրա խոսքերով, Հայաստանը, Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ մեկտեղ շահագրգռված է «ամենամոտ ժամանակներս ետխորհրդային տարածության վերականգնմամբ, նախ եւ առաջ տնտեսական ոլորտում»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---