ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ

PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Այս մասին Վաշինգթոնում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը: Ինչպես տեղեկացրել է «Ասոշիեյթեդ պրեսս»-ը, մարտի 26-ին նախատեսված Երեւան այցի ընթացքում Արմիթիջը բանակցություններ կվարի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ: Ի թիվս այլ հարցերի, հանդիպումների ընթացքում կքննարկվի Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդիրը: Այդ նպատակով ԱՄՆ-ն հատկացնելու է 1 մլն դոլար, որը հայկական կողմը պետք է ծախսի կայանի ֆիզիկական պաշտպանությունն ուժեղացնելու եւ այն ահաբեկչական հնարավոր հարձակումներից զերծ պահելու նպատակով:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---