ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն ՄՏԱՀՈԳՎԱԾ Է «ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ-ԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՄԲ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է բողոք հայտնել Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի ներկայացուցիչների հետ ԼՂՀ ղեկավար Արկադի Ղուկասյանի հանդիպումների առնչությամբ: Բաքվի «Էխո» թերթի հաղորդագրության համաձայն, երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունում այդպես են արձագանքել ֆրանսիացի փորձագետների հետ Ա.Ղուկասյանի մարտի 29-ին կայացած բանակցություններին: Հիշեցնենք, որ ֆրանսաիական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ տեխնիկական օգնություն ցուցաբերել ԼՂՀ Արտակարգ իրավիճակների վարչությանը (ԱԻՎ), ինչպես նաեւ ներգրավել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ինստիտուտի կողմից անցկացվող դասընթացներում, որտեղ ուսուցանում են, թե ինչպես պաշտպանել բնակչությունը արտակարգ իրավիճակներում: «Հաշվի առնելով այն, որ ԱԻՎ-ը մասնակիորեն ռազմականցված կառույց է, չի բացառվում, որ այդ կառույցին տեխնիկական օգնություն ցույց տալու պատրվակով ԼՂՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերվի Ֆրանսիայի կողմից»,- գտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---