ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

PanARMENIAN.Net - Կոսովոյի սերբ եւ ալբանական բնակչության միջեւ մարդկային զոհերի պատճառ դարձած վերջին բախումների արդյունքում միջազգային խաղաղապահ կոնտինգենտից տուժածներ չկան: Հիշեցնենք, որ Կոսովոյում հունական խաղաղապահ գումարտակի կազմում ծառայում են նաեւ մի խումբ հայ զինվորականներ: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին է հաղորդել «Արեւելք» խաղաղապահ բրիգադի խոսնակ մայոր Քոլը, երեկ եւ այսօր բրիգադը, որի կազմում ծառայում են եւ հայ խաղաղապահները, վճռական միջոցների Է դիմել սերբ-ալբանական բախումները կանխելու համար: Այն հարցին, թե ինչպես են իրենց դրսեւորել հայ զինծառայողները առաջին խաղաղապահ գործողության ժամանակ, մայոր Քոլը նշել Է, թե չի ցանկանում առանձնացնել որեւէ ազգության ներկայացուցիչների` ավելացնելով, որ բազմազգ բրիգադը հրաշալի Է կատարել իր գործը: «Նրանք պրոֆեսիոնալ բարձր մակարդակով են գործել շատ ծանր բախումները կանգնեցնելու համար»,-ասել Է մայորը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---