ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՉԼՈՒԾՎԱԾ ԼԻՆԵԼԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Եվրամիություն-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երեկ ավարտված 6-րդ նիստում ընդունվել է երկու կարեւոր հաստատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպես Երեւանում լրագրողներին է հայտնել հանձնաժողովի եվրոպացի համանախագահ, Եվրախորհրդարանի անդամ Ուրսուլա Շլայխերը` հայ եւ եվրոպացի խորհրդարանականները ընդունել են, որ ղարաբաղյան հարցի չլուծված լինելը չպետք է խոչընդոտ դիտվի տարածաշրջանում տնտեսական, բնապահպանական եւ այլ շփումների հաստատման համար: Բացի այդ եվրոպացի պատգամավորները համաձայնվել են այն մտքի հետ, որ Հարավային Կովկասում առկա հակամարտությունները պետք է տարանջատվեն, քանի որ դրանք տարաբնույթ են եւ համապատասխանաբար տարբեր լուծումներ են պահանջում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---